Բինենհոֆ (հոլ.՝ Binnenhof, ներքին բակ), Հաագայի կենտրոնում շենքերի համալիր, որտեղ գտնվում է Նիդերլանդների Ազգային ժողովը և վարչապետի նստավայրը։ Բինենհոֆի մոտակայքում են գտնվում բազմաթիվ թանգարաններր և պատմական հուշարձաններ, այդ թվում Մաուրիցհեյս պատկերասրահը։

Բինենհոֆ
Binnenhof
Բինենհոֆը պալատական լճի կողմից
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՆիդերլանդներՆիդերլանդներ
Վիճակգործող
🌐binnenhof.nl
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բինենհոֆի պատմությունը սկսում է 1230 թվականից, երբ Հոլանդիայի կոմս Ֆլորիս IV-ը հողատարածք գնեց, որի վրա հետագայում կառուցվեց Հաագա քաղաքը։ Նրա որդի Վիլեմ II-ը 1247 այս տարածքում կառուցել է որսորդական ամրոց, իսկ թոռան Ֆլորիս V-ի օրոք Գերարդ վան Լեյդենի նախագծով կառուցվել է Ռիդերզաալ ամրոցը (հոլ.՝ Ridderzaal

1815 թվականից մեկ շինություն ևս օգտագործվել է ազգային ժողովի համար։ 1992 թվականին ազգային ժողովի ստորին պալատը տեղափոխվել է ժամանակակից շենք, որը նույնպես Բինենհոֆի համալիրի մեջ է։ Աշտարակներից մեկը օգտագործվում է որպես վարչապետի նստավայր։ Պաշտոնական նստավայր է համարվում Կատսհեյս առանձնատունը։

Ռիդերզաալ խմբագրել

Ռիդերզաալը եռանկյունի ճակտոնով և կողքերին երկու աշտարակով գոթական ոճի շենք է։ Մուտքի վերևում մեծ կլոր վարդակ պատուհան է, որը զարդարված է Նիդերլանդները ղեկավարած հարստությունների զինանշաններով։ 16-րդ դարի վերջին Մորից Օրհանացին Ռիդերզաալը վերածում է Նիդերլանդների շտատհալտերների նստավայր։ Այժմ Ռիդերզաալը ծառայում է տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների իրականացմանը։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինենհոֆ» հոդվածին։