Բերնարդ Դուարտե

իսպանացի ֆուտբոլիստ

Բերնարդ Անիսիո Կալդեյրա Դուարտե (պորտ.՝ Bernard Anício Caldeira Duarte, սեպտեմբերի 8, 1992(1992-09-08)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Բերնարդ (պորտ.՝ Bernard), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյոր»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։

Բերնարդ Դուարտե
պորտ.՝ Bernard Anício Caldeira Duarte
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1992(1992-09-08)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 164 սանտիմետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր
Համար 10
Պատանեկան կարիերա
2006-2010 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 62 (12)
2010   Բրազիլիա Դեմոկրատա 16 (14)
2013-ներկա Ուկրաինա Շախտյոր 88 (10)
Ազգային հավաքական
2012-ներկա Բրազիլիա Բրազիլիա 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 22, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 13, 2014

ԱԱ2014-ի մասնակից է։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ատլետիկո Մինեյրո» խմբագրել

2006 թվականին Բերնարդը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Ատլետիկո Մինեյրո»-ի երիտասարդական թիմի կազմում։

2010 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Դեմոկրատա», որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։

Այդ մրցաշրջանից հետո Բերնարդը վերադարձել է «Ատլետիկո»։ Թիմի կազմում նա իր դեբյուտային հանդիպումը անցկացրել է 2011 թվականի մարտի 23-ին՝ մասնակցելով «Ուբերաբա»-ի» դեմ հանդիպմանը։ Մայիսի 21-ին «Կուրիտբա»-ի դեմ խաղում Բերնարդը իր անդրանիկ հանդիպումն է անցկացրել Բրազիլիայի առաջնության շրջանակներում[2]։

2012 թվականի հունիսի 26-ին «Նաուտիկո Ռեսիֆի»-ի դեմ խաղում Բերնարդ Դուարտեն իր առաջին գոլն է խփել «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում[3]։ Սեպտեմբերի 9-ին «Պալմեյրաս»-ի դեմ խաղում Բերնարդը դարձել է դուբլի հեղինակ և օգնել է թիմին տանել համոզիչ հաղթանակ՝ 3-0 հաշվով[4]։ 2012 թվականին Բերնարդը «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում դարձել է Մինեյրոյի լիգայի գավաթակիր։

2013 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Օլիմպիա»-ի դեմ խաղում ֆուտբոլիստն օգնել է թիմին դառնալ մրցաշարի հաղթող։ Բերնարդը մասնակցել է առաջնության 14 հանդիպումներից 11-ին և դարձել է 4 գոլի հեղինակ։

«Շախտյոր Դոնեցկ» խմբագրել

2013 թվականի օգոստոսի 8-ին 25 միլիոն եվրոյի դիմաց Բերնարդը տեղափոխվել է «Շախտյոր»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և ստացել է 10 համարի մարզաշապիկը[5]։

Բերնարդը ուկրաինական ակումբի կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 31-ին՝ Ուկրաինայի առաջնության շրջանակներում կայացած «Մետալիստ»-ի դեմ խաղում[6]։ «Շախտյոր»-ի կազմում Բերնարդը իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 26-ին՝ «Զարյա»-ի դեմ խաղում[7]։

Միջազգային մրցաշարերում նա իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Գենտ»-ի դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Բերնարդը իր դեբյուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում։ Նա 74-րդ րոպեին փոխարինել է Լուկասին[9]։

2013 թվականի ամռանը ֆուտբոլիստը մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է Իտալիայի[10] և Ուրուգվայի[11] հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի ամռանը Բերնարդը մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցել է Խորվաթիայի[12], Մեքսիկայի[13] և Գերմանիայի[14] հավաքականների դեմ հանդիպումներին։

Վիճակագրություն խմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Բրազիլիա
2012 1 0 0 0 1 0
2013 7 1 2 0 9 1
Կարիերայի արդյունք 8 1 2 0 10 1

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Մինեյրոյի լիգայի գավաթակիր - 2012, 2013
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2013
  • Ուկրաինայի չեմպիոն - 2014, 2017
  • Ուկրաինայի գավաթակիր - 2016

Միջազգային խմբագրել

  • Կոնֆեդերացիաների գավաթակիր - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Атлетико Минейро — Атлетико Паранаэнсе 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011—05—21.
  3. «Атлетико Минейро — Наутико 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2012—06—24.
  4. «Атлетико Минейро — Палмейрас 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—09—09. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. Бернард подписал контракт с Шахтером
  6. «Реал Сосьедад VS. Шахтёр 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—31.
  7. «Шахтёр VS. Заря 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—10—26.
  8. «Шахтёр Донецк VS. Гент 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—10—20.
  9. Аргентина VS. Бразилия 2:1
  10. «Италия VS. Бразилия 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2013—06—22.
  11. «Бразилия VS. Уругвай 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—06—26.
  12. «Бразилия VS. Хорватия 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—12.
  13. «Бразилия VS. Мексика 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—17.
  14. «Бразилия VS. Германия 1:7» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—08.

Արտաքին հղումներ խմբագրել