Բելլա Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը

Բելլա Լևոնի Քոչարյան (հունվարի 31, 1954(1954-01-31), Ստեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-մանրէաբան, հակահամաճարակաբան։

Բելլա Քոչարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1954(1954-01-31) (70 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌոբերտ Քոչարյան
 Bella Kocharyan Վիքիպահեստում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Բելլա Քոչարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում աշխատել է որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ հակահամաճարակաբան, եղել է մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանի գլխավոր բժշկի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը[1][2][3]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Բելլա Քոչարյանը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է, 2006 թվականից՝ նաև Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yerevan.Today | «Առավոտյան սուրճ» Բելլա Քոչարյանի հետ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է». www.2rd.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. One, Studio. «Ամենը՝ Բելլա Քոչարյանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.