Ռեբեկա Լին Հեմոն (անգլ.` Rebecca Lynn Hammon, մարտի 11, 1977(1977-03-11), Ռեփիդ Սիթի, Հարավային Դակոթա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստուհի։ Ներկա պահին հանդիսանում է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) «Լաս Վեգաս Էյսիս» ակումբի գլխավոր մարզիչը։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել WNBA-ի «Սան Անտոնիո Սթարզ» և «Նյու Յորք Լիբերթի» ակումբներում, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ակումբներում՝ որպես խաղարկող։

Բեքի Հեմոն
Becky Hammon

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս
Ի ծնե տրված անունը Ռեբեկա Լին Հեմոն
Rebecca Lynn Hammon
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեպիդ սիթի, Հարավային Դակոտա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ռուսաստան
Հասակ 1,68 մ
Քաշ 62 կգ
Դպրոց Սթիվենսի ավագ դպրոց (Ռեպիդ սիթի, Հարավային Դակոտա)
համալսարան Կոլորադո սթեյթ
Կարիերայի պատմություն
Որպես մարզչի օգնական`
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս (2014-2022)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Էյսիս (2022-այժմ)

2008 թվականին ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և ներկայացրել երկիրը Պեկինի (2008) և Լոնդոնի (2012) Ամառային օլիմպիական խաղերում

2014 թվականի օգոստոսի 5-ին աշխատանքի է անցել որպես «Սան Անտոնիո Սփըրսի» գլխավոր մարզչի օգնական՝ այդ կերպ դառնալով երկրորդ կին օգնական մարզիչը լիգայի պատմության մեջ (ինչպես նաև առաջին լրիվ դրույքով աշխատող կին օգնական մարզիչը NBA-ում[1] և ողջ հյուսիսամերիկյան բարձրագույն լիգաներում)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեքի Հեմոն» հոդվածին։