Բիրմինգհեմ (Ալաբամա)

Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը

Բիրմինգհեմ (անգլ.՝ Birmingham), Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը։ 2010 թվականի տվյալներով քաղաքն ունի 212.237 բնակիչ, իսկ ագլոմերացիայի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից։

Բնակավայր
Բիրմինգհեմ
անգլ.՝ Birmingham
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1871 թ.
Մակերես384,944955 կմ²
ԲԾՄ187 մետր
Բնակչություն200 733 մարդ (2020)[1][2][2]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ205
Փոստային դասիչ35201
Պաշտոնական կայքbirminghamal.gov(անգլ.)
Բիրմինգհեմ (Ալաբամա) (ԱՄՆ)##
Բիրմինգհեմ (Ալաբամա) (ԱՄՆ)

Բիրմինգհեմը հիմնադրվել է 1871 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Անվանակոչվել է բրիտանական Բիրմինգհեմի պատվին, որ Միացյալ Թագավորության արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է։ Բիրմինգհեմը հարավամերիկյան արդյունաբերական կարևորագույն կենտրոն է, որի հիմքը ավանդաբար կազմում է մետալուրգիան։ Այդ պատճառով այն հաճախ անվանում են «Հարավային Փիթսբուրգ» (անգլ.՝ The Pittsburgh of the South): Քաղաքը երբեմն կոչում են նաև «Կախարդական քաղաք» (անգլ.՝ The Magic City):

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ-ի վիճակագրության կենտրոնի համաձայն` քաղաքն ունի 393 կմ² մակերես, որից 388 կմ²-ը բաժին է ընկնում ցամաքին և 5.2 կմ²-ն` ջրային տարածքին։ Քաղաքի ընդհանուր մակերեսի ընդամենը 1.34 %-ն է պատված ջրով։ Քաղաքը գտնվում է Կահաբա գետի մոտակայքում։

Կլիմա խմբագրել

Բիրմինգհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` շոգ ամառներով, մեղմ ձմեռներով և հորդառատ անձրևներով, որոնք տեղում են ողջ տարին։ Գարունն ու ամառը մեղմ են, բայց փոփոխական. հաճախ լինում է ամպրոպ, երբեմն նաև պտտահողմ։ Աշունը պակաս խոնավ է, քան գարունը։ Բիրմինգհեմը տեղադրված է պտտահողմերի կենտրոնում։ Երկու անգամ քաղաքին պատուհասել են F5 ուժգնության պտտահողմեր. առաջինը 1977 թվականին, երկրորդը` 1998 թվականին։

  • Տարեկան միջին ջերմաստիճան - +17,3 C°
  • Քամու տարեկան միջին արագություն - 2,7 մ/վ
  • Օդի տարեկան միջին խոնավություն - 70 %։
Բիրմինգհեմի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 81
(27)
83
(28)
90
(32)
92
(33)
99
(37)
106
(41)
107
(42)
105
(41)
106
(41)
101
(38)
88
(31)
80
(27)
107
(42)
Միջին բարձր °F (°C) 54.5
(12.5)
59.1
(15.1)
67.1
(19.5)
75.0
(23.9)
82.0
(27.8)
88.1
(31.2)
91.0
(32.8)
90.6
(32.6)
85.9
(29.9)
76.0
(24.4)
65.0
(18.3)
56.9
(13.8)
74.3
(23.5)
Միջին օրական °F (°C) 44.7
(7.1)
48.8
(9.3)
56.0
(13.3)
63.6
(17.6)
71.5
(21.9)
78.3
(25.7)
81.5
(27.5)
80.9
(27.2)
75.6
(24.2)
64.9
(18.3)
54.0
(12.2)
47.4
(8.6)
63.9
(17.7)
Միջին ցածր °F (°C) 34.9
(1.6)
38.4
(3.6)
45.0
(7.2)
52.1
(11.2)
61.0
(16.1)
68.5
(20.3)
72.1
(22.3)
71.3
(21.8)
65.3
(18.5)
53.9
(12.2)
43.0
(6.1)
37.9
(3.3)
53.6
(12)
Ռեկորդային ցածր °F (°C) −6
(−21)
−10
(−23)
2
(−17)
26
(−3)
36
(2)
42
(6)
51
(11)
51
(11)
37
(3)
27
(−3)
5
(−15)
1
(−17)
−10
(−23)
Տեղումներ դյույմ (մմ) 5.03
(127.8)
4.95
(125.7)
5.66
(143.8)
5.08
(129)
4.91
(124.7)
4.78
(121.4)
5.45
(138.4)
4.35
(110.5)
4.00
(101.6)
3.34
(84.8)
4.23
(107.4)
4.87
(123.7)
56,62
(1438,1)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 0.4
(1)
0.3
(0.8)
0.5
(1.3)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.5)
1.4
(3.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 10.5 10.8 11.2 9.2 9.8 11.2 11.9 10.6 7.0 7.1 8.4 10.4 118.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 0.2 0.3 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.8
% խոնավություն 70.5 66.5 64.2 65.0 70.1 71.6 74.4 74.6 74.0 71.6 71.4 71.2 70.43
Միջին ամսական արևային ժամ 149.8 159.8 219.1 247.6 282.6 280.7 264.3 260.7 223.8 231.9 166.3 154.4 2641
Տոկոս հնարավոր արևի լույս 47 52 59 63 66 65 60 63 60 66 53 50 59
աղբյուր: NOAA (relative humidity, dew point, and sun 1961–1990)[3][4][5][6][7]

Բնակչություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 242.820 բնակիչ, 98.782 տնային տնտեսություն և 59.269 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում է 1.619.7 մարդ մեկ քառակուսի մղոնում։ Քաղաքում հաշվվում էր 111.927 միավոր բնակարան` միջին հաշվով 746.6 մարդ մեկ քառակուսի մղոնում։ Ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.

  • Սևամորթներ - 62.46 %
  • Սպիտակամորթներ - 35.07 %
  • Բնիկ ամերիկացիներ - 0.17 %
  • Ասիացիներ - 0.80 %
  • Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0.04 %
  • Այլք - 0.62 %[8]:

Տնտեսություն խմբագրել

 
Միջնահանգային 59-րդ մայրուղին

Բիրմինգհեմի հիմնադրման ժամանակից ի վեր քաղաքի տնտեսության համար կարևոր նշանակություն է ունեցել արդյունաբերությունը։ Չնայած մետալուրգիան արդեն չունի երբեմնի նշանակությունը քաղաքի տնտեսության մեջ, այն սկզբնական շրջանում եղել է քաղաքի տնտեսության հիմքը։ Վերջին տարիներին տեղի մետալուրգիական ընկերությունները 100 միլիոն դոլարի ներդրում են կատարել քաղաքում ու նրա շրջակայքում նոր գործարաններ հիմնելու ուղղությամբ։ Քաղաքում է հիմնավորված Vulcan Materials Company ընկերությունը[9]։

1970-80-ական թվականներին քաղաքում մեծ ներդրումներ են կատարվում բիոտեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում։ Ալաբամա նահանգի համալսարանը Բիրմինգհեմում բժշկական հետազոտությունների խոշոր կենտրոն է։ Համալսարանական հիվանդանոցը շրջանի խոշորագույն գործատուն է և 23.000 աշխատակիցներով երկրորդն է նահանգում (2016)[10]։

Բիրմինգհեմը նաև բանկային խոշոր կենտրոն է, որ ներկայանում է երկու խոշոր բանկերով` Regions Financial Corporation և BBVA Compass: 2006 թվականին Regions Financial Corporation բանկը միավորվել է AmSouth Bancorporation բանկին` ձևավորելով ակտիվների մեծությամբ 8-րդ բանկն ԱՄՆ-ում։ Քաղաքում գործում են տասնյակ փոքր բանկեր[11]։

Բիրմինգհեմն աչքի է ընկնում շինարարական և ինժեներական ընկերություններով, որոնք միշտ հայտնվում են բարձրագույն դիզայնի և միջազգային շինարարական ընկերությունների ցուցակներում։

Բիրմինգհեմում են գտնվում ԱՄՆ-ի ոչ ալկոհոլային խմիչք արտադրող խոշորագույն ընկերություններից երկուսը, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է տարեկան շուրջ 500 միլիոն դոլարի վաճառք[12]։ Դրանք են Buffalo Rock և Coca-Cola Bottling ընկերությունները։

Շինություններ խմբագրել

Ալաբամա նահանգում 2014 թվականի դրությամբ հաշվվում են 80 մ-ից բարձր 15 շինություն, որից յոթը` Բիրմինգհեմում։

Քույր քաղաքներ խմբագրել

 
Բիրմինգհեմի տեսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար
  2. 2,0 2,1 https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
  3. «Station: Birmingham AP, AL». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  4. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  5. «Comparative Climatic Data For the United States Through 2018» (PDF). NOAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  6. «WMO Climate Normals for BIRMINGHAM/WSFO AL 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  7. «WMO Climate Normals for BIRMINGHAM/MUNICIPAL ARPT AL 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. "Birmingham (city), Alabama". State & County QuickFacts. U.S. Census Bureau. Retrieved April 21, 2012.
  9. "Steel Dynamics to Acquire Vulcan Threaded Products to Expand SBQ Finishing Capabilities". Prnewswire.com. Retrieved 2017-01-07.
  10. Dan Bagwell. "Top of the List: Bham's largest employers" (April 22, 2011). Birmingham Business Journal.
  11. "Growth of Regions, BBVA Compass and others keep Birmingham among top banking hubs – Birmingham Business Journal". Birmingham Business Journal. July 28, 2014. Retrieved July 21, 2015.
  12. McGraw-Hill Construction Engineering News-Record; 2008 Top Design Firms

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 450