Բենջամին Բրեթ
Բենջամին Բրեթ (անգլ.՝ Benjamin Bratt, դեկտեմբերի 16, 1963[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա մեծ ճանաչման հասավ Օրենք և կարգուկանոն սերիալում կատարած դետեկտիվ Ռոնալդո Կյորտիսի դերով, ինչպես նաև «Արյան դիմաց վճարում են արյունով», «Միսս հանճարեղություն» և «Տրաֆֆիկ» ֆիլմերում կատարած դերերով, 2004 թվականին նկարահանվել է «Կին-կատուն» ֆիլմում։
Բենջամին Բրեթ | |
---|---|
Ծնվել է | 1963 թվականի դեկտեմբերի 16-ին |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Լոուելի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1987-մինչև այսօր |
Ամուսին(ներ) | Թալիսա Սոտո |
Համատեղ ապրող(ներ) | Ջուլիա Ռոբերտս |
Երեխա(ներ) | Sophia Bratt? |
Կենսագրություն խմբագրել
Բենջամինը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ մետաղագործի և բուժքրոջ ընտանիքում։ Նրա հայրը Փիթեր Բրեդը, որը անգլիական և գերմանական ծագում ունի՝ բրոդվեյական դերասան Ջորջ Քլիվլենդ Բրեդի որդին է (անգլ.՝ George Cleveland Bratt, 1893—1984 թթ.): Մայրը՝ Էլդի Բանդան, հնդկական ծագումով պերուացի է։ Նա տեղափոխվել է ԱՄՆ 14 տարեկանում։ Բենջամինի ծնողները ամուսնացել են 1960 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց արդեն 1967 թվականին բաժանվեցին։ 2002 թվականի ապրիլի 13-ին ամուսնացել է դերասանուհի Թալիսա Սոտոյի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (դեկտեմբերի 6, 2002 թ.) և Մաթեո Բրեվերի Բրեթը (հոկտեմբերի 3, 2005 թ.)[3]:
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1987 | Խուարես | Juarez | Սերժանտ Ռոզենդո Հուարես |
1988 | Lovers, Partners & Spies | Էստեբան | |
1988 | Ոստիկանական պատմություն. Գլադիատորների դպրոց | Police Story: Gladiator School | Սպա Դեյվ Ռամիրեսը |
1988—1989 | Knightwatch | Թոնի Մալդոնադո | |
1989 | Nasty Boys | Էդուարդո Կրուզ | |
1989—1990 | Nasty Boys | Էդուարդո Կրուզ | |
1990 | Մայրաքաղաքային նորություններ | Capital News | |
1990 | Լուսավոր հրեշտակ | Bright Angel | Կլոդ |
1991 | Լավ ոստիկան | One Good Cop | Ֆելիքս |
1991 | Ոսկե շղթա | Chains of Gold | Կառլոս |
1993 | Արյան դիմաց վճարում են արյունով | Bound by Honor | Պակո |
1993 | Shadowhunter | ||
1993 | Կործանողը | Demolition Man | Ալֆրեդո Գարսիա |
1994 | Ուղղակի եւ ակնհայտ սպառնալիք | Clear and Present Danger | Կապիտան Ռամիրես |
1994 | Վայրի գետ | The River Wild | Ռեյնջեր Ջոնի |
1994 | Տեխաս | Texas | Բենիտո Գարսա |
1995—2009 | Օրենք և կարգուկանոն | Law & Order | Դետեկտիվ Ռեյ Կյորտիս |
1996 | Ճանապարհիր ինձ տուն | Follow Me Home | Աբել |
1996 | Կնոջ խոստովանությունը | Woman Undone | Ջիմ Մերկերը |
1996—1999 | Սպանդանոց | Homicide: Life on the Street | Դետեկտիվ Ռեյ Կյորտիս |
1998 | Exiled | Դետեկտիվ Ռեյ Կյորտիս | |
2000 | Կարմիր մոլորակ | Red Planet | Լեյտենանտ Թեդ Սանտեն |
2000 | Միսս հանճարեղություն | Miss Congeniality | Էրիկ Մեթյուս |
2000 | Տրաֆֆիկ | Traffic | թմրանյութերի տեր Խուան Օբրոնդը |
2000 | Լավագույն ընկեր | The Next Best Thing | Բեն Կուպեր |
2000 | Վերջին պրոդյուսեր | The Last Producer | Դեյմն Բլեկ |
2001 | Փոթորիկից հետո | After the Storm | Առնո |
2004 | Կին-կատու | Catwoman | Թոմ Լաուն |
2005 | Վատ սովորություն | Thumbsucker | Մեթ Շրամմ |
2005 | Մեծ արշավ | The Great Raid | փոխգնդապետ Հենրի Մուխչին |
2007 | Սերը խոլերայի տարիներին | Love in the Time of Cholera | Դոկտոր Յուվենոլ Ուրբինո |
2009 | Առաքելություն | La mission | Չե Ռիվերա |
2009—2009 | Ամերիկյան արկածներ | The American Experience | պատմող |
2010—2013 | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Խավիեր Դելգադո |
2011—2013 | Մասնավոր պրակտիկա | Private Practice | Դոկտոր Ջեք Ռայլի |
2012 | The Lesser Blessed | Ջեդ | |
2013 | Ծախուն | Snitch | Խուան Կառլոս «Էլ-Տոպո» Պինտերա |
2013 | Անճոռնի ես 2 | Despicable Me 2 | Էդուարդո / Էլ Մաչո |
2013 | Super Manny | Մաննի | |
2016 | Առաքելություն Մայամիում | Ride Along 2 | Էնթոնի Պոպ |
2016 | Բժիշկ Սթրենջ | Doctor Strange | Ջոնաթան Փանգբորն |
2017 | Կոկոյի գաղտնիքը | Coco | Էռնեստո դե Լա Կրուզ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Benjamin Bratt & Wife Have a Boy» (անգլերեն). people.com. 2005 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Бенджамин Брэтт (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Բրեթ» հոդվածին։ |