Բելգիան բաժանված է երեք շրջանների։ Դրանցից երկուսը՝ Ֆլանդրիան և Վալոնիան, յուրաքանչյուրը բաժանված են հինգ գավառի։ Երրորդ շրջանը՝ մայրաքաղաք Բրյուսելի շրջանը, բաժանված չէ գավառների, քանի որ այն ի սկզբանե ինքնուրույն գավառի փոքր մաս էր։

Գավառների մեծամասնության անվանումը ծագում է ավելի վաղ գոյություն ունեցած դքսությունների և կոմսությունների նմանատիպ վայրերից, մինչդեռ դրանց տարածքն առավելապես տարածվում է Ֆրանսիական կցման ընթացքում հիմնադրած նահանգների վրա։ Բելգիայի ստեղծման ժամանակ՝ 1830 թվականին, գոյություն ունեին միայն ինը գավառ՝ ներառյալ Բրաբանի երկրամասը, որը ներառում էր Բրյուսել քաղաքը։ 1995 թվականին Բրաբանը բաժանվեց երեք տարածքի՝ Ֆլամանդական Բրաբանի, որը դարձավ Ֆլանդրիայի շրջանի մաս, Վալոնի Բրաբանի, որը դարձավ Վալոնիայի շրջանի մաս և մայրաքաղաք Բրյուսելի շրջանի, որը դարձավ երրորդ շրջանը։ Այս բաժանումներն արտահայտում էին ֆրանսախոս վալոնացիների և հոլանդախոս ֆլամանդացիների միջև առկա քաղաքական լարվածությունները. մայրաքաղաք Բրյուսելի շրջանը պաշտոնապես երկլեզու է։

Գավառների բաժանումն ամրագրված է Բելգիայի սահմանադրության հինգերորդ հոդվածում։ Գավառները բաժանված են 43 վարչական շրջանների, որոնք էլ իրենց հերթին՝ 581 համայնքների։

Ցանկ խմբագրել

Provinces of Belgium (including the Brussels-Capital Region) by population as of 1 January 2019[1]
Դրոշ Զինանշան Երկրամաս Հոլանդերեն անվանում Ֆրանսերեն անվանում Գերմաներեն անվանում Կենտրոն Ղեկավար Տարածք[2] Բնակչություն(առ 2019 թ. հունվարի 1)[1] Խտություն Փոստային դասիչներ[3] ՀՎԵԿ[4] ԻՄՖՍ[5] ISO 3166-2:BE[3]
Ֆլանդրիա
Անտվերպեն Antwerpen Anvers Antwerpen Անտվերպեն Cathy Berx Սկսած 2008 2876 կմ2 1,857,986 647 կմ2 2000–2999 BE.AN BE01 VAN
Արևելյան Ֆլանդրիա Oost-Vlaanderen Flandre orientale Ostflandern Գենտ Jan Briers Սկսած 2013 3007 կմ2 1,515,064 504 կմ2 9000–9999 BE.OV BE08 VOV
Ֆլամանդական Բրաբանտ Vlaams-Brabant Brabant flamand Flämisch-Brabant Լյովեն Lodewijk De Witte Սկսած 1995 2118 կմ2 1,146,175 542 կմ2 1500–1999, 3000–3499 BE.VB BE12 VBR
Լիմբուրգ Limburg Limbourg Limburg Հասելտ Herman Reynders Սկսած 2009 2427 կմ2 874,048 361 կմ2 3500–3999 BE.LI BE05 VLI
Արևմտյան Ֆլանդրիա West-Vlaanderen Flandre occidentale Westflandern Բրյուգե Carl Decaluwé Սկսած 2012 3197 կմ2 1,195,796 375 կմ2 8000–8999 BE.WV BE09 VWV
Վալոնիա
Էնո Henegouwen Hainaut Hennegau Մոնս Tommy Leclercq Սկսած 2013 3813 կմ2 1,344,241 353 կմ2 7000-7999 (Արմ.,)

6000-6999 (Արլ., նաև Լյուքսեմբուրգի համար)

BE.HT BE03 WHT
Լիեժ Luik Liège Lüttich Լիեժ Hervé Jamar Սկսած 2015 3857 կմ2 1,106,992 288 կմ2 4000–4999 BE.LG BE04 WLG
Լյուքսեմբուրգ Luxemburg Luxembourg Luxemburg Արլոն Olivier Schmitz Սկսած 2016 4459 կմ2 284,638 64 կմ2 6000-6999 (նաև Արլ. Էնոյի համար) BE.LX BE06 WLX
Նամյուր Namen Namur Namür Նամյուր Denis Mathen Սկսած 2007 3675 կմ2 494,325 135 կմ2 5000–5999 BE.NA BE07 WNA
Վալոնյան Բրաբանտ Waals-Brabant Brabant wallon Waals-Brabant Վավր Gilles Mahieu Սկսած 2015 1097 կմ2 403,599 368 կմ2 1300–1499 BE.BW BE10 WBR
Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջան
Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջան Brussels Hoofdstedelijk Gewest Région de Bruxelles-Capitale Region Brüssel-Hauptstadt Brussels City Rudi Vervoort Սկսած 2013 162,4 կմ2 1,208,542 7442 կմ2 BE.BR BE02 BBR
Ընդհանուր België Belgique Belgien Քաղաք Բրյուսել 30689 կմ2 11,431,406 373 կմ2

Պատմություն խմբագրել

Տասնյոթ գավառների քարտեզ, կարմրով ցույց է տրված անկախ (Հյուսիսային)Նիդերլանդների և Հարավային Նիդերլանդների միջև սահմանը:

Միջնադարյան Ցածր երկրները, ներառյալ մերօրյա Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը, ինչպես նաև ժամանակակից Գերմանիայի և Ֆրանսիայի մասերը, ներառում էին տարբեր չափերի ֆեոդալական մրցակից և անկախ մի շարք տարածքներ։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ սեփական անհատականությունն ու կառավարությունը, չնայած որ վաղմիջնադարյան ժամանակահատվածում Բելգիայի գրեթե բոլոր նահանգները դարձան ավելի մեծ իրավաբանական սուբյեկտներ (Տասնյոթ գավառները, 1549-81 թթ.) և Հյուսիսային Նիդերլանդները (1581 թ. հետո)։ Ավելի վաղ ակնառու նահանգները Բելգիայի ժամանակակից տարածքում ներառում էին Բրաբանի դքսությունը, Ֆլանդրիայի գավառը, Լիեժի արքայազնություն-եպիսկոպոսությունն ու Լյուքսեմբուրգի դքսությունը. առավել փոքրերը ներառում էին Էնոյի գավառը, Լիմբուրգի դքսությունն ու Նամյուրի գավառը, չնայած որ կային ավելի փոքր նահանգներ ևս։

Ֆրանսիական Առաջին հանրապետությունը

Երբ Ֆրանսիան իրեն կցեց այս տարածքները 1795 թվականին, դրանք վերակազմակերպվեցին դեպարտամենտների. սահմանները վերաձևավորվեցին և պատմական անվանումները փոխարինվեցին աշխարհագրական տեղանուններով (գլխավորապես տվյալ տարածքի հիմնական գետի անվանմամբ)։

Ֆրանսիական տիրապետման ավարտից և Նիդերլանդների միացյալ թագավորության ստեղծումից հետո՝ 1815 թվականին, դեպարտամենտային տարածքները գլխավորապես պահպանվեցին, բայց անվանափոխվեցին երկրամասերի և վերականգնվեցին դրանց պատմական անվանումները։ 1830 թվականին, երբ Բելգիան Նիդերլանդներից անկախություն ձեռք բերեց, Բելգիայի տարածքը պարզապես բաղկացած էր առկա ինը հարավային գավառներից։ Բելգիայի սահմանադրության առաջին հոդվածում գրված էր. «Բելգիան բաժանված է գավառների։ Այդ գավառներն են՝ Անտվերպենը, Բրաբանը, Արևմտյան Ֆլանդրիան, Արևելյան Ֆլանդրիան, Էնոն, Լիեժը, Լիմբուրգը, Լյուքսեմբուրգը, Նամյուրը՝ բացառությամբ Գերմանական համադաշնության հետ Լյուքսեմբուրգի հարաբերությունների»։ Որպես այդպիսին, Բելգիայի ժամանակակից գավառներից (բացառությամբ Անտվերպենի) յուրաքանչյուրն անվանակոչվում է միջնադարյան նախորդներից մեկի անվամբ, մինչդեռ տարածքները գլխավորապես համապատասխանում են Ֆրանսիական վարչական շրջանների տարածքին, որոնք շատ դեպքերում էականորեն տարբերվում են պատմական իրավաբանական անձանցից։

1839 թվականին, որպես Լոնդոնի պայմանագրի մաս, Լիմբուրգի երկրամասի կեսը դարձավ Նիդերլանդների մաս, որն էլ հետևաբար ունի Լիմբուրգի իր երկրամասը։

Բելգիան իր անկախության ժամանակ, 1830 թվական

1920 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Բելգիան կցեց Օյպեն-Մալմեդիի տարածքը, որը ներառվեց Լիեժի գավառի կազմում։

20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում Բելգիան ունիտար պետությունից ձևափոխվեց դաշնային պետության երեք համայնքներով և շրջաններով հանդերձ։ Ի թիվս պետական բարեփոխումների՝ Բրաբանի երկլեզու գավառը 1995 թվականին բաժանվեց երեք մասի՝ երկու միալեզու գավառների (Ֆլամանդրիական Բրաբանի և Վալոնյան Բրաբանի) և երկլեզու մայրաքաղաք Բրյուսելի շրջանի (վերջինս չի պատկանում որևէ եգավառի, գավառ չէ և չունի որևէ գավառ)։ Բրաբանի երկու նոր գավառները ներառվեցին համապատասխանաբար Ֆլամանդական շրջանի և Վալոնիայի շրջանի կազմում։ Մնացյալ ութ գավառները նույնպես դարձան այս շրջանների մաս՝ այնպես, որ Ֆլանդանական շրջանն ու Վալոնիայի շրջանը յուրաքանչյուրն ունի հինգ գավառ։

Սխեմատիկ պատկեր խմբագրել

Հետևյալ աղյուսյակը պարզեցված ներկայացնում է Ֆրանսիական վարչական շրջանների զարգացումը մերօրյա Բելգիական գավառների.

Մաս Ֆրանսիայի առաջին հանրապետության

Ֆրանսիական առաջին կայսրության

Մաս Նիդերլանդների միացյալ

թագավորության

Բելգիայի թագավորություն
1795–1815 1815–1830 1830–1839 1839–1995 1995–մինչ օրս
Ներքին Մոյզ Լիմբուրգ Լիմբուրգ (NL)
Լիս Արևմտյան Ֆլանդրիա
Էսկո Արևելյան Ֆլանդրիա
Դյո Նետ Անտվերպեն
Դիլ Հարավային Բրաբան
Կաղապար:Optional
Ժեմապ Էնո
Սամբր և Մոյզ Նամյուր
Ուրտ Լիեժ
Ֆորե Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (անձնական միավոր)
Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (LU)

Գավառային կառավարություն խմբագրել

Գավառային կառավարությունը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ Գավառային խորհրդից, որն ընտրովի մարմին է, Գավառային քոլեջի պատգամավորությունից, որը գործադիր մարմին է և Կառավարչից, որը նշանակվում է շրջանային կառավարության կողմից (այսինքն՝ Ֆլամանդական կամ Վալոնիայի կառավարության կողմից)։

Գավառային խորհուրդները գավառների բնակչության ներկայացուցչական մարմիններն են։ Դրանք Նիդերլանդներում նահանգ-գավառի համարժեքներն են։ Գավառային խորհրդում աթոռների թիվը համամասնական է գավառային բնակչության թվին. թվերը նվազեցին Ֆլանդրիայում և Վալոնիայում՝ սկսած 2013 թվականից (ի շարունակություն 2012 թվականի ընտրությունների)։ Նրանք ուղղակիորեն ընտրվում են վեց տարի ժամկետով, համայնքային ընտրությունների հետ միաժամանակ։ Մինչև 1994 թվականը, գավառային ընտրությունները համընկնում էին ազգային ընտրությունների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր գավառային խորհուրդները նաև նշանակում էին Գավառային սենատորներին Բելգիայի սենատում։ Վերջին ընտրությունները կայացել են 2018 թվականի հոկտեմբերի 14-ին։

Գործադիր ճյուղին նախկինում անվանում էին Մշտական պատգամավորություն։ Ֆլամանդական շրջանում այն այժմ պարզապես անվանում են Պատգամավորություն և բաղկացած է Կառավարչից ու վեց պատգամավորից, որոնք ընտրվում են Գավառային խորհրդի կողմից՝ վերջինիս անդամներից։ 2018 թվականին կայացած ընտրություններից հետո պատգամավորների թիվը մեկով պակաս է։ Վալոնիայի շրջանում այն անվանում են Գավառային քոլեջ, որը բաղկացած է Կառավարչից և չորսից հինգ պատգամավորներից (կախված տվյալ գավառի բնակիչների թվից), որոնք ընտրվում են Գավառային խորհրդի կողմից՝ վերջինիս անդամներից։

Ֆլամանդական Բրաբանում կա նաև Փոխկառավարիչ։ Նրան նշանակում է Ֆլամանդական Բրաբանի կողմից՝ Ֆլամանդական կառավարության Նախարարների դաշնային խորհրդի միաձայն խորհրդի հիման վրա և պետք է ունենա հոլանդերենի և ֆրանսերենի բավականաչափ գիտելիք։ Նա պատասխանատու է լեզվական օրենսդրության ապահովման համար, որպեսզի այն պահպանվի Բրյուսելի ծայրամասի համայնքներում։

Ի շարունակություն Պետական հինգերորդ բարեփոխման՝ գավառային ինստիտուտների համար պատասխանատվությունը ընկավ Շրջանների վրա։ Շրջաններն իրավունք ունեն բարեփոխել կամ փոխարինել առկա օրենսդրությունը գավառային ինստիտուտների մասին, հատկապես 1936 թվականի ապրիլի 30-ին ընդունված Գավառային օրենքը։ Ֆլամանդական շրջանում կիրառվում է 2005 թվականի դեկտեմբերի դեկտեմբերի 9-ի Գավառային դեկրետը։ Վալոնիայի շրջանում կիրառվում է Տեղական ժողովրդավարության և ապակենտրոնացման օրենսգիրքը։ Շրջաններում իրավական շրջանակը դեռ շատ նմանատիպ է, բայց կարող է փոփոխվել ապագայում։ Չնայած Շրջանները պատասխանատու են գավառային ինստիտուտների համար, Դաշնային նահանգը որոշ դեպքերում պատասխանատու է որոշ գավառների համար։ Օրինակ, Շրջանները պատասխանատու են Շրջանային կառավարիչների նշանակման համար, սակայն Նախարարների դաշնային խորհրդի միաձայն որոշումից հետո միայն։ Մայրաքաղաք Բրյուսելի կառավարչին և փոխկառավարչին, ինչպես նաև Ֆլամանդական Բրաբանի Կառավարչի տեղակալին վերաբերող օրենսդրությունը մնացել է որպես դաշնային իրավասություն։

Մայրաքաղաք Բրյուսելի շրջանում որևէ գավառի բացակայություն խմբագրել

 
Մայրաքաղաք Բրյուսելի շրջանը, Բելգիա

Մայրաքաղաք Բրյուսելի շրջանը չի պատկանում որևէ գավառի և ոչ էլ գավառ ունի։ Բրյուսելի արտագավառային կարգավիճակը գոյություն է ունեցել սկսած 1995 թվականից, երբ նախկին Բրաբանի գավառը, որի մայրաքաղաքը Բրյուսելն էր, բաժանվեց հոլանդախոս Ֆլամանդական Բրաբանի գավառի և ֆրանսախոս Վալոնիայի Բրաբանի գավառի։

Հիմնական այս ֆրանսախոս շրջանում նախկին գրեթե բոլոր գավառային իրավասությունները ստանձնում են շրջանային ինստիտուտները և Ֆրանսիական համայնքային հանձնաժողովը, Ֆլամանդական համայնքային հանձնաժողովը կամ Միացյալ համայնքային հանձնաժողովը։ Համենայն դեպս, մայրաքաղաք Բրյուսելի արվարձանն ունի Դաշնային կառավարության երկու կոմիսիոներ, որոնց անվանում են «Մայրաքաղաք Բրյուսելի շրջանի կառավարիչ» և «Փոխկառավարիչ»։ Կառավարիչն իրականացնում է մնացյալ իրավազորություններից որոշը, որոնք իրականացնում է գավառային կառավարիչը, մասնավորապես՝ հանրային կարգի ոլորտում, քանի դեռ դաշնային օրենքը, շրջանային դեկրետները, կարգը կամ որոշումն այլ բան չեն սահմանում[6]։

Կառավարչին նշանակում է Մայրաքաղաք Բրյուսելի շրջանի խորհրդարանը՝ Նախարարների դաշնային խորհրդի միաձայն որոշման հիման վրա։ Շրջանային կառավարությունը նաև նշանակում է փոխկառավարչին, ով պետք է ունենա ֆրանսերենի և հոլանդերենի բավականաչափ գիտելիք և պետք է ապահովի, որպեսզի լեզուներին վերաբերող օրենսդրությունը հարգվի Բրյուսելում[7]։

Առաջարկված հավելյալ գավառ խմբագրել

 
Գերմանախոս համայնքը

Քանի որ գերմանախոս համայնքն ամբողջովին բնակվում է Լիեժի գավառում, բազմաթիվ առիթներով առաջարկվել է ստեղծել 11-րդ գավառ՝ Իյոպեն-Սանկտ Վիտի գավառը, որը կներառեր գերմանախոս համայնքի ինը մունիցիպալիտետներ։ Գործառույթների մեծամասնությունը, որոնք իրականացնում են գավառային օրգանները, կիրականացվեին գերմանախոս համայնքի օրգանների կողմից[8][9]։

Համենայն դեպս, Համայնքի տարածքը փոքր է (854 կմ2) և ունի շուրջ 76000 բնակիչ, որը նրան կդարձներ ամենափոքր և մեծ հաշվով ամենաքիչ բնակվեցված գավառը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://statbel.fgov.be/nl/themas/bevolking/structuur-van-de-bevolking
  2. https://bestat.statbel.fgov.be/bestat/crosstable.xhtml?view=90c1e218-dc4f-4827-824d-9b25abfefe59
  3. 3,0 3,1 «Province of Belgium». statoids.com.
  4. http://www.statoids.com/ube.html
  5. https://en.wikipedia.org/wiki/Federal_Information_Processing_Standards
  6. Proposal for an ordinance, stating the Governor's powers for the "arrondissement Brussels", the latter should be seen as the part of the arrondissement Brussels-Halle-Vilvoorde that is not part of the Flemish Brabant province.
  7. «Factsheet on the Provinces» (PDF). The Belgian Chamber of Representatives. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  8. Ferdy Willems and Danny Pieters (2000 թ․ մարտի 21). «Proposal of Law creating the Province of Eupen-Sankt Vith and a German-speaking electoral circle for the elections of the Chamber of Representatives and the Senate» (PDF) (Dutch and French). The Belgian Chamber of Representatives. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Jan Loones (VU) (1995 թ․ հուլիսի 13). «Proposal of Law granting all provincial competences to the organs of the German-speaking Community and on the representation of the German language area in the Legislative Chambers» (Dutch). The Belgian Senate. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիայի գավառներ» հոդվածին։