Նուրիկյան Բենիամին Ղազարի (օգոստոսի 7, 1894(1894-08-07)[1], Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 6, 1988(1988-02-06)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ[2]), հայ գրող։

Բենիամին Նուրիկյան
արմտ. հայ.՝ Բենիամին Նուրիկեան
Ծնվել էօգոստոսի 7, 1894(1894-08-07)[1]
ԾննդավայրՀյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 6, 1988(1988-02-06)[1] (93 տարեկան)
Վախճանի վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
ԿրթությունԽարբերդի ազգային Կեդրոնական վարժարան (1913) և Կոլումբիայի համալսարան (1920)
ԱշխատավայրՆոր գիր
Բենիամին Նուրիկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Հյուսենիկի ծխական դպրոցում, ապա՝ Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարանում (1910-1913 թթ.)։ 1913 թվականի վերջերին մեկնել է ԱՄՆ։ 1920 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետը։ Ստացել է «Պսակավոր արվեստից» (1920 թ.) և «Մագիստրոս արվեստից» (1921 թ.) կոչումները։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականներին։ Եղել է «Նոր գիր» գրական հանդեսի հիմնադիրներից, 1939-1954 թվականներին՝ խմբագիրը։ Տպագրվել է 1910-ական թթ․ կեսերից։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես բանաստեղծ։ Հետագայում գրել է պատմվածքներ, ուղեգրություններ և այլն։ Տպագրվել է նաև Բ․ Հույսունի ծածկանունով։ Նուրիկյանի ստեղծագործությունների հիմնական նյութը հայրենի երկիրն է, հեռվում մնացած իր գյուղը, աշխատավոր մարդը՝ իր մռայլ ու դառն առօրյայով։ Հրատարակվել են Նուրիկյանի «Այգեկութք» (1937 թ.), «Պանդուխտ հոգիներ» (1958 թ.), «Կարոտ հայրենի» (1978 թ.) ժողովածուները, որոնցում հեղինակը ստեղծել է գունեղ ու տպավորիչ կերպարների մի ամբողջ շարք։ Նուրիկյանը կազմել ու խմբագրել է «Թլկատինցին և իր գործը» (1927 թ.) գիրքը։ 1969 թվականին եղել է Խորհրդային Հայաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12921
  2. «avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Նուրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 407