Բերեզնիկիի դրամատիկական թատրոն

Բերեզնիկիի դրամատիկական թատրոն (ռուս․՝ Березниковский драматический театр), դրամատիկական թատրոն Պերմի երկրամասի Բերեզնիկի քաղաում, ՌԴ։

Բերեզնիկիի դրամատիկական թատրոն
Березниковский драматический театр
Տեսակդրամատիկական թատրոն և թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲերեզնիկի, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1936 թ
Գեղարվեստական ղեկավարԴենիս Կոժևնիկով

Թատրոնի պատմությունը խմբագրել

Բերեզնիկիի պետական դրամատիկական թատրոնն ստեղծվել է 1936 թվականի նոյեմբերի 6-ին՝ Բ․ Ռայսկիի ղեկավարությամբ և Վ․ Գուսևի «Փառք» ներկայացումով։

Թատրոնի բեմում տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են Բրունո Ֆրեյնդլիխը, Գեորգի Բուրկովը, Վասիլի Մերկուրևը, Յուրի Տոլուբեևը, Իգոր Գորբաչյովը։

Մրցանակները խմբագրել

1975, 1976 թթ՝ ԽՍՀՄ չեխական և գերմանական դրամատուրգիային նվիրված համախորհրդային փառատոնի մրցանակներ Կարել Չապեկի «Սպիտակ հիվանդություն» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» (ռեժիսոր Ա․ Մատվեև)

2006 թ՝ Տամբովում կայացած (մարտի 24-29) «Թատրոնը երեխաներին և երիտասարդությանը» փառատոնին ստացել է մրցանակ «Ամենահեքիաթային ներկայացում» անվանակարգում «Իվան Յոթերորդ» ներկայացման համար։ Բացի այդ մրցանակ է ստանում գլխավոր դերակատար Եվգենի Բեզբոգը «Տղամարդու լավագույն դերակատարում» և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում[1]։

2006 թ՝ Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների հինգերորդ փառատոնին, որն անց է կացվել Վիշնի Վոլոչյոկում սեպտեմբերի 21-26 ստացել է գրան-պրի[2]։ Բացի այդ թատրոնի դերասաններ Նատալյա Պոպովային և Էլվիրա Կովզանին տրվել է մրցանակ «կանացի լավագույն դերակատարման» համար։

Թատերախումբը խմբագրել

  • Նադյա Ախունովա
  • Վյաչեսլավ Բելյակով-Նեստերով
  • Անատոլի Բուտոր
  • Ելենա Վոժակովա
  • Նիկոլայ Վոլխոնսկի
  • Տատյանա Գլադենկո-Գուրևիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի
  • Վասիլի Գուսև
  • Իլյա Երեմեև
  • Մարիա Կանկովա
  • Ալեքսեյ Կորսուկով
  • Սվետլանա Պատրաևա, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստուհի
  • Դմիտրի Պոդուբնի
  • Մարիա Սիդորովա
  • Նատալյա Սոկոլովա
  • Մարինա Սպիրինա
  • Իլյա Տրետյակ
  • Նատալյա Շիլովա
  • Օլգա Շիմյակինա
  • Մարիա Շլեյխեր

Աղբյուրներ խմբագրել

  1. «Բերեզնիկովիի դրամատիկական թատրոնը վերադարձավ միջշրջանային փառատոնից մրցանակներով». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Բերեզնիկովիի դրամատիկական թատրոնը ստացել է գրան պրի(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել