Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը 1997 թվականի հոկտեմբերի 18-ին կատարել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը։

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարանի շենք և թանգարան
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունԲիլբաո[1]
ՎայրԱբանդո
Մասն էSolomon R. Guggenheim Foundation?
ՀասցեAvenida Abandoibarra, 2, 48009 Bilbo, Bizkaia[2]
Հիմնադրվել էհոկտեմբերի 18, 1997
Այցելուներ530 967 մարդ (2021)[3]
Կայքguggenheim-bilbao.eus(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։

Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»[4]։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։

Պատմություն խմբագրել

 

1991 թվականին Բասկերի երկրի կառավարությունն առաջարկեց Սողոմոն Գուգենհայմ հիմնադրամին, որ Գուհենհայմ թանգարանը կառուցվեր Բիլբաոյի խարխուլ նավահանգստային տարածքում, որը մի ժամանակ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրներից է եղել[5][6][7]։

Բասկերի երկրի կառավարությունը համաձայնեց վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Փոխարենը հիմնադրամը համաձայնեց իր ղեկավարության տակ վերցնել թանգարանը, ցուցադրել իր մշտական հավաքածուն Բիլբաոյի թանգարանում և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություններ[8]։

Թանգարանը կառուցվել է Ֆեռովիալ ընկերության կողմից[9] 89 միլիոն դոլարով[10]։ Բիլբաոյի մոտ 5000 բնակիչներ այցելեցին թանգարանի նախաբացմանը, որը թանգարանի դրսում կազմակերպաված ցուցադրություն էր, պաշտոնական բացման օրվան նախորդող գիշերը, և որի ընթացքում եղան բացօթյա լուսային ցուցադրություն և համերգ։ 1997 թվականի հոկտեմբերի 18-ին թանգարանը բացվեց Իսպանիայի Խուան Կառլոս 1-ինի կողմից[7]։

Շինություն խմբագրել

 
Թանգարանը դրսից ապակեպատ է, տիտանով ու կրաքարով է պատված է

Սողոմոն Ռ․ Գուգենհեյմ հիմնադրամն ընտրեց Ֆրանկ Գահրիին, որպես ճարտարապետ, իսկ թանգարանի տնօրեն՝ Թոմաս Քրենսին, խրախուսեց նրան ինչ-որ համարձակ և նորարարական բան նախագծել[11]։ Արտաքին կորությունները նախատեսված էին, որ անկանոն տեսք ունենաին։ Ճարտարապետն այն կարծիքին էր, որ կորությունների անկանոնությունները նախատեսված են լույսը որսալու համար[12]։ Ինտերիերը նախագծված է մեծ, լուսավոր նախագավիթի շուրջ, որտեղից բացվում են Բիլբաոյի գետաբերանի տեսարանները և Բասկերի երկրին շրջապատող լեռները[13]։ Նախագավիթը, որը Գեհրին անվանել է «Ծաղիկը», իր տեսքի համար ծառայում է որպես թանգարանի կազմակերպչական կենտրոն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Museos y centros de interpretación de Euskadi — 2010.
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. Tyrnauer, Matt (2010 թ․ հունիսի 30). «Architecture in the Age of Gehry». Vanity Fair. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  5. Templar, Karen. "Frank Gerry", Salon, October 5, 1997, accessed March 21, 2012
  6. "Guggenheim Museum Bilbao", The Solomon R. Guggenheim Foundation, accessed April 4, 2012
  7. 7,0 7,1 Security tight before Guggenheim Museum opens in Basque city, CNN, October 18, 1997 (չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Riding, Alan. "A Gleaming New Guggenheim for Grimy Bilbao", Նյու Յորք Թայմս, 24 June 1997.
  9. «Ferrovial history». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  10. Ouroussoff, Nicolai. "The Architect's New Museum in Bilbao, Spain, Emerges as a Testament to One Man's Optimism Amid a Landscape of Industrial Decay", Los Angeles Times, 2 June 1997.
  11. Gehry, Frank. Frank Gehry Talks Architecture and Process (New York: Rizolli, 1999), p. 20
  12. Aggerwal, Artika. «Frank Owen Gerty». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  13. Walsh, John. "The priceless Peggy Guggenheim", The Independent, October 21, 2009, accessed March 12, 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան» հոդվածին։