Բերքատվություն, մեկ միավոր տարածությունից ստացված բուսաբուծական արտադրանքի քանակ։ Բերքատվությունը մշակվող բույսի ունակությունն է՝ գոյացնելու հնարավոր առավելագույն քանակի օրգանական նյութեր։ Գյուղատնտեսությունը առանձին բույսերի բերքատվությունը որոշվում է տվյալ բույսի բուսաբանական, գենետիկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ ցորենի բերքատվությունը կախված է միավոր տարածությունում բույսերի հատիկների քանակից և խոշորությունից։ Բերքատվության վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • կլիմայական (բույսի աճի զարգացման առանձին փուլերին համապատասխան՝ ջերմություն, խոնավություն, լույս
  • Հողային (չափավոր խոնավություն, անհրաժեշտ սննդատարրերի և օգտակար միկրոօրգանիզմների առկայություն)
  • Կենսաբանական և ագրոտեխնիկական (հողի ճիշտ մշակում, պարարտացում, պայքար մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ, բարձր բերքատու սորտերի մշակում, սերմանյութի բարձր ցուցանիշներ, ժամանակին ցանք, ցանքի չափավոր խտություն և խորություն, խնամք)։
  • Կազմակերպչական (ճիշտ ցանքաշրջանառություն, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ամրապնդում, աշխատանքի նյութական շահագրգռվածություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 427