Բիշեր Ալ-Հասաունա (արաբ. بشر الخصاونة, հունվարի 27, 1969(1969-01-27)[2]), հորդանանցի պետական գործիչ և դիվանագետ։ 2020 թվականի օգոստոսի 12-ից Հորդանանի վարչապետ և պաշտպանության նախարար։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։ Նախկինում՝ Եգիպտոսի, Քենիայի, Եթովպիայի և Ֆրանսիայի դեսպան, արտաքին գործերի նախարար (2016-ից 2017), Արդարադատության նախարար (2017-ից 2018), Թագավորի քարտուղար (2019-ից 2020)[4]։

Բիշեր Ալ-Հասաունա
 
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1]
Մասնագիտություն՝ պետական ծառայող, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 27, 1969(1969-01-27)[2] (55 տարեկան)
Քաղաքացիություն  Հորդանան
Ամուսին Rana Sultan?[3]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի հունվարի 27-ին Հորդանանում։ Հայրը՝ Հանի ալ-Հասաունին, իրավաբան էր, Բաաս կուսակցության առաջնորներից մեկը, նախկին վարչապետ Իրակա Սադդամա Հուսեյնի ընկերն ու 1962-1963 թվականներին Կահիրեի համալսարանի «կուրսընկերն» էր, նախկինում նաև տեղեկատվության նախարար և Հորդանանի դեսպան էր նախկին ԽՍՀՄ և Ռումինիայի հանրապետություններում[5]։

Ավարտել է Հորդանանի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում, ստացել է միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Ապա ստացել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում դոկտորի աստիճան և պետական կառավարման դիպլոմ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քեննեդիի անվան դպրոցում։

1991 թվականին սկսեց աշխատել արտաքին գործերի նախարարությունում որպես կցորդ։ 1992-1995 թվականներին աշխատել է որպես երրորդ քարտուղար-կցորդ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, 1995-1996 թվականներին՝ եվրոպական միջերկրածովային հարաբերությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարման բաժնում, 1998-2000 թվականներին՝ զանգվածային լրատվամիջոցների վարչության տնօրեն, արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ մարդու իրավունքների գծով, նաև Եգիպտոսի դեսպանատան երկրորդ քարտուղար, 2003-2004 թվականներին՝ Հորդանանի ՄԱԿ-ի համագործագցության ներկայացուցիչ, 2005-2012 թվականներին՝ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար, 2012-2016 թվականներին՝ Երգիպտոսի, Քենիայի և Եթովպիայի դեսպան, նույն ժամանակահատվածում արաբական Լիգայի պետությունների մշտական ներկայացուցիչ, 2018-2019 թվականներին՝ Ֆրանսիայի դեսպանատանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչ։

2019 թվականին նշանակվել է Աբդալլա II արքայի կողմից հաղորդակցության և համակարգման հարցերի վերաբերյալ խորհրդական, 2020 թվականի օգոստոսին՝ քաղաքական հարցերի քարտուղար։

2016-2017 թվականներին՝ արտաքին գործերի նախարար էր Հանի ալ-Մուլկի կաբինետում, 2017-2018 թվականներին՝ արդարադատության նախարար։ 2020 թվականին Օմար Ռազազի կաբինետում հոկտեմբերի 4-ի հրաժարականից հետո Աբդալլա II-ի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նշանակվել է վարչապետ։

Ամուսնացած է դերասանուհի Ռանե Սուլթանի հետ, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://etheses.lse.ac.uk/2131
  2. 2,0 2,1 https://petra.gov.jo/Include/InnerPage.jsp?ID=53522&lang=ar&name=local_news
  3. https://www.layalina.com/%D9%85%D9%86-%D9%87%D9%8A-%D8%B1%D9%86%D8%A7-%D8%B3%D9%84%D8%B7%D8%A7%D9%86-%D8%B2%D9%88%D8%AC%D8%A9-%D8%B1%D8%A6%D9%8A%D8%B3-%D8%A7%D9%84%D9%88%D8%B2%D8%B1%D8%A7%D8%A1-%D8%A7%D9%84%D8%A3%D8%B1%D8%AF%D9%86%D9%8A-%D8%A7%D9%84%D8%AC%D8%AF%D9%8A%D8%AF%D8%9F-377167.html
  4. «Хасаун, Бишер, аль-». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Хусейн обещает пожертвовать жизнью ради блага народа Ирака и Палестины». ՌԻԱ Նովոստի. 2005 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.