Բյուլա Բոնդի (անգլ.՝ Beulah Bondi, մայիսի 3, 1888(1888-05-03)[1], Վալպարաիսո, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 11, 1981(1981-01-11)[2][3], Հոլիվուդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Բյուլա Բոնդի
Beulah Bondi
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1888(1888-05-03)[1]
ԾննդավայրՎալպարաիսո, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 11, 1981(1981-01-11)[2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՇիմեր քոլեջ (1907), Վալպարաիսոյի համալսարան (1916), Վալպարաիսոյի համալսարան (1918) և Valparaiso High School?
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Beulah Bondi Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Բյուլա Բոնդին ծնվել է 1889 թ., ԱՄՆԻնդիանա նահանգի Վալպարաիսո քաղաքում՝ Ադոլֆա Բլոնդիի և Էվա Մերբլի ընտանիքում[4]։ Դերասանական կարիերան նա սկսել է մանուկ հասակից՝ արդեն 7 տարեկանում մասնակցելով իր հարազատ քաղաքի օպերային թատրոնում բեմադրված «Փոքրիկ լորդ Ֆաունտելրոյ» ներկայացմանը։ 1918 թ. ավարտել է Վալպարաիոսի համալսարանը՝ ստանալով բակալավրի որակավորում բանախոսական արվեստի մասնագիտությամբ։

Կինոյում նորամուտը կայացել է 1931 թ. «Փողոցային տեսարան» ֆիլմում։ 1936 թ. Բյուլա Բոնդին դարձավ մեկն այն հինգ դերասանուհիներից, ովքեր ներկայացվեցին Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի նոր ստեղծված անվանակարգում՝ «Թեթև վարքի տեր հիանալի կինը» ֆիլմի համար։ 2 տարի հետո մեկ անգամ ևս ներկայացվում է Օսկարի նույն անվանակարգում «Մարդկայի սրտերի համար» ֆիլմում խաղացած դերի համար։

Կինոյում հաճախ է մարմնավորել գլխավոր հերոսների մայրերին։ Այսպես օրինակ դերասան Ջեյմս Ստյուարտի մոր դերը նա խաղացել է հետևյալ 4 ֆիլմերում՝ «Այս հրաշալի կյանքը», «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Մարդկային սրտերի համար» և «Լեդիի կենդանացումը»։

Վերջին դերը մեծ էկրանին Մարտի Կորին Ուոլտոնի դերն էր «Ուոլտոնները» հեռուստատեսային սերիալում, որտեղ նա խաղացել է երկու դրվագներում՝ 1974 և 1976 թթ.։ Իսկ 1977 թ. այդ դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ, որպես դրամատիկ սերիալի լավագույն հրավիրված դերասանուհի։

Չնայած նրան, որ ֆիլմերում նա հաճախ է կերտել մոր դերեր, իրական կյանքում երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Մահացել է 91 տարեկանում՝ թոքերի հիվանդությունից, որի պատճառ էր հանդիսացել իր կատվի վրա ընկնելը։

Կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար Բյուլա Բոնդին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1931 «Էռռոուսմիթ» Ջոն Ֆորդ Ռոնալդ Կոլման
Հելեն Հայս
1936 «Միայնակ սոճու արահետը» Հենրի Հաթաուեյ Հենրի Ֆոնդա
Սեմուել Հինդս
1936 «Թեթև վարքի տեր հիանալի կինը»
1937 «Սալեմի աղջիկը» Ֆրենկ Լլոյդ Կլոդետ Կոլբեր
1937 «Զիջիր տեղդ վաղվա օրվան» Լեո ՄակՔերի Թոմաս Միտչել
1938 «Լեդիի կենդանացումը» Ջորջ Սթիվենս Ջեյմս Ստյուարտ
Ջինջեր Ռոջերս
1938 «Մարդկային սրտերը» Կլարենս Բրոուն Ջեյմս Ստյուարտ
Չառլզ Քոբեռն
1938 «Քույրերը» Անատոլ Լիտվակ Բեթ Դևիս
Հենրի Տրևերս
1939 «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Ջին Արթուր
Կլոդ Ռեյնս
Թոմաս Միտչել
Կլոդ Ռեյնս
1943 «Պահակություն Հռենոսի վրա» Հերման Շումլին Բեթ Դևիս
1946 «Այս հրաշալի կյանքը» Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Դոննա Ռիդ
Լայոնել Բերիմոր
Թոմաս Միտչել
Հենրի Տրևերս
Ուորդ Բոնդ
Գլորիա Գրեհեմ
Ֆրենկ Ֆայլեն
Սեմուել Հինդս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143921991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Beulah Bondi — 2010.
  4. «Beulah Bondi». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2004 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել