Բեյթ ադ-Դին[1] (արաբ․՝ بيت الدين‎‎‎‎), քաղաք Լիբանանում, Լեռնային մարզում։ Շուֆի շրջանի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Բեյթ ադ-Դին
(արաբ․՝ بيت الدين‎‎‎‎‎‎)
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաԼեռնային մարզ
ՇրջանՇուֆի շրջան
Մակերես2,44 կմ²
ԲԾՄ991 մ
Բնակչություն2500 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+961
Պաշտոնական կայքbeiteddine.org
Բեյթ ադ-Դին (Լիբանան)##
Բեյթ ադ-Դին (Լիբանան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է Լիբանանի կենտրոնական մասի լեռնային տեղանքում, մայրաքաղաք Բեյրութից մոտավորապես 22 կմ հարավ-հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 991 մ է[2]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 2500 մարդ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի հիմնական տեսարժան վայրը համարվում է համանուն պալատը, որը կանգնեցվել է Բաշիր Շահաբ II ամիրայի հրամանով, իտալացի ճարտարապետների կողմից։ Շինարարությունը սկսվել է 1788 թվականին և տևել է երեսուն տարի։ Սկզբում պալատը օգտագործվել է որպես իշխանների նստավայր, ապա՝ օսմանյան վարչություն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բեյթ ադ-Դինը օգտագործվել է ֆրանսիական վարչության նստավայր։ 1934 թվականին պալատը հռչակվեց պատմական հուշարձան, իսկ 1943 թվականին դարձավ անկախ Լիբանանի նախագահի ամառանոց[3]։

Ամեն տարի, սկսած 1985 թվականից, հուլիսին և օգոստոսին պալատի տարածքում տեղի է ունենում արվեստի փառատոն, որը Մերձավոր Արևելքում համարվում է ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիրիա։ Ուղեցույց քարտեզ (մասշտաբը 1:1 000 000)։ «ГУКГ», 1977
  2. «Beit ed Dine, Lebanon Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Beiteddine» (անգլերեն). Lebanon.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Բեյթ ադ-Դինի արվեստատոնի պաշտոնական կայք

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյթ ադ-Դին» հոդվածին։