Ջուզեպպե Պիերո «Բեպպե» Գրիլլո (իտալ.՝ Giuseppe Piero "Beppe" Grillo, հուլիսի 21, 1948(1948-07-21)[1][2][3][…], San Fruttuoso, Ջենովա, Իտալիա), իտալացի կատակերգու, դերասան, բլոգեր և քաղաքագետ։ 2009 թվականին հիմնադրել է «Հինգ աստղ» բողոքական-քաղաքական շարժումը։ Կուսակցությունը արագ հանրաճանաչություն է ձեռք բերել և լուրջ հաջողությունների է հասել քաղաքական պայքարում։ 2013 թվականի պառլամենտական ընտրություններում նրա հավաքած 25% ձայները և կուսակցությունների շրջանում զբաղեցրած երրորդ տեղը դարձել են այդ ընտրությունների գլխավոր սենսացիան։

Բեպպե Գրիլլո
իտալ.՝ Giuseppe Piero "Beppe" Grillo
Ծնվել էհուլիսի 21, 1948(1948-07-21)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրSan Fruttuoso, Ջենովա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասան, կատակերգու, քաղաքական գործիչ, գրող և ակտիվիստ
Ամուսին(ներ)Parvin Tadjik?

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բեպպե Գրիլլոն ծնվել է 1948 թվականի հուլիսի 21-ին Ջենովայում (ըստ այլ տեղեկությունների՝ Ջենովայի Սավինյոն գավառում)։ Նա Էնրիկո Գրիլլոյի՝ Cannelli Grillo (գազային եռակցման սարքավորումների արտադրություն) ընկերության ղեկավարի որդին է։ Ըստ նրա եղբայր Անդրեայի հիշողությունների՝ Բեպպեն մանկությունից ընտանիքում եղել է «ծաղրածու», օրինակ՝ ընթրիքին ներկայացել է Ռեյ Չարլզի կերպարով։ Ունի միջին մասնագիտական կրթություն. հաշվապահություն է ուսումնասիրել Ջենովայի Ուգոլինո Վիվալդիի անվան մասնավոր ինստիտուտում։ 1968 թվականից աշխատել է ընտանեկան ընկերությունում, 1971 թվականին հեռացել է այնտեղից։ Սկսել է իրեն փորձել ջենովական կաբարեներում, գումար վաստակել ջինսերի վաճառքով, սակայն 1975 թվականին ընկերության ղեկավարը նրան հեռացրել է աշխատանքից այն բանից հետո, երբ Բեպպեն նրան պատմել է իր իսկական կոչման մասին[4][5]։

Կատակերգու խմբագրել

Որոշ ժամանակ անց նրան Միլանի Բուլոն թատրոնում «բացահայտել է» Պիպո Բաուդոն։ 1977 թվականին կայացել է Գրիլլոյի նորամուտը հեռուստատեսությունում՝ Videobox ծրագրում (Rete 1 հեռուստաալիք)։ Նույն թվականին մասնակցություն է ունեցել կիրակնօրյա Secondo voi ծրագրում, որն ուղեկցվել է Lotteria Italia վիճակախաղով։ 1979 թվականին Լորետա Գոջիի հետ վարել է Fantastico հաղորդումը, 1981 թվականին մտահղացել և վարել է Te la do io l’America հաղորդումը, իսկ 1984 թվականին՝ Te lo do io il Brasile հաղորդումը։ 1986 թվականի նոյեմբերի 15-ին դարձել է մենախոսության հեղինակ Fantastico 7 հաղորդման թողարկումներից մեկում։ Սոցիալիստական կուսակցության հետ վիճաբանությունը Գրիլլոյի համար դարձել է RAI հեռուստաընկերությունից հեռանալու պատճառ, նրան նաև հեռացրել են 1988 և 1989 թվականների Սան Ռեմո փառատոնի հյուրերի ցանկից։ 1993 թվականի վերջին վերադարձել է RAI երկու մենախոսություններով և մեծ հաջողությունների է հասել դրամատների, քաղաքական գործիչներ, իտալական ապրելակերպի վերաբերյալ իր ելույթներով։ Մի անգամ Գրիլլոն կատակել է, որ չի մասնակցի ընտրությունների, քանի որ մարդիկ կքվեարկեն իր օգտին, իսկ ինքը բռնապետության կողմնակից է[4]։

Քաղաքագետ խմբագրել

1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Գրիլլոն ելույթ էր ունեցել մասնավոր հեռուստաալիքով՝ «ժողովուրդին ամանորյա ուղերձով», որոնք հեռարձակվում էին Հանրապետության նախագահների (Սկալֆարո և այնուհետև Չամպի) համապատասխան ուղերձներից անմիջապես հետո։ 2007 թվականին նա Բոլոնիայի գլխավոր հրապարակում (piazza Maggiore) կազմակերպել է, այսպես կոչված, V-Day (նշանակում է «Vaffa-Day»)[6], որին, ըստ որոշ գնահատականների, մասնակցում էին տաս կամ հարյուր հազարավոր մարդիկ, իսկ 2009 թվականին Միլանի Սմերալդո (Teatro Smeraldo) թատրոնի շենքում կայացած համագումարում ստեղծել է «Հինգ աստղի» շարժումը[4], որի հետ սեղմ կապված է նրա հետագա քաղաքական գործունեությունը։ Այդ կազմակերպության ծրագիրը տեղադրված է Բեպպե Գրիլլոյի անձնական բլոգում[7]։ Շարժման գոյության ամենասկզբից հայտարարություններ էին արվում ավանդական կուսակցություններից նրա արմատական տարբերակման մասին, Գրիիոյի կայքում այն որակվել է որպես «քաղաքացիների ազատ միավորում»[8]։

2014 թվականի սեպտեմբերի 6-ին, պաշտպանելով Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, Գրիլլոն միաժամանակ իր կարծիքն է հայտնել կոֆլիկտի արմատական պատճառների մասին։ Նա այն տեսել է ԱՄՆ-ի ձգտման մեջ, որը զրկվել էր «իր կայսրությունը» ֆինանսավորելու անսահման հնարավորությունից, սակայն շարունակել է գործել «միաբևեռ աշխարհի» տրամաբանության շրջանակներում, ամբողջովին խաթարել Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապը, հատկապես՝ Ռուսաստանի և Գերմանիայի[9]։

2015 թվականի փետրվարի 3-ին՝ Իտալիայի նոր նախագահ Սերջո Մատարելայի պաշտոնին անցնելու օրը, Գրիլլոն անտեսել է պաշտոնական արարողության հրավերը, սակայն իր բլոգում հրապարակել է շնորհավորանքներ և երկրի ղեկավարին հետևյալ բարեմաղթանքները.

  1. պաշտպանել Սահմանադրությունը,
  2. չստորագրել ակնհայտ ոչսահմանադրական փաստաթղթեր, որոնք առաջարկվում են կառավարության կողմից,
  3. իր իրավունքները օգտագործել օրենսդրության ընդունման համար, որն ուղղված է բնակչության առավել խոցելի խավերին աջակցման համար,
  4. հաստատել Սահմանադրական դատարանի կողմնորոշումը գործող ընտրական օրենքի անօրինականության մասին,
  5. հակազդել քաղաքական կուսակցությունների և կազմակերպհված հանցագործությունների «արյունակցական» կապերին,
  6. վերականգնել պառլամենտի առաջատար դիրքերը,
  7. որպես երկրի ղեկավար աջակցություն հայտնել Պալերմոյի դատախազ Նինո դի Մատեոին,
  8. հասարակությունը տեղեկացնելու համակարգի վերակազմավորման գործունեություն,
  9. նախագահական լիազորությունների յոթամյա ժամեկտի վերջում հանդիպել նույն հարգանքը և խանդավառությունը, որոնք ուղեկցում էին նրա ընտրությանը[10]։

Անձնական բլոգ խմբագրել

Գրիլլոն վարում է անձնական բլոգ (beppegrillo.it), որտեղ հրապարակում է նյութեր ալտերնատիվ էներգիայի, գլոբալիզացիայի և նոր տեխնոլոգիաների մասին։ Բլոգը հասանելի է երեք լեզուներով՝ իտալերեն, անգլերեն և ճապոներեն։ Իտալական տարբերակը ամենահանրաճանաչն է և յուրաքանչյուր գրություն ստանում է մի քանի հազար մեկնաբանություններ և արձագանքներ ընթերցողներից։ Գրիլլոյի բլոգը մտնում է համաշխարհային սարդոստայնի 10 ամենաազդեցիկ բլոգների մեջ[11]։ Հեղինակը հաճախ աջակցման նամակներ է ստանում հայտնի քաղաքական և արվեստի գործիչներից, ինչպիսին են Անտոնիո դի Պիետրոն (Ռոմանո Պրոդիի ըառավարության նախկին նախարար), Ֆաուստո Բերտինոտին, Ռենցո Պիանոն, և, նույնիսկ, Նոբելյան մրցանակակիրներից՝ Դարիո Ֆո, Ջոզեֆ Ստիգլից, Դալայ-լամա, Մուհամադ Յունիս[12]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին կին Սոնյա Տոնիից Գրիլլոն ունի երկու երեխա՝ դուստր Լունա և որդի Դավիդե, երկրորդ կնոջից՝ Պարվին Տաջիկ, Ռոկկո և Չիրո (Պարվին Տաջիկը ևս երկու երեխա ունի նախորդ ամուսնությունից)։ Ֆուտբոլում Գրիլլոն երկրպագում է «Սամպդորիա»-ին։ Երբ նա սկսում է օգտագործել «Պառլամենտից դուրս դատվածներին» կարգախոսը, այն անդրադարձել է իր դեմ, քանի որ 1981 թվականի դեկտեմբերի 7-ին Կոլե դի Տենդի հովտում, լինելով ղեկին, նա ավտովաթարի է ենթարկվել, որը հանգեցրել է ընկերների ընտանիքի զոհվելում՝ կին և ամուսին և իննամյա երեխա։ 1988 թվականին նա վերջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանության համար[4]։

Աշխատանքներ խմբագրել

  • Beppe Grillo. Tutto il Grillo che conta: dodici anni di monologhi, polemiche, censure. — Feltrinelli Editore, 2006. — 280 p. — ISBN 9788807490439։
  • Beppe Grillo. Schiavi moderni. Il precario nell'Italia delle meraviglie. — BeppeGrillo.it, 2007. — 309 p. — ISBN 9788890182693։

Գրականություն խմբագրել

  • Federica De Maria, Edoardo Fleischner, Emilio Targia. Chi ha paura di Beppe Grillo?. — Selene, 2008. — 223 p. — ISBN 9788878940864։
  • Andrea Scanzi. Ve lo do io Beppe Grillo. — Edizioni Mondadori, 2012. — 400 p. — ISBN 9788852027604։
  • Paolo Crecchi, Giorgio Rinaldi. Beppe Grillo: la biografia non autorizzata del comico che ha fatto tremare la casta. — Aliberti, 2007. — 139 p։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Biografia di Beppe Grillo» (իտալերեն). Corriere della Sera: Cinquantamila Giorni. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Filippo Facci-Gio (2008 թ․ ապրիլի 24). «Vi raccontiamo la vera storia di Beppe Grillo» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Vaffa! — грубое итальянское выражение, которое в смягчённой форме можно передать как «Иди ты в задницу!»
  7. «Programma» (PDF) (իտալերեն). Il blog di Beppe Grillo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Daniele Errera (2014 թ․ սեպտեմբերի 11). «M5S, Beppe Grillo: "Al Circo Massimo ci sarà tutto il partito"» (իտալերեն). Termometro Politico. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Beppe Grillo (2014 թ․ սեպտեմբերի 6). «No alla guerra in Ucraina!» (իտալերեն). Il blog di Beppe Grillo. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Monica Rubino (2015 թ․ փետրվարի 3). «Quirinale, il giuramento di Mattarella. Si apre ufficialmente il settennato: "Sarò arbitro imparziale"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  11. «The World's 50 Most Powerful Blogs». The Guardian. 2008 թ․ մարտի 16.
  12. Dario Fo Արխիվացված 2013-02-26 Wayback Machine Joseph E. Stiglitz Արխիվացված 2013-02-26 Wayback MachineMuhammad Yunus Արխիվացված 2007-10-11 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Il blog di Beppe Grillo» (իտալերեն). Անձնական բլոգ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  • «Grillo, Bèppe». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  • Giorgio Dell’Arti, Massimo Parrini (2008 թ․ հոկտեմբերի 5). «Beppe Grillo» (իտալերեն). Corriere della Sera: Cinquantamila Giorni. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեպպե Գրիլլո» հոդվածին։