Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)

Բերդակ, միջնադարյան հայաբնակ գյուղ էր, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում, Տանակերտ գյուղից 1 կմ հարավ։

Գյուղատեղի
Բերդակ
ադրբ.՝ Berdak
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4
Բերդակ (Ադրբեջան)##
Բերդակ (Ադրբեջան)

Նկարագրություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Ավերակներից երևում էր որ Բերդակը միջին մեծության գյուղ էր։ Ընդգրկել էր շուրջ 55-60 բնակելի և այլ շինություններ։ Գյուղի կենտրոնում վեր էր խոյանում փոքրիկ բլուր, որի գագաթնամասը հարթ էր։ Բլուրը շրջապատված էր գեղեցկատես այգիներով։ Այն հնում եղել էր բերդ, այդ իսկ պատճառով էլ տեղացի և շրջակա գյուղերի բնակրությունը գյուղը անվանում էին Բերդակ։

Հուշարձաններ խմբագրել

Գյուղատեղի կենտրոնում վեր էր խոյանում վաղեմի բերդատեղի բլուրը[1], որի վրա կառուցվել էր Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Այժմ վեր է ածվել փլատակների[2]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի խմբագրել

Սուրբ Հովհաննեսը փոքր ծավալի միանավ, թաղածածկ դահլիճով եկեղեցի էր։ 20-րդ դարի սկզբներին գտնվում է կիսավեր վիճակում, քանդված էր եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 67-68։
  2. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 43, էջեր 43 — 224 էջ։