Բիքս (գերմ.՝ Buchse — «անոթ»), ստերիլիզացիոն արկղ, ստերիլիզացիոն թմբուկ, Շիմմելբուշի արկղ— մետաղական արկղ, որը նախատեսված է ավտոկլավի մեջ վիրակապական նյութերի և սպիտակեղենի ստերիլիզացման, ինչպես նաև վիրահատարաններում և վիրակապարաններում դրանց պահպանման համար։

Մետաղական կլոր բիքս
Բիքս՝ բեռնված վիրակապական նյութերով

Պատմություն խմբագրել

 
Շիմմելբուշի գոլորշային ստերիլիզատորը

Առաջին անգամ բիքսերը սկսել են կիրառվել Գերմանիայում։ Գերմանացի հայտնի բժիշկ, ասեպտիկայի հիմնադիր Էրնստ ֆոն Բերգմանը 1889 թվականին իր հետ աշխատելու է հրավիրում բժիշկ Կուրտ Շիմմելբուշին, որի մանրեազերծման մասին աշխատությունների հիման վրա միասին ստեղծում են ժամանակակից բիքսերի նախատիպը և մշակում բժշկական սարքավորումների և վիրակապական նյութերի ստերիլիզացման գոլորշային մեթոդի հիմունքները[1]։

Գործողության մեխանիզմը խմբագրել

Ավտոկլավացման ընթացքում գոլորշին անցնում է բիքսի միջով նրա կորպուսի վրայի անցքերով, որոնք փակվում են հատուկ գործիքով բիքսը ավտոկլավից հանելուց հետո։ Բիքսը սովորաբար պատրաստում են չժանգոտող պողպատից։ Բիքսը կարող է ունենալ կլոր կամ ուղղանկյուն տեսք։ Պատերազմական ժամանակներում երբեմն կիրառել են բիքսեր պատրաստված առագաստալաթերից՝ ձգված կարկասի վրա։

Բիքսը կիրառվում է ստերիլիզացիայի գոլորշային մեթոդի դեպքում (ավտոկլավի մեջ), շարժական մետաղական օղագոտով հասարակ բիքսում ստերիլությունը պահպանվում է երեքից հինգ օրվա ընթացքում, հակաբակտերիալ ֆիլտրով բիքսում ստերիլությունը պահպանվում է 20-29 օր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել