Բլեյզ (անգլ.՝ Blaze), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ է, առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին Ռիչարդ Բախման կեղծանվամբ։

Բլեյզ
անգլ.՝ Blaze
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր281
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ2007
ԳՄՍՀ978-1-4165-5484-4
OCLC122897311

Ստեղծման պատմությունը խմբագրել

Վեպի առաջին տարբերակը գրվել է 1973 թվականին, բայց Քինգը չէր շտապում հրատարակել այն՝ համարելով այն չստացված։ 2006 թվականին հեղինակը Մեն նահանգի Ֆոգլեր համալսարանի գրադարանի արխիվներում գտել է «Բլեյզի» տեքստը (անգլ.՝ University of Maine's Fogler Library) և որոշել չափից շատ աշխատելով հրատարակել վեպը[1]։ «Բլեյզ» վեպի ստեղծման պատմությունը գրված է գրքի նախաբանում («Բացելով բոլոր փակագծերը»)։

Վադիմ Էրլիխմանը, բնութագրելով «Բլեյզի» առաջին տարբերակը, հիշատակում է, որ ի սկզբանե առևանգված երեխան աղջիկ է, իսկ Բլեյզը փորձում էր նրան վերադարձնել ծնողներին[2]։

Սյուժե խմբագրել

Պատմությունը Բլեյզ մականվամբ Կլայտոն Բլեյսդելա-կրտսերի վերջին հանցագործության մասին է, մարդ որը ունի մտավոր զարգացման խախտում։ Բլեյզը նախատեսում էր գողանալ հարուստ ընտանիքից նորածնին և փոխարեն վերցնել գումար, բայց գողանալով երեխային չի ցանկանում հետ վերադարձնել։ Հիշողություններում գրված է Բլեյզի կյանքի հիմնական իրադարձությունները՝ դաստիարակումը մանկապարտեզում և նրա ընկերությունը Ջոն Չելցմանի հետ, ուրիշ մանկապարտեզում անմեղ աղջկա կորուստը, Բլեյզին որդեգրելու անհաջող փորձը, Ջոնի մահը, վրեժը՝ որի համար Բլեյզը եղել է բանտում, նրա հանդիպումը մանր խաբեբայի՝ Ջորջ Ռեկլիի հետ, որը Վերցրել էր Բլեյզին որպես համագործակից։ Հենց Ռեկլիին էր պատկանում երեխային առեվանգելու միտքը, սակայն պատահական ծեծկռտուկից նա մահանում է, և չի կարողանում իրաագործել պլանը։

Ստեղծագործություններ և թարգմանություններ խմբագրել

Վեպը առաջին անգամ հրատարակվել է Սկրիբներ հրատարակչությունում 2007 թ., որից հետո հրատարակվել է չորս անգամ տարբեր հրատակչություններում[3]։ Նույն տարում Վեբերը թարգմանել է ռուսերեն և հրատարակել 2008 թվականին ԱՍՏ-ը հրատարակել է մեկ թողարկման մեջ «Հիշողություն» պատմության հետ։

Կերպարներ խմբագրել

  • Կլայտոն Բլեյսդել - կրտսեր մականունը՝ Բլեյզ - գլխավոր հերոսը ռոմանի։ Մանկական տարիքում հոր պատճառով եղել է հաշմանդամ՝ գլխի վնասվածքի պատճառով դարձել է մտավոր հետամնաց։ Նա ունակ է իր վրա աշխատել և կատարել հասարակ աշխատանքներ, բայց ապրել ինքնուրույն իր համար շատ դժվար էր, և վերացական մտքրը նրան համարյա չէին տրվում։ Աչքի էր ընկնում խոշոր մարմնակազմությամբ, բարեսրտությամբ և կապվածությամբ։
  • Ջոն Չելցման - Բլեյզի մանկության ընկերն է, խելացի է, բայց ունակ չէ սեփական ուժերով պաշտպանել իրեն։ Հայտնվում է միայն հիշողություններում։ Սկսում է շփվել Բլեյզի հետ, և առաջարկում է գործարք՝ Բլեյզը նրան պաշտպանում է ուրիշ տղաներից, իսկ Ջոնը՝ լուծում է Բլեյզի մաթեմատիկայի խնդիրները։ Ջոնը մահանում է ռեվմոկարդիտ հիվանդությունից։ Ըստ Բլեյզի Մարտին Կոսլոն էր մեղավոր նրա մահվան մեջ, քանի որ նա էր խփել, և այդ պատճառով Մարտինին ուղարկում են ուղիչ գաղութ։
  • Ջորջ Ռեկլի - խաբեբա, որը Բլեյզին վերցնում է իր խնամակալության տակ։ Զբաղվում էին մանր մեքենայություններով, բայց երազում էր ավելի խոշոր ելույթի մասին, որը նրան կբերեր շատ փող։ Մահացել էր նախքան ռոմանի կարևոր իրադարձությունների սկսվելը, բայց Բլեյզին թվում էր, որ Ջորջը դեռ ողջ է և կտա նրան խորհուրդ, բանական, բայց ավելի դաժան։ Այս հալյուցինացիաները արտացոլվում են Բլեյզի մտապատկերներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստիվեն Կինգի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. Эрлихман В. В.։ Քինգին նվիրված է «Թոմմի և Լորի Սպրուսին։ Եվ մտածելով Ջեյմս Տ․ Ֆարրելի մասին» (անգլ.՝ For Tommy and Lori Spruce. And thinking of James T. Farrell)
  3. «Բլեյզ»

Աղբյուրներ խմբագրել