Բելետրիստիկա (ֆրանսերեն՝ belles lettres - գեղեցիկ գրականություն), գեղարվեստական արձակ ստեղծագործությունների (պատմվածք, նորավեպ, վիպակ, վեպ և այլն) հավաքական անվանումը։

Ներկայումս ռուսերեն լեզվում բելետրիստիկա տերմինը ձեռք է բերել որոշ բացասական իմաստային երանգ։ Այդպես երբեմն անվանում են գրական այն երկերը, որոնք չունեն խոր բովանդակություն և թեթև ընթերցանության նյութ են[1]։

«Բելետրիստիկա» տերմինը ռուսերեն լեզվում հաճախ օգտագործվում է «զանգվածային գրականության» վերաբերյալ՝ հակադրվելով «բարձր գրականությանը»[2]։ Այդ հակադրությունը գալիս է 19-րդ դարի գրաքննադատներ Վիսարիոն Բելինսկու և Դմիտրի Պիսարևի հոդվածներից, որոնք երբեմն այդ բառն օգտագործել են այն գրականության վերաբերյալ, որ չէր ներառվում իրենց սոցիալական սխեմաների շրջանակներում[3]։

Ըստ ռուսալեզու հեղինակներ Չուպրինինի և Նիկոլյուկինի, բելետրիստիկան գրականության «միջին ոլորտ» է[3][2], որի ստեղծագործություններն աչքի չեն ընկնում գեղարվեստական յուրօրինակությամբ և ուղղված են միջին մակարդակի գիտակցությանը, դիմում է ընդհանուր բարոյական արժեքների։ Բելետրիստիկան սերտ կապ ունի նորաձևության ու կարծրատիպերի, ժողովրդականություն վայելող թեմաների հետ, ինչպես նաև կարող է վերաբերել լուրջ ու արդիական հասարակական հարցերին ու խնդիրներին։ Կերպարների տիպերը, նրանց մասնագիտությունները, սովորությունները, հետաքրքրությունները համապատասխանեցվում է մեծամասնության պատկերացումներին։ Սակայն ի տարբերություն զանգվածային գրականության, որ օգտագործում է «գրական նեգրերի», բելետրիստիկայում առկա է հեղինակի դիրքորոշումը[4]։ Այնուամենայնիվ, բելետրիստիկայի ու զանգվածային գրականության միջև հստակ սահմանազատում չկա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 53.
  2. 2,0 2,1 Чупринин, 2007
  3. 3,0 3,1 Николюкин, 2001
  4. Черняк, 2015, էջ 15
  5. Черняк, 2015, էջ 16

Գրականություն խմբագրել

  • Гурвич И. А. Беллетристика в русской литературе XIX века. — М.: Российский открытый университет, 1991. — 90 с. — 10 000 экз.
  • Кривонос В. Ш. Беллетристика // Поэтика. Словарь актуальных терминов и понятий / Н. Д. Тамарченко. — М.: Издательство Кулагиной; Intrada, 2008. — С. 30-31. — 358 с. — 800 экз. — ISBN 978-5-903955-01-5.
  • Маслинская С. Г. «Пионерская» беллетристика vs «большая» детская литература // Детские чтения. — 2012. — Т. 1. — № 1. — С. 168-175.
  • Беллетристика // Литературная энциклопедия терминов и понятий / Николюкин А. Н.. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — С. 79. — 1596 с. — 3000 экз. — ISBN 5-93264-026-Х
  • Черняк В. Д., Черняк М. А. Беллетристика // Массовая литература в понятиях и терминах. — Наука, Флинта, 2015. — С. 14-17. — 193 с. — ISBN 978-5-9765-2128-5
  • Чупринин С. И. Беллетристика // Жизнь по понятиям : русская литература сегодня. — М.: Время, 2007. — 766 с. — 3000 экз. — ISBN 5-9691-0129-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 363