Բիլի Ուիլյամս (անգլ.՝ Billy Williams հունիսի 3, 1929(1929-06-03)[1], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոօպերատոր։ «Գանդի» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Բիլի Ուիլյամս
անգլ.՝ Billy Williams
Ծնվել էհունիսի 3, 1929(1929-06-03)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՈւոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, դերասան, կինոօպերատոր և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
և «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
ԱնդամությունԲրիտանական կինեմատոգրաֆիստների ընկերություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929 թվականի հունիսի 3-ին Անգլիայի Ուելստեմսոու քաղաքում։ Նրա հայրը՝ Բիլի Ուիլյամս ավագը (1895-1966) աշխատել է որպես վավերագրական կինոնկարի օպերատոր։ 14 տարեկանում Բիլին սկսել է օգնել նրան ուսումնական և արդյունաբերական ֆիլմեր ստեղծելու գործում[2]։ Որպես կինոօպերատոր Ուլյամի առաջին աշխատանքը եղել է վավերագրական կարճամետրաժ «Ծննդյան օր» ֆիլմը[3]։ «Սատանա քշողը» (1973 թվական) ֆիլմի օպերատորներից մեկն է եղել։ Առավել հայտնի է ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի «Գանդի» ֆիլմով։ Այս պատկերում աշխատելու համար Բիլի Ուլյամը և երկրորդ օպերատոր Ռոնի Թեյլորը 1983 թվականին ստացել են «Օսկար» մրցանակ[4]։ 1996 թվականի հունվարին գնացել է թոշակի[2]։

1967 թվականից Բրիտանական կինոօպերատորների միության անդամ է, իսկ ներկայումս՝ պատվավոր անդամ[5]։ 1975-1977 թվականներին եղել է միության նախագահ[2]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր
1968 Կախարդը The Magus Գայ Գրին
1969 Սիրահարված կանայք Women in Love Քեն Ռեսել
1971 Կիրակի, անիծյալ կիրակի Sunday Bloody Sunday Ջոն Շլիզինգեր
1975 Քամին և առյուծը The Wind And The Lion Ջոն Միլիուս
1976 Անիծվածների ճամփորդությունը Voyage of the Damned Ռոզենբերգ Ստյուարտ
1979 Հեռանալ գեղեցիկ Going In Style Բրեստ Մարտին
1980 Սատուրն-3 Saturn 3 Ջոն Բարի (տիտրերում նշված չէ)
1981 Ոսկե լճում On Golden Pond Մարկ Ռաիյդել
1982 Գանդի Gandhi Ռիչարդ Աթենբորո
1989 Ծիածան The Rainbow Քեն Ռասել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • 1971 թվականին առաջադրվել է «Սիրահարված կանայք» ֆիլմի համար[6]
    • 1982 թվականին առաջադրվել է «Ոսկե լճում» ֆիլմի համար[7]
    • 1983 թվականին Ռոնի Թեյլերի հետ «Գանդի» ֆիլմի համար դափնեկիր[4]
  • BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • 1970 թվականին առաջադրվել է «Սիրահարված կանայք» և «Կախարդը» ֆիլմերի համար[8]
    • 1972 թվականին առաջադրվել է «Կիրակի, անիծյալ կիրակի» ֆիլմի համար[9]
    • 1983 թվականին Ռոնի Թեյլերի հետ առաջադրրվել է «Գանդի» ֆիլմի համար[10]
  • 2000 թվականին կենսական ձեռքբերումների համար դարձել է կինոօպերատորական արվեստի «Camerimage» միջազգային փառատոնի դափնեկիր[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 «BILLY WILLIAMS». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  3. «Birthday (1954)». Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  4. 4,0 4,1 «The 55th Academy Awards | 1983». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  5. «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  6. «The 43rd Academy Awards | 1971». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  7. «The 54th Academy Awards | 1982». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  8. «1970 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  9. «1972 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  10. «1983 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  11. «Camerimage - International Film Festival» (անգլերեն). www.camerimage.pl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել