Բլրի արքան (անգլ.՝ King of the Hill), դրամա, որը նկարահանվել է 1993 թվականին։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Սթիվեն Սոդերբերգն է։ Սա երկրորդ ֆիլմն է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին արժանացած նրա «Սեքս, ստեր և տեսաերիզ» ֆիլմից հետո, որ ռեժիսորը նկարահանել է ըստ իր գրած սցենարի։ Այն նույնպես առաջադրվել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին, 1993 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[7]։

Բլրի արքան
անգլ.՝ King of the Hill
Երկիր ԱՄՆ
Ժանրպատմություն հասունացման մասին, դրամա[1][2] և գրքերի էկրանավորում
ԹեմաThe Great Depression և անցումային տարիք
Թվական1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սոդերբերգ[1][3][4][…]
ՊրոդյուսերԱլբերտ Բերգեր
Սցենարի հեղինակՍթիվեն Սոդերբերգ
ԴերակատարներՋեսի Բրեդֆորդ[4][5][2], Երուն Կրաբբե[5], Լիզա Այքհորն[3][4][5], Քարեն Ալեն[3][4][5], Սպոլդինգ Գրեյ[5], Էլիզաբեթ ՄակԳովերն[5], Էդրիան Բրոուդի[5], Էմբեր Բենսոն[5], Քեթրին Հեյգլ[5], Քրիստին Գրիֆիթ[5], Դևիդ Ջենսեն[6], Ջոն ՄակՔոնել[6], Ջոն Դերբին[6] և Լորին Հիլ
ՕպերատորԷլիոթ Դևիս
ԵրաժշտությունՔլիֆ Մարտինես
ՄոնտաժՍթիվեն Սոդերբերգ
Պատմվածքի վայրՍենթ Լուիս
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն103 րոպե
Բյուջե8 000 000 $

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն հիմնված է գրող Ա. Հոթչների` Մեծ ճգնաժամի մասին պատմող հուշագրության վրա։ Ֆիլմը պատմում է մի տղայի պատմությունը, որը պայքարում է` ողջ մնալու համար Սենթ Լուիսում գտնվող հյուրանոցում այն բանից հետո, երբ նրա մայրը տուբերկուլյոզից տառապելով` գնում է առողջարան։ Նրա հայրը, որը գերմանացի էմիգրանտ է և որպես շրջիկ վաճառական է աշխատում Համիլթոն ժամացույցների գործարանում, մեկնել է երկարատև ճամփորդության, որից հայտնի չէ, թե երբ կվերադառնա։

Դերերում խմբագրել

  • Ջեսս Բրադգորդ` Աարոն
  • Երուն Կրաբբե` պարոն Կուրլանդեր
  • Լիզա Այքորն` տիկին Կուրլանդեր
  • Կարեն Ալեն` օրիորդ Մեթի
  • Սփալդինգ Գրեյ` պարոն Մունգո
  • Էլիզաբեթ ՄքԳովըրն` Լիդիա
  • Քեմերոն Բոյդ` Սուլիվան
  • Էդրիեն Բրոուդի` Լեսթեր
  • Ջոն ՄըքՔոնել` Պատրոլման Բըրնս
  • Ամբեր Բենսոն` Էլլա ՄըքՇեյն
  • Քրիստին Գրիֆիթ` տիկին ՄըքՇեյն
  • Քեթրին Հեիլ` Քրիստիա Սեբաստիան

Արձագանքներ խմբագրել

The New York Times իր անդրադարձում Ժանեթ Մասլինը գրում է. «Ֆիլմում հաջողվել է կողք կողքի ցույց տալ Աարոնի կյանքի սուր հակադրությունները, և հիանալի է, որ նա կարողանում է դիմակայել»[8]։

"San Francisco Chronicle" պարբերականը ֆիլմի մասին անդրադարձում գրել է. «Այս նուրբ, ազդեցիկ պատմությունը Սոբերբերգի լավագույն ֆիլմերից մեկն է»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0107322/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film293669.html
  3. 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/krol-wzgorza
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8384.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.imdb.com/title/tt0107322/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Festival de Cannes: King of the Hill». Festival-Cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  8. Janet Maslin (1993 թ․ օգոստոսի 20), King of the Hill; A Boy of the 30's With Grit and Wit, The New York Times
  9. Steven Soderbergh's best-rated films, The San Francisco Chronicle, 2012 թ․ հունվարի 19

Արտաքին հղումներ խմբագրել