Վիլյամ «Բիլի» Քոնոլի կրտսեր (անգլ.՝ William «Billy» Connolly, Jr.նոյեմբերի 24, 1942(1942-11-24)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կատակերգու, երաժիշտ, հաղորդավար, դերասան և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։

Բիլի Քոնոլի
Ծնվել էնոյեմբերի 24, 1942(1942-11-24)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունSt. Gerard's RC Secondary? և St Peter's Boys School, Stewartville St, Glasgow?
Քաղաքացիություն Շոտլանդիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, բանջոյիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Pamela Stephenson? և Iris Pressagh?[3]
Պարգևներ և մրցանակներ
billyconnolly.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բիլի Քոնոլին ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ Ուիլյամ և Մերի (ծնվ. Մաքլին) Քոնոլիների ընտանիքում։ Մայրն աշխատել է հիվանդանոցային սրճարանում, իսկ պապը իռլանդացի ներգաղթյալ էր[4][5][6]։ 1946 թվականին, երբ հայրը ծառայել է բանակում, մայրը լքել է ընտանիքը, և Բիլիին ու քրոջը դաստիարակել են նրանց մորաքույրերը՝ Մարգարեթը և Մոնան[7]։

Մինչև 20 տարեկան Քոնոլին ապրել է Գլազգոյի Անդերսոն շրջանում, իսկ հետո տեղափոխվել է Պարտիկ թաղամաս[8]։ Նա սովորել է Սուրբ Պետրոսի տարրական և Սեն Ժերարի միջնակարգ դպրոցներում[6]։ 12 տարեկանում Քոնոլին որոշել է դառնալ կատակերգու, իսկ 15 տարեկանում նա թողել է դպրոցը՝ ստանալով երկու դիպլոմ, որոնցից մեկում սխալ կար (Connolly-ի փոխարեն Connell)։

Անձնական կյանք, առողջություն խմբագրել

1989 թվականին Բիլի Քոնոլին ամուսնացել է հոգեբան Պամելե Սթեֆենսոնի հետ։ Իր «Billy» գրքում և հարցազրույցում, որը հանձնել է 2008 թվականի դեկտեմբերին, Քոնոլին հայտարարել է, որ բազմիցս բռնության է ենթարկվել հոր կողմից[9]։

Քոնոլին աջակցում է սահմանափակ կարողություններով բայքերների ազգային ասոցիացիային[10]։

2013 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ները տարածել են ինֆորմացիա այն մասին, որ Քոնոլին տարել է շագանակագեղձի քաղցկեղի հաջող վիրահատություն։ Վերականգնվող արտիստի մոտ սկզբնական փուլում ախտորոշվել է նաև պարկինսոնի հիվանդություն[11]։

Կարիերա խմբագրել

1960-ական թվականների սկզբին Բիլի Քոնոլին սկսել է հանդես գալ որպես երգիչ-բանահավաք, իսկ 1970-ական թվականներին Էլթոն Ջոնը նրան օգնել է դուրս գալ ամերիկյան թատերաբեմ։

2011 թվականի մայիսին, երբ Քոնոլին նկարահանվել է «Billy Connolly’s Route 66» վավերագրական ֆիլմում, կոտրել է կողոսկրը և ծունկը, բայց մի շաբաթ անց վերադարձել է նկարահանման[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975-1976 ս Առօրյա խաղեր Play for Today Ջոդի / Պեդի
1985 ֆ Ջուր Water
1985 հֆ Կապույտ փող Blue Money Դեզ
1988 ս Քաղաքի լույսեր City Lights բոմժ
1989 ս Մեխանիկ Minder Տիկ Տակ
1989 ֆ Հրացանակիրների վերադարձը The Return of the Musketeers Քեդի
1990 ֆ Հատելով սահմանագիծը The Big Man Ֆրենկի
1993 ֆ Անպարկեշտ առաջարկ Indecent Proposal գլխավոր աճուրդ
1993 ս Մեկ էկրան Screen One Ջո Ջո Դոնելի
1995 մֆ Պոկահոնտաս Pocahontas Բեն
1997 ֆ Նինձյան Բևեռլի-Հիլզից Beverly Hills Ninja ճապոնական հնարժեք խանութի տեր
ֆ Տիկին Բրաուն Mrs Brown Ջոն Բրաուն
ֆ Թաթեր Paws PC
1998 ս Վերոնիկայի առանձնասենյակը Veronica's Closet Քեմբել
1998 ֆ Ինքնակոչիկները The Impostors պարոն Սփարքս
1999 ֆ Բունդոկի սրբերը The Boondock Saints Իլ Դուչե / Նոյ ՄակՄանուս
1999 ս Արեգակից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun տեսուչ Մակաֆերի
2000 ս Կոլումբո Columbo Ֆինդլեյ Կրոուֆորդ
2000 ֆ Գեղեցիկ Ջո Beautiful Joe Ջո
2001 ֆ Գաբրիելը և ես Gabriel & Me Գաբրիել
2002 ֆ Սպիտակ դափնեվարդ White Oleander Բարի Կոլկեր
2003 ֆ Ժամանակի թակարդում Timeline պրոֆեսոր Ջոնսթոն
2003 ֆ Վերջին Սամուրայը The Last Samurai սերժանտ Զեբուլոն Գանտ
2004 ֆ Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը Lemony Snicket's A Series of Unfortunate Events հորեղբայր Մոնտի
2006 ֆ Գարֆիլդ 2։ Երկու կատուների պատմություն Garfield: A Tail of Two Kitties Դարգիս
ֆ Ֆիդո անունով զոմբին Fido Ֆիդո
մֆ Որսաշրջան Open Season Մաք Սկվիզի
2008 ֆ Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ The X-Files: I Want to Believe Ջոզեֆ Ֆիցպատրիք Քրիսման
2008 մֆ Որսաշրջան 2 Open Season 2 Մաք Սկվիզի
2009 ֆ Բունդոկի սրբերը 2։ Բոլոր սրբերի օրը The Boondock Saints II: All Saints Day Նոյ ՄակՄանուս
2010 ֆ Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels Թեոդոր թագավոր
2012 ս Հաուս House M.D. Թոմաս Բել
մֆ Խիզախ արքայադուստրը Brave Ֆերգյուս թագավոր
ֆ Կվարտետ Quartet Ուիլֆ
2014 ֆ Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Դիան
2014 ֆ Երազանքի արձակուրդներ What We Did on Our Holiday Գորդի Մաքլեոդ
2016 ֆ Ապահովագրված երիտասարդություն Wild Oats Չանդլեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. https://www.thesun.co.uk/news/866949/big-yins-tears-flowed-as-he-scattered-his-ex-wifes-ashes-in-river-don/
  4. «Billy Connolly Biography (1942-)» (անգլերեն). Filmreference.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  5. Pamela Stevenson. (2001 թ․ սեպտեմբերի 23). «Billy Connolly: The early years» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  6. 6,0 6,1 «Biographical Notes» (անգլերեն). Comedy-zone.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  7. «Billy Connolly reveals childhood abuse» (անգլերեն). BBC. 23 September, 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  8. «World Tour of Scotland» (անգլերեն). 1994. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  9. Nicole Lampert. (2011 թ․ սեպտեմբերի 2). «Cheat on Pamela? NEVER! Billy Connolly answers the question his wife is too scared to ask him» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  10. «NABD Patrons» (անգլերեն). Nabd.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  11. «Billy Connolly has cancer surgery» (անգլերեն). BBC News. 16 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Billy Connolly breaks rib in bike smash» (անգլերեն). Mirror.co.uk. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Քոնոլի» հոդվածին։