Բիբերշտեյնիա բազմաբաժան

բույսերի տեսակ
Բիբերշտեյնիա բազմաբաժան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Բիբերշտեյնիազգիներ (Biebersteiniaceae)
Ցեղ Բիբերշտեյնիա (Biebersteinia)
Տեսակ Բիբերշտեյնիա բազմաբաժան (B. multifida)
Միջազգային անվանում
Biebersteinia multifida

Բիբերշտեյնիա բազմաբաժան (լատին․՝ Biebersteinia multifida), բիբերշտեյնազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հանդիպում է Երևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբերշտեյնիա բազմաբաժան» հոդվածին։