Բեթսի Բրանդթ

ամերիկացի դերասանուհի

Բեթսի Էն Բրանդթ (անգլ.՝ Betsy Ann Brandt, մարտի 14, 1973(1973-03-14)[1], Բեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի։ Առավել հայտնի է AMC հեռուստաալիքի «Ամբողջ ծանրությամբ» (2008—2013) սերիալում խաղացած Մարի Շրեյդեր դերի շնորհիվ։

Բեթսի Բրանդթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1973(1973-03-14)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԲեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունUniversity of Illinois College of Fine and Applied Arts?, Հարվարդի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա, Bay City Western High School? և Institute for Advanced Theatre Training?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
 Betsy Brandt Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բեթսի Բրանդթը ծնվել է Միչիգան նահանգի Բեյ Սիթի քաղաքում[2]։ 1991 թվականին ավարտել է Օբերն քաղաքի Արևմտյան միջնակարգ դպրոցը[3]։ Այնուհետև գեղարվեստի բակալավրի որակավորմամբ ավարտել է Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանը, ինչպես նաև սովորել է Հարվարդի համալսարանի թատերական ֆակուլտետում և Գլազգոյի թագավորական կոնսերվատորիայում[2]։

Կարիերա խմբագրել

Բրանդթը Արիզոնայի թատրոնում խաղացել է «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսի հիման վրա ներկայացման մեջ, խաղացանկային Սան Խոսե թատրոնի «Control+Alt+Delete»–ում, Բեթ Հենլիի «Զվարճալի խարդախության» մեջ, Ջուլիա Չոյի «հարավային ափ»–ի խաղացանկային թատրոնի «Լեզվի արխիվ»-ում և Գեֆենի թատրոնի «Հաջորդ աշուն»-ում։ Հեռուստատեսությամբ Բրանդթը տարբեր տարիների հայտնվել է «Առանց հետքի», «Արդարամիտ Էմին», «Շտապ օգնություն», «Բոստոնի իրավաբանները», «Պրակտիկա» և «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին» սերիալների էպիզոդներում։

2008-2013 թվականներին Բրանդթը AMC հեռուստաալիքի «Ամբողջ ծանրությամբ» սերիալում խաղացել է Մարի Շրեյդեր դերը[4]։ Դրա ավարտից հետո NBC-ի «Մայքլ Ջեյ Ֆոքսի շոուն» սիթքոմում, որը փակվել էր 2014 թվականին՝ առաջին եթերաշրջանից հետո, խաղացել է գլխավոր դեր։ Անմիջապես հետո, Բրանդթը հրավիրվել է ABC-ի «Միայն անդամների համար» ցերեկային սերիալի կենտրոնական դերերից մեկում նկարահանվելու համար[5]։ Չնայած մի քանի դրվագների արտադրությանը, հեռուստաալիքը շոուն փակել էր նախքան ցուցադրվելը[6]։ Հաջորդ տարի ստանձնել է CBS«Կյանքը մանրամասների մեջ» սիթքոմի կենտրոնական դերերից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

1996 թվականից Բեթսին ամուսնացած է եղել քոլեջի իր սիրելիի՝ Գրեյդի Օլսենի հետ։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Ջոզեֆ Օլսենը, և որդին՝ Ֆրեդի Օլսենը, որոնցից կրտսերը ծնվել է 2008 թվականին։

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Կատեգորիա
2001 Արդարամիտ Էմին Judging Amy Էլիզաբեթ Գրենսոն «Imbroglio» էպիզոդ
2002 Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG Լեսլի Ռոզենբաում «The Promised Land» էպիզոդ
2003 Շտապ օգնություն ER Ֆրանի Մայերս «Death and Taxes» էպիզոդ
2003 Առանց հետքի Without a Trace Լիբի Կոլտեր «Fallout: Part 1» и «Fallout: Part 2» էպիզոդ
2003 Պաշտպանը The Guardian Սոֆիա Տրոկ «The Intersection» էպիզոդ
2004 Պրակտիկա The Practice Լինդա Հոբս «Adjourned (a.k.a. Cheers)» էպիզոդ
2004 Ծվային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS Բարբարա Սուեյն «The Good Wives Club» էպիզոդ
2004 Երբ մենք մեծահասակներ էինք Back When We Were Grownups Նոնո Հեռուստաֆիլմ
2005 Բժշկական հետազոտություն Medical Investigation Կարեն Բենքս «Ice Station» էպիզոդ
2006 Տան հարևանությամբ Close to Home Կարեն Ռանդալ «Reasonable Doubts» էպիզոդ
2006 Ց. Ս. Ի․ հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Դոն Հենսոն «Burn Out» էպիզոդ
2007 Կյանքի եզրին Side Order of Life Սառա Ռոուզ «Aliens» էպիզոդ
2007 Բոստոնի իրավաբաններ Boston Legal Գվեն Ռիչարդս «Hope and Gory» էպիզոդ
2008—2013 Բոլորը ծանր են Breaking Bad Մարի Շրեյդեր Կանոնավոր դեր, 62 դրվագ

Դերասանական գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում՝ դերասանական կազմի բացառիկ կատարման համար (2014)

Առաջադրվել է՝ ԱՄՆ–ի դերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում՝ դերասանական կազմի բացառիկ կատարման համար (2012-2013)

2010 Մայամիի հիվանդանոց Miami Medical Դանա «Medicine Man» էպիզոդ
2010 Ամբողջ ճշմարտությունը The Whole Truth Քույր Թերեզա «Thicker Than Water» էպիզոդ
2011 Արտասովոր ընտանիք No Ordinary Family բժիշկ Լինա Հոփկինս «No Ordinary Double Standard» էպիզոդ
2011, 2012 Մասնավոր պրակտիկա Private Practice Ջոնա Գիբս «God Laughs» и «Losing Battles» էպիզոդ
2012 Միջնորդ Քեյթը Fairly Legal Նատալի Ռոբերտս «Shattered» էպիզոդ
2012 Ծնողները Parenthood Սենդի «Trouble in Candyland» էպիզոդ
2013 Մարմնի հետաքննություն Body of Proof Սյուզան Հարթ «Eye for an Eye» էպիզոդ
2013—2014 Մայքլ Ջեյ Ֆոքսի շոուն The Michael J. Fox Show Էնի Հենրի Կանոնավոր դեր, 17 դրվագ
2014 Միայն անդամների համար Members Only Լեսլի Հոլբրուկ Կանոնավոր դեր
2015 Կյանքը մանրամասների մեջ Life in Pieces Հիզեր Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Betsy Brandt as Marie Schrader» Արխիվացված 2013-09-08 Wayback Machine AMC website. Retrieved 7 May 2009.
  3. Bay City’s Brandt sinking her teeth into the role of Marie on AMC’s 'Breaking Bad' | MLive.com(անգլ.)
  4. Conversations with Ross: Featuring Betsy Brandt Ross Carey.com
  5. Nellie Andreeva (24 марта 2014). «Betsy Brandt To Co-Star In ABC Drama Series 'The Club'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  6. Lesley Goldberg (23 ноября 2014). «ABC Scraps John Stamos Dramedy 'Members Only' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթսի Բրանդթ» հոդվածին։