Բիլ Դրայթոն (անգլ.՝ William "Bill" Drayton, 1943, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սոցիալական ձեռնարկատեր և մենեջեր, Աշոկա (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public) ոչ առևտրային հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը[1], որն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատիրություններ փնտրելով և դրանց ֆինանսավորմամբ։

Բիլ Դրայթոն
անգլ.՝ jAPLS
Դիմանկար
Ծնվել է1943
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի իրավունքի դպրոց և Բալիոլ քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր և բնապահպան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Bill Drayton Վիքիպահեստում

Դայթորը նաև «Կանաչների համայնքի» (անգլ.՝ Community Greens), «Աշոկա. նորարարություն երիտասարդների համայնքի համար» (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public Youth Venture) և Get America Working! կազմակերպության նախագահն է։ Ամերիկյան փիլիսոփաների համայնքի անդամ է (2019), Եյլի համալսարանի իրավունքի դոկտոր։

2005 թվականին Դրայթոնն U.S. News & World Report ամսագրի կողմից ճանաչվել է «ամերիկյան 25 լավագույն առաջնորդներից» մեկը։ Նա նաև այլ պատվավոր մրցանակների և պատվավոր կոչումների դափնեկիր է[2]։

Բիլ Դրայթոնին են վերագրում սոցիալական ձեռնարկատիրություն տերմինի ներմուծումն ու շրջանառությունը[1]։

Դրայթոնը սոցիալական ձեռնարկատիրությունը բնութագրում է հետևյալ բառերով[3] [4].

Սոցիալական ձեռնարկատերերը չեն բավարարվում միայն ձուկ տալով կամ ձուկ բռնել սովորեցնելով։ Նրանք չեն հանգստանա, մինչև հողափոխություն չանեն ձկնային արդյունաբերության մեջ։
- Բիլ Դրայթոն, Leading Social Entrepreneurs Changing the World

Կենսագրություն խմբագրել

Նրա մայրը գաղթել էր Ավստրալիայից, հայրը ծնվել էր ԱՄՆ-ում։

Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում, Անդովերում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է բակալավրի աստիճան։

1967 թվականին Օքսֆորդի Բալիոլ քոլեջում ստացել է մասգիստրոսի աստիճան։ Իրավունքի դոկտորի աստիճան ստացել է 1970 թվականին, Եյլի համալսարանի իրավունքի դպրոցում։ Ուսման ընթացքում աչքի է ընկել սոցիալական մի շարք նախաձեռնություններով[1]։

Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է McKinsey & Company խորհրդատվական կազմակերպություն, որտեղ աշխատել է գրեթե 10 տարի։

Ջիմի Քարթերի նախագահության շրջանում (1977-1981) Դրայթոնը եղել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարի օգնական։

Բ. Դրայթոնը նաև հրավիրված մասնագետ է Հարվարդի և Ստենֆորդի համալսարաններւոմ։ Օքսֆորդի Բալիոլ քոլեջի պատվավոր շրջանավարտ է։

1980 թվականի հունիսի 3-ին Բրայթոնը հիմնել է «Աշոկա. Նորարարություն հասարակության համար» ոչ առևտրային հիմնադրամը և առաջիններից մեկն է եղել, որ սկսել է օժանդակել ու ֆինանսավորել սոցիալական ձեռնարկատերերին[1][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Changing the World on a Shoestring
  2. Visionaries Who Are Changing the World
  3. «Ashoka: Innovators for the Public (annual report 2013)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. М. Баталина, А. Московская, Л. Тарадина Обзор опыта и концепций социального предпринимательства с учетом возможностей его применения в современной России(ռուս.) // Государственный университет — Высшая школа экономики Институт управления социальными процессами. —Москва, 2007.
  5. Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  6. «Ashoka: Innovators for the Public (about)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Դրայթոն» հոդվածին։