Բելգիայի դրոշը իրենից ներկայացնում է սև, դեղին, և կարմիր գույներով (ձախից աջ), հավասարաչափ ուղղահայաց շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 13։15 հարաբերակցությամբ։

Բելգիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Բելգիա
Իրավասության տարածքԲելգիա
ՕգտագործումՊետական և ռազմական դրոշ011000
Նշան🇧🇪
Հարաբերություն13:15
Ընդունված էհունվար 23, 1831
Գույներ     Սև     Դեղին     Կարմիր
Պատկերված էդաշտ

Պատմություն խմբագրել

Ընդունման ամսաթիվը 1831 թվականի հունվարի 23-ն է։ Դրոշի տեսքը հաստատված է բելգիական սահմանադրության № 193 հոդվածով, սակայն այնտեղ տրված է ներկայումս ընդունված գույների հակառակ կարգը (այսինքն՝ կարմիր, դեղին, սև

Չնայած նրան, որ դրոշի պաշտոնական հարաբերակցությունը 13։15 է, սակայն գործնականում օգտագործվում է առավել ընդլայնաված տարբերակը (առավել հաճախ 2:3 հարաբերակցությամբ)։ Բելգիացիների մեծամասնությունը զարմացած կլինի, եթե իմանա, որ օրենքի համաձայն դրոշը իրականում պետք է լինի քառակուսի[1] ։

Քաղաքացիական դրոշը օգտագործվում է նաև Բելգիայի զինված ուժերի կողմից (բացառությամբ ծովային ուժերի)։

Բելգիական դրոշը կարևոր խորհրդանիշ էր Բելգիայի հեղափոխության և 1830 թվականի անկախության պատերազմի ժամանակ, սակայն այն մի քիչ տարբեր էր, քան այժմ ընդունված տարբերակը․ դրոշը բաղկաղած էր հորիզոնական երեք շերտերից (վերևից ներքև՝ կարմիր, սև, դեղին) և ավելի ձգված էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. See for example the Belgian Federal Government's website, where they do not display the official proportions of the national flag: «Belgian Flags». Belgian Federal Government. 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.