Բերդաշեն (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաշեն (այլ կիրառումներ)

Բերդաշեն (նախկին անվանումը՝ Թափաքյոյ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ափին, Արփի լճիի արևելյան ափից ոչ հեռու։ Հարևան Պաղակն գյուղի հետ կազմում էր Բերդաշեն համայնքը։ Բերդաշեն է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։

Գյուղ
Բերդաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԹափաքյոյ
Մակերես19.7 կմ²
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն219[1] մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բերդաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բերդաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդաշենի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 201 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։

Բերդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1964 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 363 509 269 414 558 772 871 180 218 203[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բերդաշենն ունի պանրի գործարան։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բերդաշենում է գտնվում “Ավազնոց” վանական կառույցը (միջնադար)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.armstat.am/file/doc/99509883.pdf
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 46» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»