Բելվերը (իսպ.՝ Castillo de Bellver) դղյակ Պալմայում՝ Իսպանիայի Մայորկա կղզում։ Պալմա քաղաքի կենտրոնից 2.5 կմ հեռավորության վրա է։ Այն կառուցվել է 1300-1311 թվականներին գոթական ոճով։ Այն ծառայել է որպես Խայմե II արքայի ամառային նստավայր։

Բելվեր դղյակ
Castillo de Bellver
Castillo de Bellver
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՊալմա դե Մալյորկա[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված1300-1311 (1300-1311)
ԿառուցողԽայմե II
Պերե Սալվա (ճարտարապետ)
ՇինանյութMarès?
Բարձրություն112
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Ընթացիկ վիճակՊալմա քաղաքի պատմության թանգարան
Ընթացիկ
սեփականատեր
Palma City Hall?
Իրադարձություններreconstruction?
Կայքcastelldebellver.palma.cat
Քարտեզ
Քարտեզ
 Bellver Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կառուցումը խմբագրել

1229 թվականին Արագոնի արքա Խայմե I-ը գրավել է Պալման։ 6 տարի անց՝ 1235 թվականին, նա օծվել է որպես Մայորկայի թագավոր։ 1276 թվականին Խայմե 1-ի մահից հետո նրա տիրույթները բաժանվել են որդիների միջև։ Կրտսեր որդի Խայմե II-ը ժառանգել է նաև Մայորկայի արքայի տիտղոսը[2]։

 
Բելվեր դղյակ (Պալմա)

1300 թվականին Խայմե II-ը ճարտարապետ Պերե Սալվային հանձնարարել է ամրոցի շինարարությունը։ Ամրության հիմնական մասը կառուցվել է մինչև 1311 թվականը[3]։ Ինտերիերի վրա աշխատել է նկարիչ Ֆրանսիսկո Կաբալտին։

Ամրոցի նախատիպն է համարվում Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Հերոդիոն ամրոցը, որը նույնպես կլոր է և 4 աշտարակ ունի՝ 1 գլխավոր, 3 փոքր։ 1343 թվականին Պեդրո IV Արագոնացին գրավել է Մայորկան և պաշարել ամրոցը։ 1344 թվականին Մայորկան միացվել է Արագոնին։ Այդ ժամանակ ամրոցում էին Մայորկայի վերջին արքա Խայմե 3-րդի կողմնակիցները, այդ թվում, նրա այրին ու որդիները։

1391 թվականին գյուղացիական ապստամբության ժամանակ ամրոցը պաշարվել է, սակայն պաշարումը հաջողությամբ հետ է մղվել։ 1394 թվականին Արագոնի արքա Խուան I-ը ամրոցում թաքնվել է մոլեգնող ժանտախտից։

Կիրառությունը նոր և նորագույն շրջանում խմբագրել

17-րդ դարում դղյակն արդիականացվել է հրետանու օգտագործման համար։ 18-րդ դարում այն օգտագործվել է որպես բանտ քաղաքական հանցագործների համար։ 1931 թվականին կառույցը փոխանցվել է Մայորկայի քաղաքապետարանին թանգարան ստեղծելու համար։ 1936 թվականին ամրոցը կրկին բանտ է դարձել։ Դեպի ամրոց տանող ճանապարհը կառուցել են 1936 թվականին հանրապետական կառավարության դեմ ընդվզման մասնակիցները, ովքեր ձերբակալվել էին։ 1976 թվականից կառույցում գործում է քաղաքի Պատմության թանգարանը։

Դղյակի բակը հարմարեցված է տարբեր միջոցառումների անցկացման համար։ Այնտեղ անց է կացվում դասական երաժշտության փառատոն Բալեարյան կղզիների սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Նկարագրությունը խմբագրել

 
Բելվերի աշտարակներից մեկը
 
Բելվերը ներսից

Ամրոցն անսովոր ձև ունի։ Այն կլոր է և կողմնորոշված է դեպի հորիզոնի տարբեր կողմեր։ Գլխավոր աշտարակը նայում է դեպի հյուսիս։ Մյուս 3 մեծ աշտարակները նայում են դեպի հորիզոնի մյուս ուղղություններ, իսկ 4 փոքր աշտարակները նայում են դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և հարավ-արևելք։

Գլխավոր աշտարակը 25 մետր բարձրություն ունի, իսկ տրամագիծը 12 մետր է։ Միջնաբերդի տանիքի հետ այն կապված է 7 մ երկարությամբ կամարաձև կամրջով։

Միջնաբերդի տրամագիծը 50 մետր է։ Առաջին հարկի կլոր կամարները պահում են 21 սյուները, իսկ երկրորդ հարկի սուր զույգ կամարները հենված են 42 ութանկյուն սյուների վրա։

Օղակաձև շենքը նույնպես երկհարկանի է։ Առաջին հարկում տնտեսական շինություններ էին և ծառաների սենյակները։ Առաջին հարկում չկան պատուհաններ, այլ միայն նեղ անցքեր են։ Երկրորդ հարկում արքայական սենյակներն էին, պաշտոնական սենյակները, խոհանոցը և ժամատունը։ Դղյակի տանիքը հարթ է։

Միջնաբերդի գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան աշտարակի մոտ է։ Եվս մեկ մուտք հարավարևմտյան աշտարակի մոտ է։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան կողմից է։

Այցելուների համար խմբագրել

Դղյակի մուտքը չափահասների համար 2 եվրո է, թոշակառուների և ուսանողների համար՝ 1 եվրո, երեխաների համար՝ անվճար։ Շաբաթ օրերին ամրոցի մուտքը ձրի է տեղացիների համար, իսկ կիրակի օրերին ու տոներին՝ բոլորի համար։ Կիրակի, սակայն, ցուցասրահները փակ են[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.mallorcawebsite.com/balearik/bellver.html
  3. Բելվեր դղյակ
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելվեր դղյակ» հոդվածին։