Բլագա Ալեքսովա (մակեդոներեն՝ Блага Алексова, հունվարի 24, 1922(1922-01-24), Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - հուլիսի 12, 2007(2007-07-12), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի գիտնական, ակադեմիկոս։ Համարվում է Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին-հնագետը[3]։

Բլագա Ալեքսովա
Ծնվել էհունվարի 24, 1922(1922-01-24)
Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էհուլիսի 12, 2007(2007-07-12) (85 տարեկան)
Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն,  Հյուսիսային Մակեդոնիա և  ՀՍՖՀ
Մասնագիտությունհնագետ
Հաստատություն(ներ)Սկոպյեի համալսարան
Ալմա մատերՍկոպյեի համալսարան
Տիրապետում է լեզուներինմակեդոներեն[1][2]

Կենսագրություն խմբագրել

Բլագա Ալեքսովան ծնվել է 1922 թվականի հունվարի 24-ին Տետովոյում (այն ժամանակ՝ Հարավսլավիայի Թագավորություն)։ Ավարտել է Սկոպյեի սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Դոկտորական աստիճանը պաշտպանել է Լյուբլյանայի համալսարանում։ Շնորհիվ հետևողական ուսումնասիրությունների՝ նա Վարդարյան Մակեդոնիայում հայտնաբերել է բազմաթիվ պատմական հուշարձաններ (հիմնականում սրբավայրեր)[4]։

1975—1983 թվականներին նա աշխատել է Արվեստի պատմության ինստիտուտում՝ որպես միջնադարի և վաղբյուզանդական հնագիտության պրոֆեսոր։ Այդ ժամանակ Բլագան հիմնականում զբաղվել է միջնադարյան պատմական հուշարձանների, խեցեղենի, սովորույթների և ավանդույթների ուսումնասիրությամբ։ Բացահայտել և ուսումնասիրել է հնագույն Ստոբի քաղաքի եպիսկոպոսական հին բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով)։ Հնագիտական աշխատանքներ է կատարել է Բարգալա, Դեմիր Կապիա, Կրուպիշչե, Ստրումիցա, Պոլոգ, Օխրիդ, Պրեսպա, Դոյրան, Օրիզարի, Ստոբի, Ռոդոլիշչե և այլ քաղաքներում և գյուղերում։

Ղեկավարել է միջազգային հետազոտական նախագծեր Բարգալայում և Ստոբիում։ Մասնակցել է բազմաթիվ գիտական հանդիպումների Հյուսիսային Մակեդոնիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Հունաստանում, Ալբանիայում։

Եղել է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1997)։ Հետագայում դարձել է Սկոպյեի սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի պրոֆեսոր, հրատարակել է բազմաթիվ հետազոտություններ Մակեդոնիայում և արտերկրում[4]։

Բլագա Ալեքսովան մահացել է 2007 թվականի հուլիսի 12-ին Սկոպյեում։

Մատենագրություն խմբագրել

  • Prosek – Demir Kapija: Slovenska nekropola i slovenske nekropole u Makedoniji, ԲելգրադՍկոպյե, 1966,
  • Епископијата на Брегалница, Պրիլեպ, 1989,
  • Loca Sanctorum Macedoniae: култот на мартирите во Македонија од IV до VI век, 384 էջ, ISBN 9989-48-009-5, Սկոպյե, 1995։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://plus.si.cobiss.net/opac7/conor/11986275
  2. CONOR.Sl
  3. Македонская энциклопедия, т. I. Скопье: МАНУ. 2009. ISBN 978-608-203-024-1.
  4. 4,0 4,1 «Македонско археолошко научно друштво». www.mand.org.mk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել