Բյորն Էռլենդ Դալի (նորվեգերեն՝ Bjørn Erlend Dæhlie, հունիսի 19, 1967(1967-06-19)[1][2][3], Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդ մարզիկ, նաև՝ գործարար։ Օլիմպիական խաղերի ութակի, աշխարհի տասնակի չեմպիոն։ 1992-ից 1999 թվականներին վեց անգամ նվաճել է հյուսիսային աշխարհի (երկրների) գավաթը (Nordic World Cup), 1994 և 1998 թվականներին էլ գրավել երկրորդ տեղը[4], 1991-1999 թթ. օլիմպիադաներում ու աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել 29 մեդալ՝ դառնալով ամենահաջողակ դահուկորդը սպորտի պատմության մեջ։

Բյորն Դալի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝դահուկորդ և գործարար
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 19, 1967(1967-06-19)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր՝Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա

Դալիի մարզական կարիերայի ընթացքում թթվածնի առավելագույն սպառման նրա ցուցանիշը կազմել է VO2 max of 96 ml/kg/min[5]: Ֆիզիոլոգ Էռլենդ Հեմը միանգամայն հավանական է համարել, որ համբավավոր դահուկորդն իր մարզական կարիերայի գագաթնակետին կարող էր հատած լինել 100 ml/kg/min սահմանագիծը։

Մարզական նշանավոր դեմք լինելու հետ մեկտեղ՝ Դալին Նորվեգիայում նույնքան նշանավոր դեմք է մշակույթի ասպարեզում։ Ակտիվ մարզական գործունեությանը հրաժեշտ տալուց հետո նա դարձել է հաջողակ գործարար անշարժ գույքի առուվաճառքի և նորաձևության բնագավառներում։ Անշարժ գույքի շուկայում արդյունավետ ներդրումներ կատարելով՝ նա իր կարողությունն ավելացրել է կես միլիարդից ավելի կրոնով[6]։ Բացի այդ՝ ակտիվորեն մասնակցել է գովազդային արշավների, ձեռնամուխ եղել դահուկորդների բրենդային հագուստի արտադրության, կազմակերպել Gutta på tur խորագիրը կրող հեռուստաշոու։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ստեղծել է դահուկային նորատեսակ կապիչներ և որպես գյուտ՝ արտոնագրել Salomon Nordic System Pilot Bindings անվանումով։

2020 թվականին Բյորն Էռլենդ Դալին հայտարարել է, որ մտադիր է փոխել իր բնակության վայրը, տեղափոխվել Նորդլանդ երկրամասի Բո շրջան[7]

Դահուկավազքի արդյունքներ խմբագրել

Բոլոր արդյունքների սկզբնաղբյուրը դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (International Ski Federation (FIS) կայքն է[8]։

Օլիմպիական խաղեր խմբագրել

  • 12 մեդալ – (8 ոսկե, 4 արծաթե)
 Տարին   Տարիքը   10 կմ  Հետապնդում  15 կմ   30 կմ   50 կմ   4 × 10 կմ 
 էստաֆետ 
1988 20 Չկա տվյալ Չկա տվյալ
1992 24 4-րդ տեղ Ոսկե Չկա տվյալ Արծաթե Ոսկե Ոսկե
1994 26 Ոսկե Ոսկե Չկա տվյալ Արծաթե 4-րդ տեղ Արծաթե
1998 30 Ոսկե Արծաթե Չկա տվյալ 20-րդ տեղ Ոսկե Ոսկե

Աշխարհի առաջնություններ խմբագրել

  • 17 մեդալ – (9 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե)
 Տարին   Տարիքը   10 կմ  15 կմ
 դասական 
 15 կմ
 ազատ ոճ 
 Հետապնդում  30 կմ  50 կմ  4 × 10 կմ 
 էստաֆետ 
1989 21 Չկա տվյալ 20-րդ տեղ Չկա տվյալ 12-րդ տեղ
1991 23 9-րդ տեղ Չկա տվյալ Ոսկե Չկա տվյալ 4-րդ տեղ Ոսկե
1993 25 4-րդ տեղ Չկա տվյալ Չկա տվյալ Ոսկե Ոսկե Բրոնզե Ոսկե
1995 27 Արծաթե Չկա տվյալ Չկա տվյալ 5-րդ տեղ Արծաթե Արծաթե Ոսկե
1997 29 Ոսկե Չկա տվյալ Չկա տվյալ Ոսկե Արծաթե Բրոնզե Ոսկե
1999 31 5-րդ տեղ Չկա տվյալ Չկա տվյալ 6-րդ տեղ Բրոնզե Արծաթե

Աշխարհի գավաթ խմբագրել

Տարեշրջանային տիտղոսներ խմբագրել

  • 8 տիտղոս – (6-ը՝ ընդհանուր, 2-ը՝ սպրինտում)
  Տարեշրջանը
Մրցաձևը
1992 ընդհանուր
1993 ընդհանուր
1995 ընդհանուր
1996 ընդհանուր
1997 ընդհանուր
սպրինտ
1999 ընդհանուր
սպրինտ

Տարեշրջանում գրաված տեղը խմբագրել

 Տարեշրջանը   Տարիքը  Ընդհանուր Երկար մրցատարած. Սպրինտ
1989 21 14 Չկա տվյալ Չկա տվյալ
1990 22 3 Չկա տվյալ Չկա տվյալ
1991 23 3 Չկա տվյալ Չկա տվյալ
1992 24 1 Չկա տվյալ Չկա տվյալ
1993 25 1 Չկա տվյալ Չկա տվյալ
1994 26 2 Չկա տվյալ Չկա տվյալ
1995 27 1 Չկա տվյալ Չկա տվյալ
1996 28 1 Չկա տվյալ Չկա տվյալ
1997 29 1 2 1
1998 30 2 2 2
1999 31 1 2 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. «WINTER SPORTS – CROSS-COUNTRY; Norway's Daehlie Clinches World Cup». The New York Times. 1999 թ․ մարտի 8.
  5. http://sport.aftenbladet.no/sport/sykkel/article250793.ece Արխիվացված 2012-09-20 Wayback Machine style="background:#F99;vertical-align:middle;text-align:center;" class="table-no"|Ոչ
  6. https://www.dn.no/dnaktiv/2018/08/09/1042/Langrenn/bjorn-daehlie-har-doblet-formuen-pa-fem-ar
  7. https://www.vg.no/sport/langrenn/i/Kyyzg7/bjoern-daehlie-forklarer-skatteflukt-proeveprosjekt-paa-ett-aar
  8. «DAEHLIE Bjoern». FIS-Ski. International Ski Federation. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող:
Himself
Athlete with the most medals at Winter Olympics
8 February 2014 – 19 February 2014
With: Ole Einar Bjørndalen
Հաջորդող:
{{{2}}} Ole Einar Bjørndalen
Նախորդող:
Himself with {{{2}}} Raisa Smetanina
Athlete with the most medals at Winter Olympics
17 February 1998 – 8 February 2014
Հաջորդող:
Himself with {{{2}}} Ole Einar Bjørndalen
Նախորդող:
{{{2}}} Raisa Smetanina
Athlete with the most medals at Winter Olympics
14 February 1998 – 17 February 1998
With: Raisa Smetanina
Հաջորդող:
Himself
Պարգևներ
Նախորդող՝
Johann Olav Koss
Norwegian Sportsperson of the Year
1995
Հաջորդող՝
Vebjørn Rodal
Նախորդող՝
Hanne Haugland
Nils Arne Eggen
Norwegian Sportsperson of the Year
1998
Հաջորդող՝
Lasse Kjus
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Դալի» հոդվածին։