Բելգիայի ֆրանսախոս համայնք

Բելգիայի ֆրանսախոս համայնք (ֆր.՝ Communauté française de Belgique), Բելգիայի երեք լեզվական համայնքներից մեկը։ Ֆրանսախոս համայնքը ներառում է Վալոնիան՝ մոտավորապես 4.2 մլն մարդ, բացառությամբ միայն արևելյան շրջանները, որտեղ խոսում են գերմաներեն, և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը (ֆր.՝  Région Bruxelles-Capitale) մոտավորապես 1.1 մլն մարդ։ Տարածքի մակերեսը կազմում է 16 151 կմ²։

Ֆրանսիական համայնքի դրոշը
Ֆրանսիական համայնքը Բելգիայի քարտեզի վրա

Անվանում խմբագրել

Համայնքի պաշտոնական անվանումն առաջացնում է բազմաթիվ դիտողություններ, քանզի այն լիովին չի համապատասխանում իրականությանը․ ներկայիս անվանումը բառացի նշանակում է «Բելգիայում ապրող ֆրանսիացիների համայնք»։ Ավելի ճիշտ անվանումը կլիներ «Ֆրանսալեզու (ֆրանսախոս) համայնք»։

Կառավարությունը համայնքը հաճախ կոչում է «Բրյուսելի և Վալոնիայի համայնք» (ֆր.՝ Communauté Wallonie-Bruxelles)[1], սակայն այս անվանումը արձանագրված չէ օրենսդրության մեջ, և նույնպես, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, քանզի Վալոնիայի տարածքում տեղակայված է գերմանալեզու համայնքը, որի վրա Ֆրասնախոս համայնքի լիազորությունները չեն տարածվում, իսկ Բրյուսելի տարածքում վրա, բացի Ֆրանսիականից, գործում է նաև Ֆլամանդական համայնքը։

Լիազորություններ խմբագրել

Համայնքն ունի հետևյալ լիազորությունները․

  • կրթություն (բացառությամբ գիտական աստիճանի շնորհումից),
  • մշակույթ և լեզվական հարցեր,
  • ֆրանսալեզու հեռուստա- և ռադիոհեռարձակում,
  • սպորտ,
  • առողջապահություն,
  • երիտասարդական քաղաքականություն։

Տարածքային առումով Ֆրանսախոս համայնքը ներառում է Վալոնիան (բացառությամբ գերմանական շրջաններից) և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը։ Միևնույն ժամանակ Բրյուսելի տարածքում Ֆրանսախոս համայնքի լիազորությունները տարածվում են միայն ֆրանսալեզու հաստատությունների վրա, իսկ նիդերլանդալեզու հաստատությունները համարվում են Ֆլամանդական (նիդերլանդախոս) համայնքի պատասխանատվության գոտիներ։

Կառավարություն ու խորհրդարան խմբագրել

Ֆրանսախոս համայնքը անկախ է Վալոնական շրջանից (ի տարբերություն Ֆլամանդական համայնքի, որը միավորված է Ֆլամանդական շրջանի հետ)։ Ֆրանսախոս համայնքն ունի իր խորհրդարանը (ֆր.՝ Parlement de la Communauté française de Belgique), որը բաղկացած է 94 պատգամավորից։ Խորհրդարանի պատգամավորները հատուկ չեն ընտրվում․ նրանք Վալոնիայի խորհրդարանի 75 և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի խորհրդարանի 72 ֆրանսախոս պատգամավորներն են։ Համայնքը ունի նաև սեփական կառավարությունը։

Նախարար-նախագահը Ռուդի Դեմոտն է (2008 թվականի մարտից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La nouvelle Fédération Wallonie-Bruxelles défraye la chronique» (ֆրանսերեն). La Libre Belgique. 25/05/201. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել