Բյորեկ, Բուրեկ (թուրքերեն՝ börek, եբրայերեն՝ בורקס‎, հունարեն՝ μπουρεκάκι), թուրքական ծագմամբ ոչ քաղցր թխվածքատեսակ (հավանաբար անատոլիական ծագմամբ), որը բավականին տարածված է նախկին Օսմանյան կայսրության տարածքում և նրա մերձակա տարածքներում։ Այն շատ նման ռուսական կարկանդակներին, սակայն պատրաստվում է շերտավոր խմորից և թխվում է հիմնականում վառարանում։ Այս թխվածքը Իսրայելում անվանում են «բուրեկաս», որտեղ այն առավել քան տարածված է։ Թուրքիային հարևան մյուս երկրներում (Բալկաններ, Հայաստան) «բյորեկը» կոչվում է նաև «բուրեկ», «բուրկա», «բյորեք», «բուրեգ»։ Հայաստանում առավել տարածված է ղրիմաթաթարական չեբուրեկը։

Եռանկյուն բյորեն պանորվ
Սերբական բյորեկ մսով
Բյորեկներ ծխախոտի տեսքով (kalem böreği)

Իսրայելում ամենատարածված խմորատեսակը բուրեկասի համար ֆիլոն և ֆիլասն են, սակայն, շատ հաճախ, բուրեկաս պատրաստում են նաև շերտավոր խմորից։ Պանրով (աղի պանրով, ռիկոտա, կաշկավալ), բանջարեղենային (կարտոֆիլ, սպանախ) կամ սնկով բուրեկասները մատուցվում են յոգուրտով, հաճախ նաև ձվով, տոմատի մածուկով կամ թթու վարունգով։ Հետաքրքրական բուրեկասի ձևը։ Իսրայելում այն ստանդարտ տեսք ունի ամեն տեսակի միջուկի համար։ Կարտոֆիլով բուրեկասները ուղղանկյուն են, պանրովը՝ կիսաշրջանաձև։

Հունաստանում և Կիպրոսում բյորեկը պատրաստում են ֆիլոյից և լցոնում են աղացած մսով, բանջարեղենով կամ էլ պանրով, հատկապետ ֆետա տեսակի։ Բյորեկի հատուկ տեսակ պատրաստում են Կրետե կղզու Խանիա նոմում։ Բուրեկը պատրաստում են աղացած սմբուկից, կտրտած կարտոֆիլից, ռիկոտա պանրից և անանուխից։ Հաճախ լցոնը ծածկում են ֆիլո խմորի հաստ շերտով։ «Գալակտոբուրեկոն» քաղցր բուրեկի հունական տեսակն է, որը պատրաստվում է կիտրոնի համով կրեմից։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորեկ» հոդվածին։