Բիրաչ (սերբ.՝ Birač / Бирач), Բոսնիայի և Հերցեգովինայի պատմական շրջան, որում գտնվում են Սերբիայի Հանրապետության ժամանակակից քաղաքների և համայնքների տարածքներ՝ Միլիչի, Վլասենիցա, Սրեբրենիցա, Բրատունաց, Զվորնիկ, Շեկովիչի[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Բիրաչի տեղանքը Օսմանյան կայսրության ժամանակ կոչվել է միջին Պոդրինյեի մարզ, արևմուտքում սահմանակից է Վլասենիցային, արևելքում՝ Սրեբրենիցային։ Իրենից ներկայացնում է 600-ից 900 մետր բարձրություն ունեցող սարահարթ։ Տարածվում է հյուսիսարևմտյան ուղղությունից դեպի հարավ-արևելք։ Ամենաբարձր գագաթներն են՝ Սիրիկա (1071 մ), Կոմիչ (1032 մ), Լիսինա (1262 մ)։ Հովտում կան բազմաթիվ գետեր, որոնք հոսում են Յավոր լեռների հարավ-արևմուտքից դեպի հյուսիս արևմուտք՝ թափվելով Յադար գետ։ Բիրաչը հայտնի է իր մեղմ կլիմայով և բուսականությամբ։ Հողերի մեծ մասը հատկացված են գյուղատնտեսությանը, որում ամենամեծ մասն զբաղեցնում են փշատերև և սաղարթավոր անտառները։

Ամենախոշոր բնակավայրերն են՝ Գորնի Զալուկովիկ, Վրլի Կրայ, Գերովի, Բաչիչի, Վիշնիցա, Պոմոլ, Բեչիչի, Գորնե-Վրսինա, Դոնե Վրսինե, Զակլոպաչա, Զագրաջե։ Հիմնական զբաղմունքը անտառային տնտեսությունը և անասնապահությունն է։

Պատմություն խմբագրել

Թուրքական տիրապետության ժամանակ հողերն անվանել են «Բիրչե»։ 16-րդ դարի վերջին կար կադիլիկ (ամենափոքր վարչա-տերիտորիալ միավորը Օսմանյան կայսրությունում), որում միավորված էն Կնեժինան և Բիրչեն։ Այդտեղ ներառված էին Կնեժինա, Նովա Կասաբա և Վլասենիցա քաղաքները։ Կադիլիկի տարածքում գտնվել է Լովնիցա մենաստանը։ Այդ ժամանակներից մնացել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, ճանապարհներ, շինություններ, ամրոցներ և եկեղեցիներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բիրաչում մարտեր են եղել հարավսլավացի պարտիզանների և չետնիկների մասնակցությամբ, թեպետ երկուսն էլ արտահայտում էին ուստաշների ճնշումը։

1990 թվականի նոյեմբերին Բոսնիա և Հերցեգովինայի ազատ ընտրություններից հետո բոսնիական սերբերն սկսել են սեփական ինքնավար պետության ստեղծման գործընթացը, և 1991 թվականի սեպտեմբերին Բոսնիա և Հերցեգովինայի կազմում հայտնվել է Սերբական ինքնավար մարզեր[2]։ Նոյեմբերի 9-ին ձևավորվել է Սերբական ինքնավար Բիրաչ մարզը, որը նշել են նոյեմբերի 21-ին Բոսնիական սերբերի սկուպշչինայի որոշմամբ՝ ներառելով Բիրաչը Ռումինիա-Բիրաչի սերբական ինքնավար մարզում[2][3]։

1992 թվականի հունվարի 9-ին բոսնիական սերբերը հռչակել են Բոսնիա և Հերցեգովինայի Սերբիայի Հանրապետության ձևավորումը, որի կազմ են մտել 1990-ական թվականներին Բոսնիա և Հերցեգովինայում ձևավորված Սերբական ինքնավար բոլոր մարզերը։ 1992 թվականի օգոստոսի 12-ին պետությունն վերանվանակոչվել է Սերբիայի Հանրապետություն[3]։ Բիրաչի տարածքը մնացել է Սերբիայի Հանրապետության կազմում նաև քաղաքացիական պատերազմից հետո[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • М. Филиповић, Град и предео Бирач, Југословенски историјски часопис 1939
  • Текст др. Хамдије Крушевљаковића, академика АНУБиХ, научног саветника, Завода за заштиту споменик културе БиХ, Сарајево у Енциклопедији Југославије ЈЛЗ - Загреб 1980.