Բիլեջիք

Քաղաք Թուրքիայում

Բիլեջիք (թուրքերեն՝ Bilecik), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բիլեջիքի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 62 230 մարդ։ Քաղաքապետը Սելիմ Յաղջըն է, ով ԱԶԿ-ի անդամ է։ Քաղաքը հատկապես հայտնի է թուրքական ոճի տներով։ Մասնագետների կարծիքով Բիլեջիքը ունի տուրիստական կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ։ Բիլեջիքը Պատմական քաղաքների և շրջանների եվրոպական ասոցիացիայի անդամ է[1]։ Բիլեջիքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սողութ բնակավայրը, որտեղ 1299 թվականին հիմնադրվել է Օսմանյան կայսրությունը։ Քաղաքին մոտ ամենախոշոր քաղաքը Բուրսան է։ Բիլեջիքը գտնվում է Սակարիա գետի ափին։

Քաղաք
Բիլեջիք
թուրքերեն՝ Bilecik
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԲիլեջիքի մարզ
ՔաղաքապետՍելիմ Յաղջը
Մակերես840.47 կմ²
ԲԾՄ850 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն62,320 մարդ (2012)
Խտություն80 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքwww.bilecik.bel.tr
Բիլեջիք (Թուրքիա)##
Բիլեջիք (Թուրքիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HistoricTowns.org - Turkey». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլեջիք» հոդվածին։