Բերոսոս (հին հունարեն՝ Βηροσσος, լատին․՝ Berossos, ակկադերեն «Բել-ուցուր» կամ «Բելրիուշու» անվան հելլենականացված ձև, մ.թ.ա. 4-րդ դար, Բաբելոն, Հիլլա, Իրաք - մ.թ.ա. 3-րդ դար), բաբելոնյան պատմիչ, Բաբելոնում Բել աստծո տաճարի քուրմ, Սելևկյան արքա Անտիոքոս Ա Սոտերի ( մ.թ.ա. 281—261 թթ.) ժամանակակից։ Բերոսոսը հայտնի է հունարեն լեզվով գրված «Բաբելոնի պատմություն» (Babyloniaka կամ Chaldaika) աշխատությամբ (բաղկացած է 3 գրքից), որտեղ ներկայացնում է Միջագետքի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Բերոսոսի աշխատությունը պահպանվել է հատվածաբար՝ այլ անտիկ հեղինակների աշխատություններում։ Բերոսոսի երկին Եվսեբիոս Կեսարացու միջոցով ծանոթ էր նաև Մովսես Խորենացին։

Բերոսոս
հուն․՝ Βηροσσος
լատին․՝ Berossos
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
Բաբելոն, Հիլլա, Իրաք
Մահացել էմ.թ.ա. 3-րդ դար
Քաղաքացիություն Աքեմենյան պետություն և Սելևկյանների կայսրություն
Մասնագիտությունաստղագետ, պատմաբան, գրող, քահանա և աստղագուշակ
Գործունեության ոլորտպատմություն[1], աստղագիտություն և աստղագուշակություն[1]
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[1]
 Berossus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 426