Բլագա Նիկոլովա Դիմիտրովա (բուլղար․՝ Блага Николова Димитрова, հունվարի 2, 1922(1922-01-02)[1][2][3], Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4] - մայիսի 2, 2003(2003-05-02)[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, բանաստեղծ, թարգմանչուհի, գրաքննադատ, քաղաքական, պետական գործիչ։ Բուլղարիայի փոխնախագահ (հունվարի 22 1992 - հուլիսի 6 1993)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։

Բլագա Դիմիտրովա
բուլղար․՝ Блага Николова Димитрова
Ծնվել էհունվարի 2, 1922(1922-01-02)[1][2][3]
ԾննդավայրByala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4]
Վախճանվել էմայիսի 2, 2003(2003-05-02)[1][2][3] (81 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, գրական քննադատ, լրագրող և բանասեր
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու[5]
Ժանրերպոեզիա և արձակ
ԿուսակցությունԴեմոկրատական ուժերի միություն
Պարգևներ
ԱմուսինYordan Vasilev?

Կենսագրություն խմբագրել

Բլագա Դիմիտրովան ծնվել է 1922 թվականին, Բյալա-Սլատինա քաղաքում։ Մայրը եղել է ուսուցիչ, հայրը՝ փաստաբան։ Բլագան մեծացել է Վելիկո Տիռնովոյում, այնուհետև տեղափոխվել է Սոֆիա։ 1941 թվականին ավարտել է Սոֆիայի դասական գիմնազիան, 1945 թվականին՝ Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Մայակովսկին և բուլղարական պոեզիան» (1951)։ Տարիներ շարունակ տարբեր թերթերում, ամսագրերում և հրատարակչություններում աշխատել է որպես խմբագիր։ Աշխատել է ազատ բանաստեղծական միավորման բաժնում, զբաղվել է թարգմանություններով[6]։

Տարբեր թերթերում և ամսագրերում տպագրվել է 1938 թվականից, երբ դպրոցի աշակերտուհի էր։ Բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, ճանապարհորդական գրառումների հեղինակ է, ունի Վիետնամի վերաբերյալ վավերագրական գրքերի, քննադատական և կենսագրական հետազոտությունների շարք։ 1987-1989 թվականներին այլախոհության պատճառով արգելվել է Դիմիտրովայի ստեղծագործությունները հրապարակումը։

Մահացել է լուրջ հիվանդության և սրտի կաթվածի պատճառով։

Քաղաքական և հասարակական գործունեություն խմբագրել

1988 թվականին Բլագա Դիմիտրովան հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Ռուսեի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն և Հրապարակայնության և վերակառուցման ակումբը։ Ավելի ուշ մասնակցել է Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության Դեմոկրատական ակումբների ֆեդերացիայի, Բաց հասարակության հիմնադրամի ղեկավարման։ Եղել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր։ 1992-1993 թվականներին եղել է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ։ Պաշտոնից հեռացել է նախագահ Ժելյու Ժելևի հետ ունեցած անհամաձայնության պատճառով։

Պարգևներ խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Because the sea is black: poems of Blaga Dimitrova. Translators Niko Boris & Heather McHugh. Wesleyan University Press. 1989.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  • Because the sea is black. Translators Ludmilla G. Popova-Wightman & Elizabeth A. Socolow. Ivy Press Princeton. June 2003. ISBN 1-930214-06-5.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  • The last rock eagle: selected poems of Blaga Dimitrova. Translators Brenda Walker, Vladimir Levchev, Belin Tonchev. Forest Books. 1992. ISBN 978-1-85610-009-0.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  • Forbidden sea: a poem. Ivy Press. 2000. ISBN 978-1-930214-01-9.

Անթոլոգիա խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել