Բերնարդ Կինվի (անգլ.՝ Bernard Kinvi), կաթոլիկ քահանա, մարդասեր։

Բերնարդ Կինվի
Մասնագիտությունքահանա

Կենսագրություն խմբագրել

Բերնարդ Կինվին ծնվել է Տոգոյի Լոմե քաղաքում։ 19 տարեկանում դարձել է հոգևորական։ Բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին և հեռացել է հայրենի քաղաքից, տեղափոխվել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն։

Որպես կաթոլիկ առաքելություն՝ հայր Բերնարդ Կինվին ղեկավարում է Կենտրոնական Աֆրիկայի հյուսիսարևմտյան Բոսսեմտելե քաղաքի հիվանդանոցը։ 2013 թվականի դաժան բռնարարքների ժամանակ Հայր Կինվին փրկել է հարյուրավոր պաշարված մուսուլմանների և նրանց ապաստան է տվել կաթոլիկ եկեղեցում։ Բոսսեմտելեում տեղի ունեցած կատաղի հարձակումների ժամանակ սպանվել են բազմաթիվ մուսուլմաններ։ Բերնարդ Կինվին օրերով փնտրել է ողջ մնացածներին, որոնցից շատերը երեխաներ են եղել, ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց[1]։

Human Rights Watch-ը պարգևատրել է հայր Բերնար Կինվին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած քաջության ու հոգատարության համար։

2016 թվականի մարտին առաջադրվել է «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել