Բլանկո շրջան (անգլ.՝ Blanco County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 9082 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 10 497 մարդ։ Շրջկենտրոնը Ջոնսոն Սիթի բնակավայրն է[2]։

Բլանկո շրջան
Blanco County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՋոնսոն Սիթի
Բնակչություն (2010)10.497
Խտություն6
Տարածք1.841
Հիմնադրված է1858 թ. թ.
Սահմանակցում էԲերնետ շրջան, Թրևիս շրջան, Հեյս շրջան, Քոմալ շրջան, Քենդալ շրջան, Գիլեսպի շրջան և Լանո շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էBlanco River?
co.blanco.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բլանկո շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1858 թվականին Բերնետ, Քոմալ, Գիլեսպի և Հեյս շրջաններից։ Իր անվանումը ստացել է Բլանկո գետի պատվին, որը հոսում է շրջանի միջով (իսպ.՝ blanco թարգմանաբար նշանակում է «սպիտակ»)։ Ի սկզբանե վարչական կենտրոնը Բլանկո քաղաքն էր, սակայն 1890 թվականին այն տեղափոխվել է Ջոնսոն Սիթի բնակավայր։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բլանկո շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1850 կմ², որից 1840 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 11 կմ²-ն կամ 0,6 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 8 418 մարդ, իսկ 2010 թվականին՝ 10 497 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 6 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 90,97 %, աֆրոամերիկացիներ – 0,74 %, ասիացիներ – 0,19 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,59 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,88 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,62 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 15,32 %–ը (անկախ ռասայից)։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 24,40 % - 18 տարեկանից փոքր, 6,20 % - 18-24 տարեկան, 25,60 % - 25-44 տարեկան, 27.10 % - 45-64 տարեկան և 16,70 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 41 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 97,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,90 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
3 780 3 657 3 567 4 681 5 972 8 418 10 497

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.