Բերտրան Տրաորե

ֆուտբոլիստ

Բերտրան Իսիդոր Տրաորե (ֆր.՝ Bertrand Traoré, ծնվել է 6 սեպտեմբերի, 1995, Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

Բերտրան Տրաորե
ֆր.՝ Bertrand Traoré
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բերտրան Իսիդոր Տրաորե[1]
Քաղաքացիությունը Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Բոբո Դիուլասո, Լիոն, Բուրկինա Ֆասո[2]
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՉելսի
Համար 14
Պատանեկան կարիերա
2001-2009 թթ.
2009-2010 թթ թթ.
2010-2014 թթ.
Բուրկինա ՖասոԲոբո
ՖրանսիաՕսեր
ԱնգլիաՉելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-ներկա
2014-2015 թթ.
ԱնգլիաՉելսի
ՆիդերլանդներՎիտես (վարձավճար)
0 (0)
42 (16)
Ազգային հավաքական
2009-2011 թթ.
2011-ներկա
Բուրկինա ՖասոԲուրկինա Ֆասո (Մ-17)
Բուրկինա ՖասոԲուրկինա Ֆասո
7 (4)
22 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հուլիսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 23 հուլիսի 2015 (UTC)

Անձնական կյանք խմբագրել

Բերտրանը ծնվել է Բուրկինա Ֆասոյի քաղաք Բոբո Դիուլասոյում, ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆեու Իսայը խաղացել է տեղական ֆուտբոլային ակումբ «Բոբոյում» և իր հավաքականը ներկայացրել է միջազգային մակարդակում։ Բերտրանը ընտանիքում համարվում է ամենափոքրը։ Իր երկրորդ մեծ եղբայր Ալենը նույնպես համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, այս պահին խաղալով ֆրանսիական «Լորյանում» և Բուրկինա Ֆասոյի հավաքականում։

Ակումբային կարիերա խմբագրել

Տրաորեն իր պատանեկան կարիերան սկսել է տեղական ակումբ «Բոբոյում»։ 2009 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Օսեր» ակումբի ակադեմիա։ 2010 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Տրաորեն միանում է «Չելսիի» ակադեմիային, մերժելով «Մանչեսթեր Յունայթեդին»[3][4][5]։ Սակայն դեռ 2011 թվականի հունվարին Տրաորեն դեռ պայմանագիր չէր կնքել ակումբի հետ[6], իսկ 2012 թվականի հունվարին ակումբը ընդունեց, որ Տրաորեն երբեք «Չելսիի» խաղացողը չի եղել, թեկուզ 6 շաբաթյա միջսեզոնային արձակուրդների ժամանակ մեկ անգամ երիտասարդական թիմում խաղ է անցկացրել[7]։ 2013 թվականի հուլիսի 17-ին, մրցաշրջանի սկսվելուն ընդառաջ, ասիական միջսեզոնային տուրի շրջանակներում, Տրաորեն՝ ինչպես «հյուր» «Չելսիում», անցակացրեց առաջին խաղը ակումբի կազմում՝ «Սինգխի բոլոր աստղերի» դեմ[8]։ Չորս օր անց, 2013 թվականի հուլիսի 21-ին նա «Չելսիում»՝ «Մալազիայի բոլոր աստղերի» դեմ խաղում, խփեց իր առաջին գոլը։ Նույն խաղում նա գոլային փոխանցում կատարեց Ռոմելու Լուկակուին, ով այդ խաղում խփեց երրորդ գնդակը։ Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերով՝ «Տրաորեն պայմանագիր կկնքի սեպտեմբերին՝ 18 տարեկանում»։ 2013 թվականի հուլիսի 25-ին Բերտրանը՝ աջ ոտքի հարվածով գրավեց «Ինդոնեզիայի բոլոր աստղերի» դարպասի վերին անկյունը[9]։ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին Տրաորեն չորս ու կես տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[10], իսկ տրանսֆերը պաշտոնապես կայացավ 2014 թվականի հունվարի 1-ին[11]։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հունվարի 2-ին, Բերտրանը մինչև սեզոնի վերջՙ ուղարկվեց վարձակալման դեպի հոլանդական «Վիտես»[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տրաորեն մասնակցել է պատանեկան թիմերի 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, այնտեղ պարտվելով Իսպանիայի հավաքականին 1։4 հաշվով[13]։ 2011 թվականին նա հաղթեց Աֆրիկայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությունը[14], եզրափակչում 2։1 հաշվով պարտության մատնելով «տան տիրոջը»՝ Ռուանդայի հավաքականին[15]։

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Տրաորեն հրավիրվեց ազգային հավաքական՝ խաղալու Հասարակածային Գվինեայի հավաքականի դեմ խաղում[16][17]։ 2012 թվականի սկզբին Տրաորեն հրավիրվեց ազգային հավաքական, մասնակցելու 2012 թվականի Աֆրիկայի գավաթի եզրափակիչ խաղերին և դարձավ մրցաշարի ամենաերիտասարդ խաղացողներից մեկը։ Հավաքականում դեբյուտը կայացավ 2012 թվականի հունվարի 31-ին, խմբային փուլի վերջին՝ Սուդանի դեմ խաղում 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Խաղը ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ Սուդանին[18]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Թարմացվել է 31 մայիսի, 2015 թվական

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտես (վարձավճար) 2013-14 15 3 15 3
2014-15 33 14 3 3 36 17
Ընդհանուր 48 17 3 3 0 0 0 0 51 20
Չելսի 2015-16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ամբողջը կարիերայում 48 17 3 3 0 0 0 0 51 20

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Թարմացվել է 23 հուլիսի, 2015 թվական

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բուրկինա Ֆասո 2011 2 0 1 0 3 0
2012 2 0 1 0 3 0
2013 2 1 3 0 5 1
2014 2 0 4 0 6 0
2015 2 0 3 0 5 0
Ամբողջը կարիերայում 10 1 12 0 22 1

Ձեռքբերումներ խմբագրել

  Բուրկինայի Ֆասոյի հավաքական

  • Աֆրիկայի մինչև 17 տարեկանների պատանեկան չեմպիոն (1)։ 2011
  • Արդյունքում։ 1 տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2009 FIFA U17 World Cup Squad lists» (PDF) (անգլերեն). ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Bertrand Isodore Traoré, milieu offensif Etalons Cadets: La nouvelle perle du foot burkinabè» (ֆրանսերեն). MaliWeb. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Bert chooses Blues over Utd» (անգլերեն). The Sun. 2010 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Chelsea told they have signed future superstar in Bertrand Traore» (անգլերեն). Tribal Football. 2010 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Chelsea beat Manchester United to Burkina Faso starlet Bertrand Traore - report» (անգլերեն). Goal.com. 2010 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  6. Matthew Kenyon (2011 թ․ հունվարի 22). «Burkina youngster hopes to star for Chelsea» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Words on: African Cup of Nations» (անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Final whistle verdict: good start» (անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  9. ««Ինդոնեզիայի աստղեր» — «Չելսի»: 1:8» (ռուսերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Տրաորեյի հետ կնքվել է պայմանագիր» (ռուսերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2013 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «Տրաորեյի տրանֆերը ավարտվեց» (ռուսերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2014 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  12. «Vitesse heeft zich versterkt met Bertrand Traore» (հոլանդերեն). «Վիտեսի» պաշտոնական կայք. 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  13. «Bertrand Traore» (անգլերեն). ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  14. «Team sheet vs. Rwanda U17» (pdf) (անգլերեն). ԿԱՖ-ի պաշտոնական կայք. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  15. «Stallions trample Wasps to win U17 Cup» (անգլերեն). ԿԱՖ-ի պաշտոնական կայք. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  16. «Alain et Bertrand Traoré, le foot au coeur» (ֆրանսերեն). Leberry. 2011-09--07. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  17. «Bertrand Traoré: "Drogba et Kalou m'ont bien accueilli lorsque je suis arrivé à Chelsea"» (ֆրանսերեն). 2011 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  18. «Սուդան v Բուրկինա Ֆասո 2:1» (անգլերեն). Soccerway.com. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Տրաորե» հոդվածին։