Բելասիցա (բուլղար․՝ Беласица, հուն․՝ Μπέλλες), լեռնաշղթա Բալկանյան թերակղզու վրա՝ Մակեդոնիա երկրամասում։

Բելասիցա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հունաստան,  Բուլղարիա և  Հյուսիսային Մակեդոնիա
Վարչատարածքային միավորSintiki Municipality?
Նյութփոխակերպված ապար
Բարձրություն (ԲԾՄ)2029 մետր
Երկարություն63 կմ
Մեծագույն գագաթՌադոմիր

Լեռնաշղթային ամենաբարձր լեռնագագաթը Ռադոմիր լեռն է, որն ունի 2029 մետր բարձրություն։ Գտնվում է Հունաստանի և Բուլղարիայի միջպետական սահմանի երկայնքով։ Ընդհանուր լեռնազանգվածը գտնվում է երեք պետությունների տարածքներում․ Հունաստան (45 %), Մակեդոնիայի Հանրապետություն (35 %) և Բուլղարիա (20 %)։

Լեռնաշղթայի ընդհանուր երկարությունը կազմում է 60 կմ, իսկ լայնությունը՝ մինչև 9 կմ։ Բուլղարիայի պատմության մեջ Բելասիցայի լեռնաշղթան նշանավորվում է 1014 թվականի հուլիսի 29-ին բուլղարական և բյուզանդական բանակների միջև այստեղ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտում հաղթեցին բյուզանդացիները և այն անմիջականորեն նպաստեց Արևմտաբուլղարական թագավորության կործանմանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մոլորակի շուրջը՝ Բուլղարիայի ժամանակագրություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելասիցա» հոդվածին։