Բիլլի Լուրդ

ամերիկացի դերասանուհի

Բիլլի Քեթրին Լուրդ (անգլ.՝ Billie Catherine Lourd, հուլիսի 17, 1992(1992-07-17)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ։

Բիլլի Լուրդ
Ծնվել էհուլիսի 17, 1992(1992-07-17)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռայան Ուլիամ Լոուրդ[3], մայր՝ Քերրի Ֆիշեր[3]
Ամուսին(ներ)Austen Rydell?[4]
Համատեղ ապրող(ներ)Austen Rydell? և Թեյլոր Լոթներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Լուրդը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Քերրի Ֆիշերի և գործակալ Բրայան Լուրդի ընտանիքում[5][6]։ Բիլլին ունի անգլիական, հրեական, շոտլանդական և իռլանդական արմատներ[7][8]։ Բիլլին դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսի և երգիչ Էդդի Ֆիշերի թոռնուհին է, ինչպես նաև Թոդդ Ֆիշերի, Ջոելի Ֆիշերի և Տրիշա Լի Ֆիշերի զարմուհին։

Գործունեություն խմբագրել

2014 թվականի հունիսին հրապարակվեց, որ Լուրդը հայտնվելու է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում»-ում՝ երիտասարդ Լեյա Օրգանայի դերում։ Հետագայում Բիլլին հաստատեց, որ կհայտնվի ֆիլմում, սակայն ոչ թե Լեյայի, այլ իր աղջկա դերում[9]։ 2015 թվականին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին կատարեց լեյտենանտ Քոնիքսի դերը[10]։ Բիլլին նաև հայտնվեց «Աստղային պատերազմներ»-ի հաջորդ դրվագում[11]։

2015 թվականի փետրվարին հայտնվեց «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում[12], որտեղ նա կատարում է հարուստ ժառանգորդի, Ուոլլեսկյան համալսարանի ուսանող, Շանել №3-ի դերը[13][14]։ Նրա դերակատարը միշտ կրում է մորթե ականջակալներ։ Ինչպես նաև Լուրդը հայտնվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջոնում[15]։

2015 թվականի դեկտեմբերին Variety ամսագիրը հայտնել է, որ Լուրդը միացել է «Միլիարդատերների խումբ» ֆիլմին, որի պրեմիերան տեղիկունենա 2017 թվականին։ Բիլլի հետ աշխատելու է նաև Էմմա Ռոբերթսը, որի հետ արդեն աշխատել է «Ճիչերի թագուհիները» ֆիլմում[16]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին Բիլլին «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում ծանոթացել է դերասան Թեյլոր Լոթների հետ։ Նույն թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ նրանք հանդիպում են իրական կյանքում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2015-2016 Ճիչերի թագուհիները Scream Queens Շանել №3
2015 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում Star Wars. Episode VII: The Force Awakens լեյտենանտ Քոնիքս
2017 Միլիարդատերների խումբ Billionaire Boys Club Թոզաննա Տիկբուրգ
Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII Star Wars. Episode VIII լեյտենանտ Քոնիքս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. https://www.goodmorningamerica.com/culture/story/billie-lourd-announces-marriage-austen-rydell-wedding-photos-83460377
  5. http://www.interviewmagazine.com/film/billie-lourd/#
  6. http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2674870/Carrie-Fishers-daughter-Billie-Lourd-play-young-Princess-Leia-Star-Wars-Episode-VII.html
  7. http://articles.latimes.com/1994-04-24/entertainment/ca-49820_1_debbie-reynolds?pg=1
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  9. http://www.etonline.com/movies/164311_carrie_fisher_s_daughter_billie_lourd_confirms_she_s_not_young_princess_leia_the_force_awakens/
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  11. http://www.slashfilm.com/billie-lord-star-wars-episode-8/
  12. http://deadline.com/2015/02/billie-lourd-cast-scream-queens-fox-1201365095/
  13. http://www.usatoday.com/story/life/entertainthis/2015/09/25/carrie-fishers-daughter-dons-leia-like-earmuffs-scream-queens/72824768/
  14. https://www.buzzfeed.com/jarettwieselman/reason-behind-those-earmuffs-on-scream-queens#
  15. http://deadline.com/2016/01/scream-queens-season-2-cast-lea-michele-emma-roberts-abigail-breslin-keke-palmer-1201684132/
  16. http://variety.com/2015/film/news/billie-lourd-bokeem-woodbine-jeremy-irvine-billionaire-boys-club-1201662176/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Լուրդ» հոդվածին։