Բերնարդ Մանդևիլ կամ Բերնարդ դե Մանդևիլ (անգլ.՝ Bernard de Mandeville, նոյեմբերի 15, 1670(1670-11-15)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 21, 1733(1733-01-21)[2][1], Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), եղել է անգլո-հոլանդացի փիլիսոփա, երգիծաբան։ Ծնվել է Ռոտերդամում՝ Նիդերլանդներում, հայրը եղել է նշանավոր ֆիզիկոս[4]։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Անգլիայում և գործածել է անգլերենը իր հրատարակված աշխատանքների մեծ մասի համար։ Նա նշանավոր է դարձել իր Առակ մեղուների մասին գրքով։

Բերնարդ Մանդևիլ
անգլ.՝ Bernard de Mandeville
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1670(1670-11-15)[1]
ԾննդավայրՌոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 21, 1733(1733-01-21)[2][1] (62 տարեկան)
Մահվան վայրՀակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԿրթությունԼեյդենի համալսարան[3]
ԵրկերԱռակ մեղուների մասին
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ և գրող
 Bernard Mandeville Վիքիպահեստում

Առակ մեղուների մասին խմբագրել

 
Առակ մեղուների մասին

Գիրքը սուր երգիծանք է՝ ուղղված այդ ժամանակի հասարակության դեմ։ Այդտեղ նկարագրվում է մի փեթակի կյանքը, ուր ծաղկում են արատները, և յուրաքանչյուր բնակիչ հոգ է տանում միայն իր շահերի համար։ Մեղուներին զսպելու համար Յուպիտերը նրանց բոլորին դարձնում է ազնիվ։ Դա հասցնում է փեթակի սնանկացմանը։ Հեղինակն այլաբանական ձևով այն է ուզում ասել, որ մարդկային արատներն անխուսափելի են, որ մարդկանց բացասական հատկությունները պայման են ամբողջության մեջ վերցրած հասարակության զարգացման համար, իսկ էգոիզմը անհատական ու հասարակական կատարելագործման թաքնված զսպանակն է։ Մանդևիլն առաջինն է արտահայտել հետագայում Հեգելի կողմից զարգացրած այն գաղափարը, որ սոցիալական անհավասարության պայմաններում չարն անխուսափելի և նույնիսկ օգտակար է։ Մի գաղափար, որ ուղղված է Շեֆթոբերիի հայացքների դեմ։

Մարքսը բարձր է գնահատում Մանդևիլի ծառայությունները` նրան համարելով ազնիվ մարդ ու պայծառ գլուխ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Project Bernard Mandeville
  5. Փիլիսոփայական բառարան, Երևան, Հայաստան հրատ., 1975

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Մանդևիլ» հոդվածին։