Բյալա Պոդլյասկա (լեհ.՝ Biała Podlaska, բելառուս․՝ Белая/Белая Падляшская, ուկրաիներեն՝ Біла Підляська), քաղաք Լեհաստոնում։ Մտնում է Լյուբլինի վոևոդության մեջ։ Մակերեսը 49.46 կմ² է, բնակչությունը`57.471 մարդ (2014)։

Բնակավայր
Բյալա Պոդլյասկա
բելառուս․՝ Белая
Դրոշ Զինանշան

Սուրբ Ծննդյան եկեղեցի
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1345 թ.
Մակերես49,4 կմ²
ԲԾՄ137±1 մետր, 142 մետր
Բնակչություն55 429 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ83
Փոստային դասիչ21-500, 21-501, 21-502, 21-506, 21-527
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքbialapodlaska.pl
Բյալա Պոդլյասկա (Լեհաստան)##
Բյալա Պոդլյասկա (Լեհաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Հարավպոդլյանսկի սարահարթի ու Արևմտյան Պոլեսիեի կցվածքում։ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի մակերեսը 49.4 կմ² է, և այն Հարավային Պոդլեսիեի ամենամեծ քաղաքն է։

Քաղաքով հուսում են մի քանի գետեր, որոնցից խոշորագույնը Կշնան է` Բուգի ձախ վտակը, ինչպես նաև նրա վտակները` Կլյուկովկան ու Ռուդկան։

Պատմություն խմբագրել

Քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1345 թվականին։ 16-րդ դարում բնակավայրը հիշատակվում է Բելայա Ռաձիվիլովսկա (լեհ.՝ Biała Radziwiłłowska) կամ Բելայա Կնյաժեկա (լեհ.՝ Biała Książęca) անվանումներով[2]։ 1569 թվականին այն որպես ժառանգություն Իլյինիչներից անցել է Ռաձիվիլներին` ի դեմս Նիկոլայ Սիրոտկայի։

1933 թվականին Ալեքսանդր Լյուդվիգ Ռաձիվիլը իր նստավայրը Նեսվիժսկի ամրոցից տեղափոխել է Բյալա, որն ավելի մոտ էր Վարշավային։ Ամրոցի շինրարությունը շարունակվել է ամբողջ 17-րդ դարի ընթացքում։ Բյալայի ամրոցն իր վերջնական տեսքը ստացել է 18-րդ դարի կեսերին Հիերոնիմ Ֆլորիանի և Մախաիլ Կազիմիր Ռաձիվիլների օրոք։ Ռեչ Պոսպոլիտայի շրջանում քաղաքը մտել է Բրեստի վոևոդության մեջ։ 1837-1841 թվականներին այն ընդգրկվել է Պոդլյասի նահանգի, ապա Սեդլեցկի նահանգի մեջ[3]։

1890 թվականի քաղաքի բնակչությունը 10.029 մարդ է եղել։ Այստեղ աշխատել են օճառի արտադրության, երկու կաշեգործական և գարեջրի գործարաններ, արական գիմնազիա, երկու մանկատուն, երկու ուսումնարան և հիվանդանոց[3]։

1919-1939 թվականներին քաղաքն ընդգրկվել է Լյուբլինի վոևոդության մեջ։ Երբ 1939 թվականին նացիստական Գերմանիան ներխուժել է Լեհաստան, քաղաքն ընդգրկվել է գեներալ-նահանգապետության մեջ։

1944 թվականին՝ խորհրդային զորքերի մուտքից հետո, կատարվել են օդանավակայանի ընդարձակման աշխատանքներ[4]։

1946-1975 թվականներին մտել է Լյուբլինի վոևոդության մեջ։ 1975-1998 թվականներին քաղաքը համարվել է Բյալոպոդլյասկի վոևոդության կենտրոն։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի
  • Ռաձիվիլների պալատական համալիր
  • Էկլեկտիկ ոճի բնակելի տներ (19-րդ դար - 20-րդ դարի սկիզբ)
  • Սուրբ Աննայի եկեղեցի (1572)
  • Սուրբ Անտոնիոսի եկեղեցի (1672)
  • Յու. Կրաշևսկու հուշարձան (1928)
  • Հարավային պոդլյասի թանգարան
  • Փայտե վիլլաներ Նարուտովիչի, Կոլեյով փողոցներում
  • Հրեական դամբարան (18-րդ դար)
  • Աուստերիա
  • Մագիստրոսի շենք (1935)
  • Առաջին համաշխարհային պատերազմում զոհված գերմանացի և ավստրիացի զինվորների դամբարան

Ժողովրդագրություն խմբագրել

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Յուլիան Բարտոշևիչ (1821—1870) — լեհ պատմաբան, մանկավարժ
  • Քսենիա Դենիկինա (1892—1973) — ռուս զորավար Անտոն Դենիկինի կինը
  • Պավել Կորոլ (1890 — ?) — լեհ բժիշկ, III հավաքի Սեյմի պատգամավոր (1928—1930).
  • Ջեք Տվորկով (1900—1982) — ծագումով լեհ ամերիկացի նկարիչ, աբստրակտ իմչեսիոնիստ
  • Վլադիսլավ Հոլևինսկի (1834—1919) — լեհ իրավաբան, քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր
  • Ալեքսանդր Ճիժևսկի (1897—1964) — ռուս գիտնական բանաստեղծ, գյուտարար, փիլիսոփա
  • Լեոնիդ Չիժևսկի (1861—1929) — գեներալ, գյուտարար-հրետանավոր

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/060610961011-0922018?var-id=1639616&format=jsonapi
  2. Biała Podlaska, Historia miasta - Serwis Urzędu Miasta Biała Podlaska Արխիվացված 2014-08-10 Wayback Machine Official website.
  3. 3,0 3,1 «Бела, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. О чём напомнила фотография // Поле памяти. М., Воениздат, 1989. стр.288-296

Արտաքին հղումներ խմբագրել