Բելգիայի ֆլամանդախոս համայնք

Ֆլամանադալեզու համայնք (հոլ.՝ Vlaamse Gemeenschap, ֆր.՝ Communauté flamande, գերմ.՝ Flämische Gemeinschaft), Բելգիայի 3 լեզվական համայնքներից (ֆրանսախոս և գերմանախոս) մեկը[1]։

Քարտեզը ցույց է տալիս Բելգիայի համայնքները, տարածաշրջանները և նահանգները:
     Նիդեռլանդալեզու      Ֆրանսալեզու
     Գերմանալեզու      Երկլեզու (նիդ./ֆր.)
Համայնք Տարածաշրջան
Ֆլամանդական Ֆլամանդական
Մայրաքաղաք (Բրյուսել)
Ֆրանսախոս
Վալոնիա
Գերմանա- -լեզու
Նահանգները նշված են սև գծերով:

Լիազորություններ խմբագրել

Համայնքն ունի հետևյալ լիազորությունները․

  • կրթություն (բացառությամբ աստիճանաշնորհումը),
  • մշակույթ և լեզվական հարցեր,
  • ֆլամանդալեզու հեռուստա- և ռադիոհեռարձակում,
  • սպորտ։

Ֆլամանդախոս համայնքին են վերաբերում Ֆլամանդական տարածաշրջանի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի նիդերլանդախոս բնակիչները։

Լեզվական համայնքների և շրջանների (1980 թվական) ստեղծումից անմիջապես հետո տեղի ունեցավ Ֆլամանդական հանրության և ֆլամանդական շրջանի միավորում։ Այսպիսով այդ երկու մարմիններն այժմ ունի միասնական խորհրդարան և միասնական կառավարություն (ինչպես օրինակ Վալոնյան շրջանն ու Ֆրանսիական համայնքն անկախ կազմավորումներ են), որոնք ունեն երկու մարմինների լիազորություններ (համայնք՝ մշակույթ և կրթություն, շրջան՝ տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, հրապարակային աշխատանքներ)։ Սակայն Բրյուսելի տարածքում ֆլամանդական կառավարությունն ունի միայն համայնքի լիազորություններ։ Այդ լիազորությունները տարածվում են միայն նիդերլանդախոս մշակութային և կրթական կազմակերպությունների վրա, ֆրանսախոս հիմնարկները ենթարկվում են ֆրանսիական համայնքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фламандское сообщество». belgika.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)