Բյորն Գրանատ

շվեդ դերասան

Բյորն Գյոստա Տրիգվե Գրանատ (շվեդ.՝ Björn Gösta Tryggve Granath, ապրիլի 5, 1946, Գյոտեբորգ, Վեստրա Գյոտալանդ, Շվեդիա - փետրվարի 5, 2017[9]), թատրոնի և կինոյի շվեդ դերասան, սցենարիստ և թատերական ռեժիսոր։

Բյորն Գրանատ
Ծնվել էապրիլի 5, 1946(1946-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրÖrgryte församling, Շվեդիա[4]
Մահացել էփետրվարի 5, 2017(2017-02-05)[5][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրStockholms Sankt Matteus, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Ann-Margret Fyregård?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բյորն Գրանատն ուսումնասիրել է գրականություն և թատրոնի պատմություն, տարբեր դերեր մարմնավորել ներկայացումներում։ 1967-1975 թվականներին Բյորնն աշխատել է Ստոկհոլմի Teater Narren թատրոնում։ Մասնակցել է 1968 թվականի ցույցերին։ 1980-1985 թվականներին Գրանատը միջոցառումներ է անցկացրել «Կապույտ թռչուն» թատրոնում, իսկ 1987 թվականից սկսում է մասնակցել Թագավորական դրամատիկական թատրոնի ներկայացումներին։ 1999 թվականից Բյորնը Ազգային թատրոնի անդամն էր[10]։ Բյորն Գրանատը նաև թատերական ռեժիսոր էր։ 1997 թվականին «Խարալդ և Խարալդ» կարճամետրաժ ֆիլմի սցենարիստն էր։ Խաղացել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Դու գժվել ես, Մադիկե՛ն Du är inte klok, Madicken Յունաս
1980 ֆ Մադիկենը Յունիբակենից Madicken på Junibacken հայր
1987 ֆ Պելե նվաճողը Pelle Erobreren Էրիկ
1991 ֆ Ցուլ Oxen
1992 ֆ Բարի մտադրություններ Den goda viljan Օսկար Օկերբլոմ
1995 ֆ Վերջին հոգոց Sista skriket Գեորգ աֆ Կլեկեր
1996 ֆ Երուսաղեմ Jerusalem Ստորմ
1997 ֆ Գիշատչի աչքը Ørnens øje եպիսկոպոս Էսքիլես
2000 ֆ Անհավատարիմը Trolösa Գուստավ
2002 ֆ Էլինա, կարծես ես չեմ էլ եղել Elina – som om jag inte fanns բժիշկ
2003 ֆ Սևամորթ հրդեհահարը Svidd neger քահանա
2003 ֆ Չարիք Ondskan դպրոցի տնօրեն
2005 ֆ Ընտրյալը Den utvalde Էրիկ Սվան
2009 ֆ Վիշապի դաջվածքով աղջիկը Män som hatar kvinnor Գուստավ Մորել
2010 ֆ Աղմուկի ձայները Sound of Noise հիվանդանոցի ղեկավար
2010 ֆ Ամերիկացին The American երկրորդ որսորդ
2012 ֆ Նոբելի վերջին կտակը Prime Time Էռնստ Էրիկսոն
2014 ֆ Հարոլդն է այստեղ Her er Harold Ինգվար Կամպրադ
2015 ֆ Կամուրջ Bron Չեպլ
2017 ֆ Բորգն ընդդեմ Մակինրոյի Borg vs. McEnroe Բենգտ

Անձնական կյանք խմբագրել

Բյորն Գրանատն ամուսնացած է եղել բեմանկարիչ Աննա Մարգրետ Ֆիրեգորդի հետ (ծն․ 1948 թ․)։ Ունեն 2 երեխա՝ դուստրը ծնվել է 1984 թվականին, որդին՝ 1987 թվականին[11]։

Մահ խմբագրել

Մահացել է ոչ երկարատև հիվանդությունից 2017 թվականի փետրվարի 5-ին[12]։

Մրցանակներ խմբագրել

  • 1988 թ. - «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»՝ «Պելե նվաճողը» ֆիլմի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  5. Björn Granath är död
  6. http://www.svenskagravar.se/gravsatt/63013983Svenskagravar.se.
  7. Årets vindere. 1988: Bedste mandlige birolle: Björn Granath (Pelle Erobreren)
  8. Danish Film Awards (Robert). 1988 Awards — 1990.
  9. «Björn Granath är död». Dagens Nyheter. 2017 թ․ փետրվարի 5.)
  10. Björn Granath. Svensk Filmdatabas Проверено 30 марта 2014 года
  11. Mer än Madickens pappa Проверено 15 августа 2012 года
  12. «Björn Granath har gått bort». http://www.aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել