Բժշկական աշխարհագրություն

Բժշկական աշխարհագրություն, հասարակական աշխարհագրության ենթաճյուղ, ուսումնասիրում է աշխարհագրական միջավայրի բնական և սոցիալ-տնտեսական գործոններն ու պայմանները, որոնք դրական կամ բացասական են անդրադառնում բնակչության առողջության վրա, հետազոտում է նաև մարդու հիվանդությունների տարածման օրինաչափություները։ Բժշկական աշխարհագրությունը սերտ կապի մեջ է բնակչության աշխարհագրության, բնապահպանության, համաճարակաբանության հետ։ Հետազոտման հիմնական մեթոդներն են բժշկաաշխարհագրական քարտեզագրությունը և շրջանացումը, մաթեմատիկական մոդելավորումը։ Բժշկական աշխարհագրություն հասկացությունն առաջին անգամ տվել է իտալացի գիտնական Բ. Ռամացինին (18-րդ դար), իսկ որպես գիտություն ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին։

Հիվանդությունների աշխարհագրություն խմբագրել

Հիվանդությունների աշխարհագրությունը (հունարեն πόςος- հիվանդություն և աշխարհագրություն) մարդու հիվանդությունների աշխարհագրության, բժշկական աշխարհագրության բաժին է, որն ուսումնասիրում է մարդու առանձին հիվանդությունների աշխարհագրական տարածումը արդի ժամանակաշրջանում կամ ոչ հեռավոր անցյալում։ Հիվանդությունների աշխարհագրության հիմնական խնդիրը հիվանդությունների արեալի, նրա կառուցվածքի և դինամիկայի, ինչպես նաև հիվանդությունների ծագման պայմանների ուսումնասիրումն է։ Եզրույթն առաջին անգամ առաջարկել է գերմանացի գիտնական Ա. Մյուրին (1876)։

Հիվանդությունների աշխարհագրության տեսակետից սովորաբար առանձնացնում են չորս բնակլիմայական մակրոզոնաներ.

  • բարեխառն․ տարածվում է հյուսիսայի և հարավային կիսագնդերի համապատասխան լայնություններում (Հյուսիսային Ամերիկա, Եվրոպայից մինչև Ճապոնիա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա,Նոր Զելանդիա
  • Միջերկրածովյան․ տարածվում է Միջերկրական ծովի ավազանի երկրներում և Մերձավոր Արևելքում։
  • Արևադարձային․Կենտրոնական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներ։
  • Հարավարևելյան Ասիա․ ներառելով տարածաշրջանի բոլոր երկրները։

Աշխարհի այսպիսի «բժշկաաշխարհագրական շրջանացման» սահմաններում տարածվում են չորս գլխավոր խումբ հիվանդություններ.

  1. Վարակիչ հիվանդություններ
  2. Չարորակ նորագոյացություններ
  3. Հիվանդություններ` կապված սննդի հետ
  4. Սիրտանոթային և հոգեկան հիվանդություններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան 2014, էջ 241,377, 388
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 434