Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիոտա (այլ կիրառումներ)

Բիոտա (հին հունարեն՝ βιοτή՝ կյանք), օրգանիզմների ամբողջականությունն է որոշակի աշխարհագրական շրջանում կամ ժամանակի ընթացքում։ Երկիր մոլորակի բիոտան, կամ բիոտիկ մասնիկը ձևավորում են կենսոլորտը։ Բիոտայի կազմի մեջ են մտնում ինչպես բջջային օրգանիզմները (բույսեր, կենդանիներ, սունկեր, բակտերիաներ և այլն), այնպես էլ կյանքի ոչ բջջային ձևերը (օրինակ՝ վիրուսներ

Բիոտան էկոհամակարգերի կարևոր մասն է։ Բիոտան ակտիվորեն մասնակցում է կենսագեոքիմիական գործընթացներում։ Բիոտան ուսումնասիրում են բազմաթիվ գիտություններ, այդ թվում՝ կենսաբանությունը, բնապահպանությունը, հիդրոկենսաբանությունը, կենսագեոքիմիան և այլն։

Ի տարբերություն կենսացենոզի բիոտայում տարբեր կենդանի օրգանիզմների միջև կարող են բացակայել էկոլոգիական անմիջական կապերը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արտասահմանյան բառերի ժամանակակից բառարան` մոտ 20000 բառ (4-րդ հր. ed.). Մոսկվա: Ռուսկիյ յազիկ. 2001. էջ 98. ISBN 5-200-02989-9. - УДК 811.161.1’373.45(038)
  • Ջրային համակարգերի ինքնամաքրման մեջ բիոտայի բազմաֆունկցիոնալ դերի մասին // Բնապահպանություն։ 2005. № 6. էջ՝ 452 - 459։К 811.161.1’373.45(038)