Բզեզիկներ (ռուս.՝ Букашки), ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2002 թվականին, ռեժիսոր Միխայիլ Ալդաշինի կողմից, «Օդաչու» ստուդիայում։

Բզեզիկներ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՄիխայիլ Ալդաշին
ՀնչյունավորումԻրինա Մուրավյովա[1], Ալեքսեյ Կոլգան, Ալեքսանդր Պոժարով և Դմիտրի Ֆիլիմոնով
ԵրաժշտությունVladimir Horunzhy?
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն568 վայրկյան
Թվական2002

Սյուժե խմբագրել

Բզեզիկները կարող էին ապրել երջանիկ և անհոգ, եթե չլինեին մարդիկ։ Մի անգամ բզեզիկները նույնիսկ ցույց էին կազմակերպել մարդու դեմ, բայց նա ոտքի տակ է գցում նրանց և անգամ չի նկատում։

Եվ մի անգամ ժամանում են այլմոլորակայիններ, որոնք, պարզվում է, նույնպես բզեզներ են։ Այլմոլարակայինները բարեկամանում են երկրային բզեզների հետ և նույնիսկ ցանկանում են մնալ, բայց երբ լսում են, որ այստեղ մարդիկ են ապրում, նրանք հեռանում են։

Այդ ժամանակ բզեզիկները կառուցում են իրենց սեփական հրթիռը` ձեռքի տակ եղած հասանելի նյութերից, որպեսզի մարդկանցից փախչեն տիեզերք, և մեկնում են։ Երբ «հրթիռը» կանգնում է, բզեզիկները դուրս են գալիս և հայտնաբերում են, որ նրանք գտնվում են իրենց բնակարանի առաստաղի տակ կախված լամպի մեջ։

Դերերում խմբագրել

  • Իրինա Մուրավյովա` ճանճ
  • Ալեքսանդր Պոժարով` մրջյուն և ուրիշներ
  • Ալեքսեյ Կոլգան` այլմոլարակային և ուրիշներ
  • Դմիտրի Ֆիլիմոնով` այլ բզեզիկներ

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 2003 թվական` «Նիկա» մրցանակ` լավագույն քանիմացիոն ֆիլմ անվանակարգում
  • 2002 թվական` ֆիլմը մասնակցել է Սուզդալ-2002 կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել ժյուրիի մրցանակին` լավատեսական ողբերգության ժանրում հումորի համար[2]։
  • Անիմացիոն կինոյի բաց փառատոնի պրոֆեսինոնալ վարկանիշով Սուզդալ-2002-ին գրավել է առաջին տեղը
  • 2002 թվական` «Ոսկե ձկնիկ» միջազգային կինոփառատոնի մանկական ժյուրիի Գրան-պրի
  • 2002 թվական` «Ոսկե ձկնիկ» միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի Գրան-պրի
  • 2002 թվական` Անսի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ (Ֆրանսիա)
  • 2002 թվական` Զագրեբի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ
  • 2002 թվական` Զագրեբի միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ
  • 2002 թվական` ԿՐՈԿ միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն հեղինակային ֆիլմ անվանակարգում
  • 2002 թվական` Հիրոսիմայի միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ
  • 2002 թվական` Լայպցիգի միջազգային կինոփառատոն, պատվավոր հիշատակում
  • 2002 թվական` Լայպցիգի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ
  • 2002 թվական` Ֆրապնայի միջազգային կինոփառատոնի ժյուրի համակրանք մրցանակ (Ֆրանսիա)
  • 2003 թվական` Թեհրանի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում
  • Ռուսաստանի ազգային ակադեմիայի կինոմատոգրաֆիայի արվեստների և գիտության «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում, Մոսկվա, 2003 թվական
  • Պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ 2-րդ կատեգորիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում (7 և բարձր տարիքի երեխանների համար), Սանսի կինոփառատոն, Ֆրանսիա, 2003 թվական
  • Պրոֆեսիոնալ ժյուրիի առաջին մրցանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլո, 2003 թվական
  • Պրոֆեսիոնալ ժյուրիի առաջին մրցանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո, 2003 թվական
  • Հանդիսատեսի երկրորդ մրցանակ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Սան-Պաուլո 2003 թվական
  • Հանդիսատեսի առաջին մցրանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո, 2003 թվական
  • Հանդիսատեսի մրցանակ, TINDIRINDIS միջազգային կինոփառատոն, Վիլնյուս (Լիտվա), 2003 թվական
  • Մանկական կինոփառատոնի լավագույն մանկական ֆիլմ, Ուփսալայի միջազգային կինոփառատոն, Շվեդիա, 2003 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Итоги Суздаль-2002». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել