Բիստ[1] (ադրբ.՝ Bist), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Բիստ
Bist
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն479 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Բիստ (Ադրբեջան)##
Բիստ (Ադրբեջան)

Բիստի Սուրբ Նշան կամ Կոպատափ անապատ վանք խմբագրել

Բիստ գյուղից 1 կմ հյուսիս գտնվում էր 5-րդ դարի Սուրբ Նշան կամ Կոպատափ անապատ վանքը։ 1668 թվականին Պետրոս եպիսկոպոսի ջանքերով վերանորոգվում է։ Կազմված է եղել եկեղեցուց, գավթից, վանքապատկան շինություններից, գերեզմանոցից և շրջապարիսպից։

Բիստի Սուրբ Աստվածածին վանք խմբագրել

Ժամանակը՝ XII - XIII դդ,։ - Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1687 թ. վերանորոգման մեկենաս Ալեքսան Բստեցի վարդապետ։ - Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ վարդագույն քար, բազալտ։ - Վերանորոգումներ՝ 1687 թ., 1877 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ յոթանիստ։ - Մույթերը՝ խաչաձև։ - Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։ - Արձանագրություններ՝ արևմտյան և արևելյան ճակատներում։ - Որմնանկարներ՝ XIX դ. քայքայված բեկորներ։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։ - Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, ունեցել է նաև վանքապատկան այլ շինություններ, որոնք ավերվել են։ - Վիճակը՝ կանգուն, թափված է հյուսիսային որմի արտաքին երեսապատող քարերի մի մասը։

Վանքի գավիթը խմբագրել

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ թաղածածկ սրահ։ - Շինանյութը՝ վարդագույն սրբատաշ քար, բազալտ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Վիճակը՝ կանգուն։

Բիստի հին գերեզմանատուն խմբագրել

Ժամանակը՝ X - XIX դդ։ - Տեղը՝ ս. Աստվածածին վանքից 350 - 400 մ արևմուտք, գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի թեքադիր վայրում։ - Տապանաքարերի թիվը՝ 800 - 830։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի, խոյաձև։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 150 - 155։ - Վիճակը՝ տապանաքարերի մի մասը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ մի մասն էլ տեղահան է արված, կոտրատված։ Արձանագրությունների զգալի մասը դժվարընթեռնելի ու քայքայված են։

Բիստի նոր գերեզմանատուն խմբագրել

Ժամանակը՝ XVII - XX դդ.։ - Տեղը՝ Բիստի հյուսիսարևմտյան կողմում, Նորակերտ վտակի աջ ափին։ - Տապանաքարերի թիվը՝ 250 - 260։ - Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 100 - 105։ - Վիճակը՝ XVII - XVIII դդ. տապանաքարերը թաղված են հողի մեջ։

Բիստի Նորակերտ գետի կամուրջ խմբագրել

Ժամանակը՝ XVI դ.։ - Տեղը՝ Բիստի հյուսիսարևմտյան կողմում, Նորակերտ գետակի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միաթռիչք։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ գործող։

Բիստի Մեսրոպավան գետի կամուրջ խմբագրել

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ Բիստի հարավային կողմում, Մեսրոպավան գետի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, - մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1869 թ.։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, կամարի վրա։ - Վիճակը՝ գործող։

Բիստի Սուրբ Սարգիս եկեղեցի խմբագրել

Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ Բիստից 2,5 - 3 կմ հարավ, բարձրագագաթ սարի վրա։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ Շինանյութը՝ կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ անհայտ։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ նկատվում են շինությունների և պարսպի ավերակների հետքերը։ - Վիճակը՝ ավերակ։

Բիստի Սուրբ Կարապետ մատուռ խմբագրել

Ժամանակը՝ XIV - XV դդ.։ - Տեղը՝ Բիստից 4 - 5 կմ արևմուտք, Շոռոթ տանող արահետի եզրին։ - Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ - Շինանյութը՝ կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։ - Մուտքը՝ արևմուտքից։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատներ՝ չունի։ - Արձանագրություններ՝ չունի։ - Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի խաչքարեր։ - Վիճակը՝ ավերակ։

Հայտնի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 445