Բեքփեքինգ, էժան, անկախ զբոսաշրջության ձև։ Այն ենթադրում է ճանապարհորդություն ուսապարկով, որը կարելի է տանել երկար ճանապարհ և երկար ժամանակ, հասարակական տրանսպորտով։ Գիշերակացը լինում է ոչ թանկարժեք կացարաններում, ինչպես օրինակ երիտասարդական հոսթելներում։ Համեմատած պայմանական արձակուրդների հետ՝ ավելի երկարաժամկետ է և ներառում է տեղացիների հետ շփում և այցելություն տեսարժան վայրեր։

Վիեննայի պետական օպերայի դիմաց կանգնած երկու բեքփեքերներ

Բեքփեքինգը կարող է ներառել վայրի արկածներ, տեղական ճանապարհորդություն և այցելություն մոտ գտնվող երկրներ։ Այս տեսակի զբոսաշրջությանը մասնակցում են ճանապարհորդներ տարբեր մշակույթներից և տարածաշրջաններից, և այն դառնում է հանրահայտ, որի պատճառով առաջացել է հատուկ սահմանում բեքփեքերի համար[1]։ Բեքփեքինգը՝ որպես կենսակերպ և բիզնես, աճել է 2000-ական թվականներին էժան ավիաուղիների, հոսթելների և էկոնոմ դասի կացարանների շնորհիվ[2]։

Շատ երկրներում, ինչպիսիք են օրինակ Իռլանդիան, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Միացյալ թագավորությունը, վիզա կանոնները բեքփեքերներին տրամադրում են սահմանափակ վիզա՝ այդ երկրներում աշխատելու և իրենց կարիքները բավարարելու համար[3]։

Պատմություն խմբագրել

 
Մեծ ուսապարկ

17-րդ դարի իտալացի ճանապարհորդ Ջիովաննի Ֆրանչեսկո Ջեմելլի Կարերին համարվել է աշխարհի առաջին բեքփեքերը[4]։

Չնայած մարդիկ հարյուրավոր տարիներ ճանապարհորդել են՝ իրենց ունեցվածքը մեջքների կրելով, բեքփեքինգի ժամանակակից գաղափարը ծագել է 1960-ականների և 70-ականների[5] Հիպիների ընտրած ճանապարհից, որը իր հերթին հետևել է հին Մետաքսե ճանապարհի որոշ հատվածներին։ Այժմ բեքփեքերներից շատերը շարժվում են հենց այդ երթուղով[6]։

Նախորդ տասնամյակների ընթացքում մեծ թվով բեքփեքերներ այցելել են Հարավարևելյան Ասիա, որտեղ հայտնի են որոշ քաղաքներ Թաիլանդում, Կամբոջայում և Լաոսում, որոնք լիովին կերպարանափոխվել են ճանապարհորդների մեծ ներհոսքից։ Բեքփեքինգը Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նույնպես ավելի հանրահայտ է դարձել, և այս վայրերում կան մի քանի ճանապարհներ, որոնցով զբոսաշրջիկներն ամենաշատն են ճանապարհորդում։

Տեխնոլոգիական զարգացումը և առաջընթացը բեքփեքինգում առաջ են բերել փոփոխություններ։ Ավանդականորեն, բեքփեքերները չէին ճանապարհորդում թանկարժեք էլեկտրական սարքավորումներով, ինչպիսիք են նոութբուքերը, թվային լուսանկարչական ապարատները և հեռախոսները, քանի որ վախենում էին գողությունից, դրանց հասցված վնասից և հավելյալ բեռի ծանրությունից։ Հաղորդակցման հնարավորություն ունենալու ցանկությունը և էլեկտրոնիկայի դյուրակիր լինելը առաջացրել են մի երևույթ, որը կոչվում է «ֆլեշփեքինգ»[7]։

Բեքփեքերները նախկինում իրենց ունեցվածքը տեղավորում էին 30 կամ 60 լիտր տարողությամբ ուսապարկերի մեջ, սակայն անիվներով ճամպրուկները և բեռների ոչ ավանդական տեղափոխման մեթոդները այժմ ավելի հաճախակի բնույթ ունեն, և ձեռքի ճամպրուկի քաշը այդպիսով այլևս չի գերազանցում 7 կիլոգրամը[8]։

Մշակույթ խմբագրել

Շատ բեքփեքերների համար կարևոր է իրականության զգացումը[9]։ Բեքփեքինգը ընկալվում է որպես ոչ միայն արձակուրդ, այլև կրթվելու միջոց։ Բեքփեքերները ցանկանում են զգալ «իրական» դեստինացիան, այլ ոչ թե մասսայական զբոսաշրջության հետ նույնացվող տուր-փաթեթները, որոնք բավականին սահմանափակ են, ինչն էլ բերել է այն համոզմունքին, որ բեքփեքերները զբոսաշրջիկներ չեն[10]։ Հյուսիսային Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իսրայելում ապրող շատ մարդկանց համար բեքփեքինգը ծիսական արարողություն է։ Կանադայում երիտասարդների և ուսանողները հաճախ են այցելում Եվրոպա։

Բեքփեքերներ քիչ են հանդիպում Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից, եթե հաշվի առնենք այդ երկրների մեծաքանակ բնակչությունը։ Սակայն այդ երկրներում նույնպես բեքփեքինգը զարգանում է հարուստների շրջանում։

Նախկինում բեքփեքինգ տուրերը իրականացվում էին ավագ դպրոցն ավարտելու և համալսարան ընդունվելու միջև ընկած ժամանակաշրջանում, կամ էլ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Սակայն բեքփեքերների միջին տարիքը գնալով մեծանում է, և հաճախ հանդիպում են 30, 40-ամյա կամ էլ ավելի մեծ տարիքի բեքփեքերներ։

Քննադատություն խմբագրել

Բեքփեքինգը քննադատվել է, մասնավորապես Հիպիների շարժման ժամանակ ճանապարհորդների վարքագծի պատճառով[11]։ Օրինակ՝ հյուրընկալող երկրները կամ այլ ճանապարհորդներ համաձայն չեն բեքփեքերների մտածելակերպի և արարքների հետ։ Ինչևէ, բեքփեքերների ընկալումը որոշակիորեն փոխվել է, քանի որ բեքփեքինգը դարձել է զբոսաշրջության առանձին ոլորտ[12]։ Մեկ այլ քննադատություն է այն, որ նույնիսկ եթե բեքփեքերների հիմնական նպատակն է փնտրել «իրականը» , նրանցից շատերը հաղորդակցվում են միմյանց հետ, և տեղացիների հետ շփումը մղվում է երկրորդ պլան[5]։

Պլանավորում և ուսումնասիրություն խմբագրել

Պլանավորումը և ուսումնասիրությունը բեքփեքինգի կարևոր մասն է, որում օգնության են հասնում տարբեր ընկերություններ, ինչպիսիք են Lonely Planet-ը և Rough Guides-ը, գրքերը՝ գրված ճանապարհորդային գրողների կողմից և բազմաթիվ առցանց սկզբնաղբյուրները, օրինակ՝ Wikivoyage-ը։ Սկզբնաղբյուրները տրամադրում են ինֆորմացիա լեզվի, մշակույթի, խոհանոցի մասին, ինչպես նաև էժան կացարանների և սննդի կետերի մասին։ Այդ կայքերում կարելի է գտնել նաև քարտեզներ։ Կան նաև հեռախոսի միջոցով գործող ծրագրեր, որոնք օգնում են զբոսաշրջիկներին հեշտ կողմնորոշվել և գտնել տեսարժան վայրերը, դեպի դրանք տանող ճանապարհները, կացարանները և այլ հարմարություններ։

Տարբերակներ խմբագրել

Ավելի թանկ և բարձրակարգ բեքփեքինգը նկարագրող տերմիններեն ֆլեշփեքինգը, որը էլեկտրական սարքավորումներով բեքփեքինգն է, և փոշփեքինգը, որը նշանակում է բարձր դասի բեքփեքինգ[13]։

Վերջերս առաջացել է մեկ այլ թրենդ, որը կոչվում է բեգփեքինգ (անգլերեն begging և backpacking բառերից)[14], որի ժամանակ ճանապարհորդները փողոցում գումար են մուրում իրենց ճանապարհորդության ծախսերը հոգալու համար։ Այս թրենդը սակայն արժանացել է մեծ քննադատության[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adkins, Barbara; Eryn Grant (August 2007). «Backpackers as a Community of Strangers: The Interaction Order of an Online Backpacker Notice Board» (PDF). Qualitative Sociology Review. 3 (2): 188–201. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Backpacker Tourism». Market Segments > Backpacker Tourism. Tourism New South Wales. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 7-ին.
  3. Victoria, Government. «Backpacker Tourism Action Plan 2009 - 2013». Tourism Victoria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  4. «The Inventor of Traveling - The First Backpacker in the World?». July 2007. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 12, 2007-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
  5. 5,0 5,1 Cohen, Erik (2003). «Backpacking: Diversity and Change» (PDF). Tourism and Cultural Change. 1 (2): 95–110. doi:10.1080/14766820308668162. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Conlin, Jennifer (2007 թ․ փետրվարի 11). «IN TRANSIT; Traveling to the Ends of the Earth, at Ground Level». The New York Times. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 31, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «'Flashpacking?' Don't Forget you Still Need Room for Extra Socks». USA Today. 2006 թ․ հունիսի 20. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Catto, Susan (2002 թ․ ապրիլի 14). «PRACTICAL TRAVELER; The 'Pack' Of Backpacking». The New York Times. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 31, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. Pearce, Philip; Faith Foster (2007). «A "University of Travel": Backpacker Learning». Tourism Management. 28 (5): 1285–1298. doi:10.1016/j.tourman.2006.11.009.
  10. Richards, Greg; Julie Wilson (2004). The Global Nomad: Backpacker Theory in Travel and Practice. Channel View Publications. էջեր 80–91. ISBN 1-873150-76-8.
  11. MacLean, Rory (2006 թ․ հուլիսի 31). «Dark Side of the Hippie Trail». The New Statesman. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 1, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Caprioglio O'Reilly, Camille (2006). «From Drifter to Gap Year Tourist Mainstreaming Backpacker Travel». Annals of Tourism Research. 33 (4): 998–1017. doi:10.1016/j.annals.2006.04.002.
  13. Groundwater, Ben (2007 թ․ հունվարի 16). «Are you a backpacker, or a poshpacker?». blogs.smh.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Begpacking: Why I refuse to judge westerners busking to fund gap year travels». 2017 թ․ ապրիլի 12.
  15. «Notorious begpacker barred from entering S'pore, goes around the world begging». 2017 թ․ ապրիլի 13.